Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն (Վագըֆ), որը նաեւ Թուրքիայում առաջինն էր, որ սկսել է զբաղվել օրգանիկ մրգերի աճեցմամբ եւ այդ ոլորտում եվրոպական երկու տարբեր մրցանակներ ստացել, առանձնանում է նաեւ այդ մրգերից պատրաստված մուրաբաններ, օշարակներ, յուղեր եւ համեմունքներ պատրաստելով: Պատրաստված այս արտադրանքը վաճառվում է Վաքըֆլըի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող փոքրիկ տաղավարում, որի հիմնական այցելուները զբոսաշրջիկներն են:
Իրենց գործունեության եւ ստեղծած արտադրանքի մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է փոքրիկ տաղավարը աշխատեցնող Գոհար Քարթունը, ով զբոսաշրջիկներին մանրամասն ներկայացնում է իրենց արտադրանքի առանձնահատկությունները: «Մեր արտադրանքը պատրաստվում է տնական պայմաններում, օրգանիկ մթերքներից եւ առանց քիմիական հավելումների: Մենք սկսել ենք պատրաստել մանդարինի մուրաբաներ, նարնջի ծաղիկի եւ կեղեւի մուրաբաներ, որոնք եզակի արտադրանք են: Դրանք առաջինը մենք ենք պատրաստել եւ շարունակում ենք լինել այդ ոլորտում միակը»,-ասել Գոհար Քարթունը:
Գոհար Քարթունը կարեւորել է այս փոքրիկ բիզնեսը, քանի որ այն աշխատատեղ է ապահովում եւ զբոսաշրջիկներին բերում Վաքըֆլը: «Մեր գյուղից 22 հայ կին են զբաղվում այս մուրաբաների, խմիչքների պատրաստմամբ: Նրանք նաեւ ձեռագործությամբ են զբաղվում եւ այդ աշխատանքները եւս վաճառում ենք այստեղ»,-նշել է Գոհար Քարթունը