ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 18.12.2024, 09:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 22 » Որ ֆինանսապես տուժածն անտանիք չմնա
13:55
Որ ֆինանսապես տուժածն անտանիք չմնա

Գործադիրը սահմանել է միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը

Գործադիրը վերջին նիստերից մեկում սահմանեց պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը՝ 4 մլն 900 հազար դրամ։
Մինչ մանրամասնելը, թե ինչի մասին է խոսքը, որոշ փակագծեր բացենք։
Գաղտնիք չէ, որ մեր երկրում շատերն են պարբերաբար վարկեր վերցնում, եւ լինում են դեպքեր, երբ չկարողանալով կատարել վարկառուի պարտականությունները, զրկվում են անգամ տնից, որ նրանց միակ կացարանն է։ Այդ հարցն ավելի է սրվում սոցիալ—տնտեսական այս իրավիճակում։ Եթե չխոսենք մարդու իրավունքներից, սոցիալական իրավունքներից ու հիմնարար ազատություններից, ապա դա նախ եւ առաջ ոչ մի կերպ չէր տեղավորվում մեր մտածելակերպում, թե ինչպես կարող են մարդուն անտուն թողնել։ Նաեւ՝ մեր երկրի Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Եվ պետությունը որոշեց շտկել իրավիճակը։ Կառավարությունը օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեց դեռ նախորդ տարի։ Եվ արդեն հունիսին ԱԺ ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» (ԴԱՀԿ) եւ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները։ Նախ՝ ԴԱՀԿ օրենքում նշվեց, որ բռնագանձում չի կարող տարածվել ՀՀ քաղաքացի պարտապանին պատկանող հետեւյալ գույքի վրա. միակ այն բնակարանի կամ դրա բաժնի, որը պարտապանի համար մշտական բնակության միակ վայր է եւ որի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է կառավարության սահմանած միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից։ Ու եթե միակ բնակարանն իրացվում է կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին։ 
Նկատենք սակայն, որ այս դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, նաեւ երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները։ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում արված փոփոխության համաձայն էլ, եթե հարկադիր աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում եւ կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային արժեքի իջեցման հետեւանքով բնակարանի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է դառնում կառավարության սահմանած միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր աճուրդից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
Այդ ժամանակ արդարադատության նախարարը նկատել էր, որ, փաստորեն, կարգավորումները բարենպաստ հավասարակշռություն են ապահովում՝ մի կողմից պահանջի իրավունքն են ապահովում, մյուս կողմից ապահովվում է քաղաքացի պարտապանի եւ նրա ընտանիքի անդամների բնակապահովման իրավունքը։
Տեղեկացնենք, որ նմանատիպ կարգավորումներ արել են Ռուսաստանն ու Ուզբեկստանը։ ԱՄՆ—ի մեր հայրենակիցներն էլ պատմում են ամերիկյան նմանատիպ օրենսդրության ուշագրավ առանձնահատկությունների մասին։ Այն է՝ եթե վարկը տրված է առանց գրավի, եւ վարկառուն էլ անվճարունակ է, ապա գումար տվողը՝ բանկը, գումարը հետ չի կարող ստանալ, որեւէ լծակ չունի։ Վարկառուն իհարկե չի հրաժարվում իր պարտավորություններից, բայց ասում է՝ կտա, երբ ունենա։ Իսկ տունն էլ չեն կարող առգրավել, քանի որ տանը ապրում են այլ մարդիկ, ովքեր մեղավոր չեն եւ այդ վարկի հետ էլ կապ չունեն։ Եվ եթե հանկարծ խախտվեն վարկի հետ կապ չունեցող մարդկանց իրավունքները, ապա նրանք կարող են դատի տալ բանկին եւ բանկի համար ավելի թանկ արժենալ, քան վարկառուի պարտքն է։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ բանկերը սկսում են ավելի զգուշորեն գնահատել իրենց ռիսկերը վարկ տրամադրելիս։
Ինչեւէ, օրենսդրական այս փոփոխությունները ԱԺ—ն հաստատեց։ Մնաց մի բաց. գործադիրը արդեն պետք է սահմաներ պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը։ Այն, ինչպես ասացինք, սահմանվեց 4.9 մլն դրամի (մոտ 10 հազար դոլար) չափով։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ «նպատակը քաղաքացիներին զերծ պահելն է անօթեւանության մեջ հայտնվելու սպառնալիքից»։
Թյուրըմբռնումների տեղիք չտալու համար կրկնենք, որ գործադիրի որոշումը վերաբերում է բացառապես բռնագանձման վարույթին եւ չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է։
Մի խոսքով, բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի որոշման համար հիմք է ընդունվել երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը եւ Հայաստանի ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջինացված գինը։ Մասնավորապես, նվազագույն գումարը կազմում է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջինացված գնի եւ բնակարանի նվազագույն մակերեսի արտադրյալը։ Բնակարանի նվազագույն մակերեսի հաշվարկման համար հիմք է եղել քաղշիննախի 2014թ.՝ շինարարական նորմերը հաստատելու հրամանը, որի հավելվածի համաձայն՝ պետական եւ համայնքային բնակարանային ֆոնդի, սոցիալական բնակարանային ֆոնդի բնակարաններում պետք է բնակարանի մակերեսը կազմի ոչ պակաս. ա) ընդհանուր սենյակ մեկ սենյականոց բնակարանում՝ 18 քմ–ից, բ) ընդհանուր սենյակ երկու եւ ավելի սենյականոց բնակարաններում՝ 16 քմ—ից, գ) ննջարան՝ 8 քմ–ից (10 քմ երկու հոգու համար), դ) խոհանոց՝ 8 քմ–ից,    ե) խոհանոցային գոտում ճաշասենյակ—խոհանոց՝ 6 քմ–ից, զ) խոհանոց—խորշ՝ 6 քմ–ից։
Հաշվի առնելով ընդհանուր սենյակի (18 քմ), ննջարանի (8 քմ), խոհանոցի (8 քմ) եւ սանհանգույցի (6 քմ) մակերեսների գումարները՝ նախատեսվել է բնակարանի նվազագույն մակերեսը, որը կազմում է 40 քմ։ 
Սա այն նվազագույն չափն է, որը բավարար կլինի անձի կենսական պայմանների ապահովման համար։ 1 քմ մակերեսի շուկայական միջինացված գինն էլ հաշվարկվել է ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, ըստ որի՝ 2017թ. մայիսի համար բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջինացված գինը կազմում է 121 հազար 822 դրամ։ 121 822 x 40 ÒH 4 900 000։
Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնագանձման ենթակա բնակարանը պարտապանին կարող է պատկանել բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով, սահմանվել է նաեւ, որ այդ դեպքերի համար բռնագանձման ոչ ենթակա՝ միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը որոշվում է նվազագույն գումարի եւ քաղաքացի—պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով։
Փաստորեն, միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու իրավական այս քաղաքականությունը որդեգրելով մեր պետությունը լուրջ սոցիալական որոշում է կայացրել։ Ճիշտ է, գուցե բանկերն ու ֆինանսական կազմակերպություններն այսուհետ ավելի զգուշորեն գնահատեն իրենց ռիսկերը, ինչը կհանգեցնի այն բանին, որ շատերն այլեւս չեն կարողանա վարկեր ձեռք բերել, բայց մի բան հաստատ է՝ վարկառուն, որ հանկարծակի հայտնվել է ֆինանսական վատ վիճակում եւ չի կարողանում կատարել իր պարտավորությունները, գոնե վստահ կլինի, որ իր ընտանիքը, իր երեխաները անտուն չեն մնա։ Սա նաեւ որոշում է, որ արդեն դուրս է գալիս իրավական ու սոցիալական տիրույթից ու մտնում է բարոյական դաշտ։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 465 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024