ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 2 » Քաղաքական շահարկումներ՝ ենթադրությունների հիման վրա
17:30
Քաղաքական շահարկումներ՝ ենթադրությունների հիման վրա

Վիճակագրությունը չի խոսում զանգվածային արտագաղթի մասին

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ կրկին հայտարարեց, որ Հայաստանից այժմ զանգվածային արտագաղթ չկա։ Նման պնդման հիմքերը երկրի սահմանները հատող քաղաքացիների մասին առկա վիճակագրությունն է, քանի որ 2008թ—ից ի վեր միգրացիոն հոսքերի վերաբերյալ այլ վիճակագրություն հանրապետությունում չի տարվել։ Ըստ այդմ, վերջին երեք տարիների մեկնողների եւ ժամանողների բացասական սալդոն կազմում է մոտ 78 հազար մարդ։ Սակայն սա դեռեւս ապացույց չէ, որ 78 հազար մարդ ընդմիշտ լքել է Հայաստանը, քանի որ դժվար է ասել, թե այդ մարդիկ մեկնել են մշտական բնակությա՞ն, թե՞ նրանք ուղղակի աշխատանքային միգրանտներ են։ Այս հարցերի պատասխանը կտա այս տարվա աշնանն անցկացվելիք մարդահամարը, որի արդյունքները կհրապարակվեն 2012թ. գարնանը։ Ինչեւէ, նույն վիճակագրությունը խոսում է այն մասին, որ անցած տարի Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին շուրջ 30 հազարով, 2009 թ—ին՝ 25 հազարով, իսկ 2008թ—ին՝ 22 հազարով։ Այսինքն՝ խոսքն այս դեպքում տարեկան 3—4 հազար մարդ ավելացող բացասական սալդոյի մասին է, որն, ըստ միգրացիոն պետական ծառայության պետի, չի կարելի արտագաղթի ահագնացող վտանգ բնորոշել։
Ընդ որում, Գ. Եգանյանի խոսքերով, պետք է նկատել, որ անցած տարվանից ավելացել են արտագնա աշխատանքի մեկնողները, որոնց հոսքը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով նկատելիորեն նվազել էր։
Եվ համաձայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի՝ ուղեւորների հաշվառման տվյալների 2011 թ. հունվար—հունիս ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 15 հազարով կամ 28,6%—ով եւ կազմել է —67,3 հազար մարդ։ Հունիսին արձանագրվել է միգրացիայի դրական մնացորդ, որը կազմել է 2 հազար մարդ՝ նախորդ տարվա հունիսի 3,7 հազարի դիմաց։ 2011 թ. հունվար—հունիս ամիսներին ուղեւորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 223,1 հազար մարդով կամ 16,5%—ով եւ կազմել 1574 հազար մարդ։
Օդային ճանապարհով նույն ժամանակահատվածում սահմանը հատած ուղեւորների տեսակարար կշիռն ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45,9 տոկոս։ Իսկ ընդհանուր ուղեւորահոսքերի ծավալը նախորդ տարվա հունվար—հունիս ամիսների համեմատությամբ ավելացել է 223,1 հազար մարդով կամ 16,5 %—ով։
Իսկ թե արտագաղթողները ինչ բաժին ունեն այս ընդհանուր թվի մեջ, պարզ կլինի տարեվերջին, երբ արտագնա աշխատանքի մեկնողները վերադառնան։
Գ. Եգանյանը ահագնացող ծավալների հասնող արտագաղթի մասին ահազանգողներին խորհուրդ տվեց հրապարակել իրենց աղբյուրները եւ ներկայացնել այն մեթոդաբանությունը, որով իրենք իրականացրել են իրենց ուսումնասիրությունները, ինչպես նաեւ թվերով ներկայացնել ուսումնասիրության արդյունքները։
Միգրացիոն ծառայության պետի համոզմամբ, զանգվածային արտագաղթի մասին խոսակցությունները մի քանի աղբյուր կարող են ունենալ. նախ՝ կենցաղային մակարդակում տարվող խոսակցություններ եւ կորպորատիվ՝ քաղաքական շահարկումներ, եւս մեկ անգամ փաստելով, որ արտագաղթի ահագնացող ծավալներ չկան։ Գ. Եգանյանը միաժամանակ հայտարարեց, որ իրենք չեն ասում, թե արտագաղթ ընդհանրապես չկա, քանի որ միգրացիոն տեղաշարժեր չեն կարող ընդհանրապես չլինել։ Միգրացիոն հոսքերի բացակայությունը կնշանակի, որ զարգացում առհասարակ չկա։

Հարցերի պատասխանները՝ www.smsmta.am հասցեում

Գ. Եգանյանը տեղեկացրեց նաեւ, որ արդեն գործում է միգրացիոն ծառայության նոր կայքէջը՝ www.smsmta.am հասցեով։
Կայքէջում տեղադրվել է միգրացիայի ոլորտում ընդգրկված ազգային օրենսդրության եւ միջազգային իրավապայմանագրային դաշտի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն։ Այստեղ կարելի է նաեւ տեղեկություններ գտնել Հայաստան մուտք գործելու եւ կացության հետ կապված հարցերի վերաբերյալ։ Կայքէջի հարց ու պատասխան բաժիններում օտարերկրացիները կարող են տեղեկանալ Հայաստան մուտք գործելու կանոններին, ապաստան հայցելու, կացության, աշխատանքի, ինչպես նաեւ երկքաղաքացիությանը վերաբերող հարցերին։ 2000թ.—ից ի վեր Հայաստանում ապաստան են հայցել շուրջ 2000 օտարերկրյա քաղաքացիներ։ Նոր գործարկված էլեկտրոնային էջում մանրամասն տեղեկատվություն կա նաեւ 1988—92 թթ. Ադրբեջանից բռնագաղթած միգրանտների իրավունքների, նրանց ժամանակավոր կացարանների սեփականաշնորհման եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։
Կայքէջում տեղադրված է նաեւ միգրացիոն վիճակագրության բաժինը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս մշտական ուղեւորափոխադրումների ծավալների վերաբերյալ տեղեկություններ ստանալ տարեկան եւ ամսական կտրվածքով։ hhpress.am
Գայանե ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 591 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024