ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.10.2021, 23:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 42 43 44 45 46 ... 53 54 »

Երեկ տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իսպանիա, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ 
Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա—Մարգալյոյի հետ էր։
Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ—իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսեւորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման համար։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց իր պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու եւ խորացնելու նպատակով։
Նախարարներ Նալբանդյանն ու Գարսիա—Մարգալյոն բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առեւտրատնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների խթանման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի խնդիրների շ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 306 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 14—ին Իրանում տեղի են ունենալու նախագահական 11—րդ եւ տեղական խորհուրդների 4—րդ ընտրությունները, ինչի առիթով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ռաիսին մամուլի ասուլիս էր հրավիրել։
Նա, խոսելով ընտրությունների կարեւորության մասին, շեշտեց, որ ԻԻՀ—ի 34—ամյա պատմության ընթացքում տեղի են ունեցել նախագահական, խորհրդարանական, տեղական եւ բանիմացների խորհրդի (Սահմանադիր ժողովի) 28 ընտրություններ։ Դեսպանը շեշտեց, որ Իրանում ղեկավար բոլոր կառույցներն ընտրովի են։ Ընտրախախտումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նշեց, որ Իրանում էլ, ինչպես ամենուր, նման դեպքեր արձանագրվել են, նախագահական ընտրություններին մի անգամ չեղյալ են հայտարարվել 800 ընտրատեղամասերի արդյունքները, իսկ խախտումների հեղինակները պատժվել են ըստ օրենքի։ Այդ օրը Հայաստանում կգործի մեկ ընտրական տեղամաս։
Այնուհետեւ նա պատասխանեց լրագրողներին հետաքրքրող տարբեր հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրերի առնչությամբ հնչած հարցին, թե արդյոք նոր նախագահի պարագայում Իրանի դիրքորոշումը փոփոխության կենթարկվի՞, թե՞ ոչ։ Ռաիսին շեշտեց, որ եթե հարցը դիտենք իրավական եւ տեխնիկական դաշտերում, ապա այն լուծված է, եւ խնդիր չկա, քանի որ Թեհրանը լիովին համագործակցում է միջուկային զենք չտարածելու (NPT) պայմանագրի եւ ՄԱԳԱՏԵ—ի հետ։ Սակայն հարցը քաղաքականացվել եւ հետեւաբար փակուղի է մտել։
ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ դեսպանը շեշտեց, որ Թեհրանը կողմնակից է հիմնահարցի խաղաղ կարգավորման եւ պատրաստ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 12.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Բացելով նիստը՝ վարչապետն ասել է. «Այսօրվա օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ սկսել Արմավիրի մարզի խնդիրներից։ Մենք պետք է հետեւողական լինենք, որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, եւ գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է։
Երեկ երեկոյան ես նորից այցելել էի Արմավիրի մարզ եւ Արմավիր համայնքում էի։ Ահա իմ դիտարկումները.
Առաջին՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակները, որոնք առաջին հերթին օժանդակության կարիք ունեն, համայնքապետարանի պատին փակցված էին, եւ համայնքի բոլոր ներկայացուցիչները հնարավորություն ունեին ծանոթանալու այդ ցուցակներին, եւ եթե կային անճշտություններ կամ առարկություններ, նրանք կարող էին այդ ամենը մեզ ներկայացնել։ Չափազանց կարեւոր է, որ այդ աշխատանքն իրականացվում է։
Երկրորդ՝ հիշում եք, որ մենք որոշում ընդունեցինք գումարներ հատկացնել, որպեսզի օգնենք, որ գյուղացիները ջրի վարձը վճարեն, եւ այն տնտեսություններում, որտեղ 100 տոկոսանոց վնաս էր, նաեւ հողի հարկը։ Հիմա խնդիր է դրված, որպեսզի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բացահայտի առավել անապահով խմբերին։ Պարոն Ասատրյանն ինձ զեկուցել է, որ աշխատանքն ավարտել են, եւ շուրջ 1600 ընտանիք այս կարկուտի հետեւանքով պետք է ստանա ֆինանսական օժանդակություն։ Մենք խոստացել էինք մեր գյուղա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին հանդիպեց Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը քննարկեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը, երկուստեք նշվեց տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում, եւ կարեւորվեց ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը։ Երկկողմ տնտեսական հարաբերությունները խթանելու առումով Ազգային ժողովի նախագահը կարեւոր համարեց հայ—լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին, Ռիգայում եւ բարձր գնահատեց երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը զարգացնելու տնտեսական համագործակցությունը։ Նա համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը հիմք կստեղծի տարբեր ոլորտներում երկարաժամկետ, բ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 241 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին օգնելու նպատակով դոնորների խորհրդաժողով կազմակերպելու հանձնառությանը. այդ մասին մարտի 20—ին Բրյուսելում հայտարարեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին։
«Որեւէ կասկած այս հարցում չկա։ Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել, կան հիմնարար փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի կառավարության կողմից, ես վստահ եմ, որ նրանք հաշվի են առնում նաեւ մեր որոշ հանձնարարականներն ու դիտողությունները։ Եվ մենք կարող ենք արդեն սկսել քննարկել այդ խորհրդաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր»,–ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը։
Հայաստանյան վերջին ընտրությունների վերաբերյալ Շտեֆան Ֆյուլեն դրական գնահատական է հնչեցրել նաեւ մարտի 20—ին, Եվրախորհրդարանում, որտեղ հաշվետվություն էր ներկայացնում 2012—ին ետխորհրդային 6 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում արձանագրված առաջընթացի ու բացթողումների մասին։ Ընդգծելով, որ հայաստանյան վերջին ընտրությունները հիմնականում թափանցիկ էին, եւ լուրջ ջանք էր գործադրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վիճակը բարելավելու համար, Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ իշխանությունները պետք է ավելին անեն հատկապես օրենքները կյանքում գործարկելու եւ կիրարկելու ուղղությամբ։ Երկկողմ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու համար պաշտոնական Բրյուսելն այսօր 15 հանձնարարական տվեց Հայաստանի իշխանություններին, որոնցից մի քանիսն, ի դե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 314 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում վերջնականապես հաստատվել է դեկտեմբերի 15—ին կայանալիք համագումարի օրակարգը։ Համագումարում քննարկվելու է միայն մեկ հարց՝ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման հարցը։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, որը վարում էր նախագահ Սերժ Սարգսյանը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Լրագրողների խնդրանքով Շարմազանովն անդրադարձել է վերջին շրջանում ԲՀԿ—ի հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես, այն մասին, թե անհրաժեշտ է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի։ «Մեզ համար կարեւորը խնդրի էությունն է, ոչ թե ձեւը։ Կառավարման համակարգը խնդրի էությունը չի լուծում»,–նշել է Շարմազանովը։
«Չնայած խորին հարգանք եմ տածում ՀՅԴ—ի հանդեպ, սակայն պետք է նշել, որ այսօր այդ կուսակցությունը կանգնել է շատ լուրջ խնդրի առջեւ։ Վերջին շրջանում առաջին անգամ ՀՅԴ—ն գիտակցում է, որ ինքն իր մեջ մրցունակ նախագահի թեկնածու չունի։ Կարծես թե հենց սա է պատճառը, որ այսօր ՀՅԴ—ական պատգամավորները հայտարարել են, որ իրենք միգուցե սատարեն այն քաղաքական ուժի թեկնածուին, ով կողմ կլինի կառավարման խորհրդարանական համակարգին»,–նկատել է ԱԺ փոխնախագահը։
Էդուարդ Շարմազանովը նաեւ ներկայացրել է իր գնահատականը ՀԱԿ—ի մասին. «Այն, ի տարբերություն ՀՅԴ—ի, «կարճատեւ նախագիծ է»։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 321 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.11.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այս տարի նշում ենք Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 20—ամյակը, եւ կարելի է ասել, որ դրանք ամուր հիմքերի վրա են։ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը։
Մեծ Բրիտանիան Հայաստանը դիտում է որպես արժեքավոր եւ երկարաժամկետ գործընկեր։ «Մենք տպավորված ենք Հայաստանի առաջընթացով ԵՄ—ի եւ ՆԱՏՕ—ի հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաեւ Հայաստանի աջակցությունից Աֆղանստանում ՆԱՏՕ—ի խաղաղապահ ուժերին եւ համոզված ենք, որ ցանկացած եվրոպական երկիր, որը համապատասխանում է ընտրված չափանիշներին, կարող է դառնալ ԵՄ անդամ»,–ասաց բարձրաստիճան հյուրը։
Լիդինգտոնը գոհունակությամբ խոսեց Հայաստանում անգլերեն լեզվի եւ անգլիական մշակույթի գնահատված լինելու փաստի մասին՝ նշելով, որ այս տարի ռեկորդային թվով հայ ուսանողներ են մեկնել Մեծ Բրիտանիա՝ կրթություն ստանալու տեղի համալսարաններում։ Նա անդրադարձ կատարեց նաեւ Հայաստանում բրիտանական ապրանքանիշերին՝ հայտնելով, որ մտադրություն կա առավել խորացնելու հայ—բրիտանական առեւտրային կապերը, Հայաստանում առեւտրային առաքելություն բացելու։
Նախարարները, հայ—բրիտանական հարաբերություններից զատ, անդրադարձան ղարաբաղյան հակամա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 323 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ «Իլհամ Ալիեւ. Սաֆարովի ներումը ոչ թե տարածաշրջանի, այլ Հայաստանի նախագահի պրոբլեմն է» հայտարարությունը, որը հրապարակվել էր «REGNUM»—ում 2012 թվականի սեպտեմբերի 12—ին։
«Նախագահ Ալիեւը, փորձելով արդարացնել ՆԱՏՕ—ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներում քնած գործընկերոջն սպանելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված Ադրբեջանի քաղաքացուն ներում շնորհելու եւ արդարացնելու մասին իր կարգադրությունը, կեղծագործության է ենթարկում 2001 թվականին Վարուժան Կարապետյանի ներման իրավական փաստը։ Վարուժան Կարապետյանը, լինելով այլ պետության քաղաքացի, 17 տարվա բանտարկությունից հետո Ֆրանսիայում (եւ ոչ Հայաստանում, ինչպես պնդում է Ալիեւը) ֆրանսիական դատարանի օրինապատշաճ իրավաբանական ակտի հիման վրա (եւ ոչ Հայաստանի նախագահի որոշմամբ, ինչպես պնդում է Ալիեւը) ազատվել էր պատժի հետագա կրումից։ Այսպիսով՝ Կարապետյանը ոչ թե հանձնվել էր Հայաստանին, այլ ազատ արձակվելով՝ մեկնել Հայաստան։
Սակայն պրոբլեմի էությունն այն է, որ Ալիեւը եւ նրա ընտանիքը իրենցով, իրենց բռնակալական վարքով հանդես են գալիս որպես Ադրբեջանի Սահմանադրություն եւ օրենքներ։ Մարդասպանի հակաիրավական ներումն ու արդարացումը Ալիեւի վարչակարգի կողմից մարդու անհատական ու կոլեկտիվ իրավունքների, պետության ղեկավարման ու կառավարման ժողովրդավարական սկզբունքների եւ նորմերի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ճապոնիայի արտգործնախարար Կոիչիրո Գեմբայի բացառիկ հարցազրույցը «ՀՀ»–ին
—Պարոն նախարար, ինչպե՞ս եք գնահատում հայ—ճապոնական հարաբերությունների մակարդակը երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակի նախօրեին։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն են դրանք խթանելու եւ ամրապնդելու հնարավորությունները։
— Ես ուրախ եմ, որ սեպտեմբերի 7—ին նշում ենք Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20— ամյա հոբելյանը։ Այդ 20 տարիների ընթացքում մենք հետեւողականորեն խորացրել ենք մեր հարաբերությունները ոլորտների լայն շրջանակում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը եւ մշակույթը։ Ներկայումս մեր երկրները, որպես հուսալի գործընկերներ, երկկողմ համագործակցություն են ծավալում նաեւ միջազգային ասպարեզում։
Անցյալ տարի մարտին Ճապոնիայի արեւելքում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո Հայաստանում կատարվեց հոգեհանգստի արարողություն աղետի զոհերի հիշատակին, որին ներկա էին նախագահ Սարգսյանը եւ արտգործնախարար Նալբանդյանը։ Բացի այդ, ցավակցության եւ աջակցության ջերմ խոսքեր, օգնություն ստացանք բազմաթիվ մարդկանցից։ Այդ ամենը հնարավորություն տվեց եւս մեկ անգամ զգալ մեր երկրների միջեւ կապերի ամրությունը։
Մասնավորապես, այս տարի տեղի ունեցան այնպիսի կարեւոր իրադարձություններ, ինչպիսիք են Ճապ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 263 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի  պատասխանը «Panorama.am»—ի հարցին
–Պարոն Քոչարյան, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները անցկացվեն Ստամբուլում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։
–Եթե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը իրապես ցանկանում է նպաստել հակամարտության կարգավորմանը, ապա Թուրքիան չպետք է փորձի խեղաթյուրել ղարաբաղյան խնդրի էությունը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը, որին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները դիմեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ էթնիկ զտումների քաղաքականության եւ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիայի իրականացման։ Խնդրի կարգավորման համար արդյունավետ կլիներ, եթե Թուրքիան կարողանար դրդել Ադրբեջանին բանակցել հակամարտության իրական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հետ։ Թուրքիան առնվազն պետք է չշարունակի սատարել Ադրբեջանի «ամեն ինչ կամ՝ ոչինչ» դիրքորոշմանը եւ բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու փորձերին, որոնք ուղղված են միջնորդների ջանքերը տապալելուն։
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 329 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2021