ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 29 » Նորագույն տեխնոլոգիաները՝ հայ երեխաների համար
18:31
Նորագույն տեխնոլոգիաները՝ հայ երեխաների համար

ՀՀ նախագահն այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհն առանց նորագույն տեխնոլոգիաների, որոնք ներթափանցել են արդեն մեր կյանքի բոլոր ոլորտները, եւ հատկապես՝ կրթության համակարգ։ Միայն ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա կազմակերպվող կրթությունը, որը նախ եւ առաջ հիմնված է երեխայի անհատական հատկանիշների եւ ստեղծագործական կարողությունների վրա, կարող է ապահովել հետագա սերնդի համար լավագույն ապագան։ Ամերիկահայ բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ ստեղծվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կոչված է ծառայելու իր նպատակին։ Այն կառուցվում է Երեւանի Աջափնյակ համայնքում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց կենտրոն, որի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 12—ին։ Նախագահը ծանոթացավ իրականացված աշխատանքներին, շրջեց շենքում, զրուցեց շնորհալի երիտասարդների հետ. «Թումո»—ում ուսումնառություն ստացող երիտասարդները նախագահին մանրամասն ներկայացրին իրենց ստացած կրթության էությունը, նորարարական գաղափարները։
«Թումո» կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը ԱՄՆ—ում գրանցված «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ հիմնադիրն է, որի հայաստանյան մասնաճյուղը սկսել է գործել 1997թ.՝ զբաղվելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի նախագծմամբ։ Գիտակցելով Հայաստանի զարգացման համար բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, բարերարն առաջարկեց ՀՀ նախագահին 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել տվյալ ոլորտի զարգացումը խթանելու նպատակով։ ՀՀ նախագահը դրական արձագանքեց առաջարկին։
Ընկերության կողմից իրականացվող մեծածավալ շինարարարական աշխատանքների արդյունքում կառուցվեց 6 հարկից բաղկացած 20. 792 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տեխնոպարկի 1—ին մասնաշենքը։ Չնայած պայմանագրով նախատեսված ներդրման գումարը կազմում էր 20 մլն ԱՄՆ դոլար գումարը, մինչեւ 2010թ. ավարտը ընկերությունը ներդրեց մոտ 43.5 մլն դոլար։ Ներդրումները շարունակվել են նաեւ 2011թ. ընթացքում։
«Թումո» կենտրոնի առաջնային նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով իրականացնել կրթական ծրագրեր, երիտասարդությանը համաշխարհային տեխնոլոգիաների ձեռքբերումներին ծանոթացնելու համար կազմակերպել եւ անցկացնել դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ եւ այլն։ Հենց այդ նպատակով է ստեղծվել տեխնոպարկը։ «Թումո»—ն յուրատեսակ կրթական կենտրոն է, այն աշխարհում ամենամեծն է իր տեսակի մեջ։ Այստեղ ստեղծված է հսկայական արվեստանոց հիշեցնող նոր տեսակի ուսումնական միջավայր, որտեղ երեխաները կբացահայտեն նոր տեխնոլոգիաների եւ թվային մեդիայի բազմազան աշխարհը։
Կենտրոնը բաց է եւ անվճար 12—18 տարեկան բոլոր երեխաների համար, ովքեր մեծ հետաքրքրություն ունեն արվեստի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ։ Նախատեսելով ունենալ 10 հազար կանոնավոր օգտվող եւ կիրառելով յուրահատուկ ուսումնական ծրագիր՝ այն նպատակ ունի Հայաստանում խթանել նոր սերունդների ստեղծագործական առաջընթացը եւ շատերի համար հիմք դառնալ համակարգչային ոլորտում որպես մասնագետ ձեւավորվելու համար։
Բարձր առաջադիմությամբ երեխաները կենտրոնում հնարավորություն կունենան տեղափոխվել երկրորդ հարկ՝ իրենց գիտելիքները ավելի խորացնելու եւ սեփական մեծ նախագծերը իրականացնելու համար։ Այստեղ ուսանած երեխաները կստանան վկայական, որը ինտերնետային տարբերակով հրապարակայնորեն ցույց կտա նրանց կատարած լավագույն աշխատանքները։
«Թումո»—ն հիմնականում արտադպրոցական կրթական կենտրոն է։ Ժամանակացույցը ճկուն է եւ հարմար ցանկացած անհատի համար։
«Կենտրոնի նպատակն է ընձեռել հայ երեխաներին լավագույն հնարավորությունները ակտիվ եւ հետաքրքիր ուսումնառության համար, որն էլ կնպաստի նրանց ստեղծագործական ինքնազարգացմանն ու դրսեւորմանը»,–լրագրողների հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը։
Կենտրոնը մատուցում է մի քանի ծառայություններ, մասնավորապես՝ ընտրվել են այն ոլորտները, որոնք գրավիչ են եւ հեռանկարային՝ անիմացիա, համակարգչային խաղերի, վեբ—կայքերի ստեղծում եւ թվային մեդիա.
«Երեխաները ստեղծագործական մեծ պոտենցիալ ունեն, քանի որ այդ տարիքում նրանց ամեն ինչ հետաքրքրում է, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաները։ Մենք հավատում ենք եւ հուսով ենք, որ այդ ամբողջ ծրագրերը նրանք կընկալեն, կհասկանան եւ հետագայում ստացած գիտելիքները կկիրառեն նաեւ այլ ոլորտներում»,–ավելացրեց կենտրոնի տնօրենը։
Մարի Լու Փափազյանը չբացառեց, որ լավագույն երեխաներին հնարավորություն կընձեռեն ուսումը շարունակել նաեւ արտերկրում։ 
Նշենք, որ «Էփիջի Լէբս ԷյԷմ» ընկերության հիմնադիրը 2009թ. Հայաստանում հիմնադրել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամը, որի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով իրականացնել կրթական ծրագրեր, երիտասարդությանը համաշխարհային տեխնոլոգիական ձեռքբերումներին ծանոթացնելու համար կազմակերպել եւ անցկացնել դասընթացներ, սեմինարներ եւ այլն։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 749 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024