ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 15:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 14 » Մենք շատ ավելի գրավիչ գործիքներ ունենք /Փոխնախարարը վստահ է, որ կարող ենք ներդրումներ ներգրավել/
14:16
Մենք շատ ավելի գրավիչ գործիքներ ունենք /Փոխնախարարը վստահ է, որ կարող ենք ներդրումներ ներգրավել/

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանի համոզմամբ՝ ներդրումների ավելացման համար մեր երկիրն ունի գրավիչ գործիքներ։ Երեկ այս մասին կառավարության նիստից հետո լրագորղների հետ զրույցում ասաց փոխնախարարը՝ վստահեցնելով, որ ներդրումների ավելացման համար Հայաստանի ներդրումային դաշտի հիմնական խնդիրը եկամտահարկը չէ. «Մենք ունենք շատ ավելի գրավիչ գործիքներ, որով կարողանում ենք ներդրողներին գրավել մեր երկիր։ Դրանցից են՝ ազատ տնտեսական գոտիները, առեւտրային ռեժիմները, Հայաստանի՝ ԵԱՏՄ ու այլ երկրների համար կամուրջ լինելը եւ այլն»։
Բանն այն է, որ Հայաստանը, ընդգրկվելով ԵԱՏՄ կազմում, այնուամենայնիվ, շարունակում է պահպանել ԵՄ արտոնյալ առեւտրի GSP+ ռեժիմը։ Այսպիսով, ըստ նրա, ԵԱՏՄ գործընկերներին կարելի է առաջարկել ավելի հեշտությամբ ապրանքներ արտահանել ԵՄ՝ Հայաստանի տարածքով, իսկ Հայաստանը կարող է երրորդ երկրների համար բանալի դառնալ դեպի եվրասիական շուկա։
Համապատկերում լրագորղները դիտարկեցին, որ չնայած այս ամենին, ներդրումների ծավալը նվազել է։ «Դա պայմանավորված է քաղաքական իրավիճակով, ապրիլյան պատերազմով, Վերին Լարսի ճանապարհի փակմամբ եւ այլն։ Այդ ամենն ազդել է ներդրումների ներգրավման եւ առեւտրաշրջանառության նվազման վրա»,—հայտնեց Է. Տարասյանը։
Ի դեպ, նա հայտնեց, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության տվյալներով, ողջ աշխարհում է տեղի ունեցել առեւտրաշրջանառության անկում. 
«Այսինքն՝ արտաքին գործոններով պայմանավորված, մենք չկարողացանք կիրառել այն սպասումները, որ ունեինք, այն գործիքները, որ պետք է կիրառեինք։ Մեր սպասումները չարդարացան արտաքին գործոնների պատճառով»։ Փոխնախարարը միաժամանակ հավելեց, որ ներդրումային ներքին միջավայրի բարելավման ուղղությամբ շարունակական աշխատանքներ են տարվում, եւ տնտեսական դաշտը նույնպես պետք է համապատասխանի արտաքին զարգացումներին։
Ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսության համար այնքան կարեւոր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, ապա, արդյո՞ք, հարկային օրենսգիրքը չի չեղարկի ՏՏ ոլորտի համար արտոնությունները։ «Օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2018—ից, բայց դրա անցումային դրույթների համաձայն, այն չի չեղարկում արտոնությունները, որոնք սահմանվել էին ավելի վաղ»,–ասաց փոխնախարարը։
Է. Տարասյանը չհերքեց, որ ՏՏ ընկերությունների մենեջերները բարձրացրել են մեկ այլ հարց, այն է՝ բարձր եկամտահարկը։ Նրանց խոսքով, մտավախություն է առաջանում, որ լավ մասնագետները կարող են մեկնել արտերկիր։ «Այստեղ իրոք խնդիր կա, մենք դա կքննարկենք»,–նշեց նա։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարարը վստահեցրեց, որ իրենք կվերանայեն հարկային օրենսգիրքը մինչեւ ուժի մեջ մտնելը, քանզի իրենց բազմաթիվ մտահոգություններ են հասել։ Նախարարությունը գործարարների հետ բավականին ինտեսիվ կապ ունի, վերլուծություններ է անում, թե որ ուղղություններն են, որ կարող են տնտեսական աճի ապահովման բնագավառում խոչընդոտ հանդիսանալ. «Մենք կվերանայենք ամբողջ օրենսգիրքը մինչեւ ուժի մեջ մտնելը։ Կնայենք ամենաթույլ կետերը, որոնք հարկային օրենսգրքում կան եւ կարող են բացասաբար ազդել մեր տնտեսության վրա»,–ասաց նա։
Արդյո՞ք սա նշանակում է, որ հարկային օրենսգիրքը կփոփոխվի։ «Եթե հարկային օրենսգիրքը ՀՀ կառավարության նոր ծրագրին համահունչ կլինի, ապա կթողնվի»,–ի պատասխան՝ համառոտեց բանախոսը՝ հավելելով. «Նախարարների նոր կաբինետը կքննարկի բիզնեսի արձագանքը, որպեսզի հասկանա, թե օրենսգրքի դրույթները վերանայման կարիք ունեն, թե ոչ։ Այն ուժի մեջ է մտնում 2018—ին, իսկ նշանակում է, որ նախքան այդ հնարավոր կլինի մի քանի փոփոխություն կատարել, եթե դրանք կօգնեն բիզնես միջավայրին։ Այդուհանդերձ, ՀՕ ում արդեն մի քանի դրական միջոցներ են առաջարկել՝ նվազեցնել միջին եկամտահարկը, ֆիզիկական անձանց դիվիդենտների հարկումը եւ շահութահարկից ազատումը»։


«Նաիրիտի»  վերածնման հարցով
 

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը Սլովակիայի ներդրողների հետ կքննարկի «Նաիրիտ» գործարանի վերածնման ծրագրի իրատեսական լինելը։
Փոխնախարար Էմիլ Տարասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ օրերս Հայաստան է եկել Սլովակիայի պատվիրակությունը՝ ֆինանսների առաջին փոխնախարարի գլխավորությամբ։ Նրանց հետ են եղել նաեւ պոտենցիալ ներդրողներ, այդ թվում՝ հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը։ «Մենք համաձայնության ենք եկել, որ նախ կհետազոտենք, թե որքանով է իրենց ծրագիրն իրատեսական, իսկ հետո այն կքննարկենք նաեւ էներգետիկայի եւ բնական ենթակառուցվածքների նախարարության հետ»,— հայտնեց Է. Տարասյանը։ Ներդրողները հայտարարել են գործարանի արտադրությունը վերականգնելու համար 100 մլն դոլար ներդնելու մտադրության մասին։ EU—ASIA Buisness Finance Centre (ԵՄ—Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն) հոլդինգը ղեկավարող Ա. Գրիգորյանը հավաստիացրել է, որ գործարանը կարող է վերագործարկվել հաջորդ գարնանը։ Այդ դեպքում առաջին 1,5 տարում գործարանը կաուչուկ կթողարկի ացետիլենային տեխնոլոգիայով (տարեկան 8–10 հազար տոննա, այսպես 2000—ական թվականների կեսերին էր արվում), իսկ դրանից հետո կգործարկվի նաեւ բուտադիենային տեխնոլոգիան, որի դեպքում արտադրության ծավալը կարելի է հասցնել մինչեւ 20—25 հազար տոննայի։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 324 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024