ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 22:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 22 » Միացյալ Թագավորության Լորդերի պալատը քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը
17:06
Միացյալ Թագավորության Լորդերի պալատը քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատում հունիսի 16—ին քննարկում է անցկացվել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Nouvelles dÕArmenie»—ն, քննարկման ընթացքում ելույթներ են ունեցել արտաքին գործերի եւ բրիտանական ազգերի համագործակցության հարցերով նախարար Դեյվիդ Հոուելը, բարոնուհի Շլիդա Ֆլեդերը, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

«Որեւէ կասկած չկա, որ հայերի նկատմամբ եղել է վատ վերաբերմունք, որը պատճառ է դարձել հարյուր հազարավոր հայերի սպանության՝ ինչպես ռազմական ուժի, այնպես էլ սովի եւ հիվանդությունների միջոցով։ Այն երբեք չպետք է մոռացվի»,–նշել է Դ. Հոուելը՝ շեշտելով, որ այդ մասին երբեք չպետք է մոռանալ, սակայն, ըստ նրա, ներկայումս հայ եւ թուրք ժողովուրդները պետք է միասնաբար աշխատեն ընդհանուր պատմությունն ընդունելու համար։ «Մենք աջակցում ենք բոլոր այն գործընթացներին, որոնք կօգնեն նրանց բաց, անկեղծ եւ կառուցողական կերպով հաղթահարել բոլոր խոչընդոտները, սակայն չպետք է սպասենք նրանց եզրակացություններին»,–շեշտել է նախարարը։
«Ֆրանսիան արդեն ճանաչել է ցեղասպանությունը։ Մեկ ու կես միլիոն մարդ է սպանվել 1915 թվականին։ Ես վերջերս եմ վերադարձել Հայաստանից, ուր այցելեցի Հայոց ցեղասպանության թանգարան, եւ պետք է ասեմ, որ այն պակաս ազդեցիկ չէր, քան Հոլոքոստի թանգարանը։ Այնտեղ պահված են անհերքելի ապացույցներ. այդ ժամանակաշրջանի բոլոր պետությունները ճանաչել էին այն, ինչը տեղի էր ունեցել։ Ժամանակն է, որ մենք էլ ճանաչենք Հայոց ցեղասպանությունը»,–ասել է Շ. Ֆլեդերը։
«Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործող լրագրողների եւ գրողների համար լուրջ վտանգներ կան Թուրքիայում։ Դպրոցական դասագրքերում էլ մերժվում է Հայոց ցեղասպանությունը։ Հասարակական քննարկումների եւ կրթության ոլորտում այդ գրաքննությունն ընդունելի չէ մի ազգի համար, որը ձգտում է անդամակցել Եվրոպական միությանը»,–նշել է բարոնուհի Քերոլայն Քոքսը։


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 584 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024