ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 10 » Տնտեսական զարգացման լայն հնարավորություններ
15:44
Տնտեսական զարգացման լայն հնարավորություններ

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ԻԻՀ ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը երեկ ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ վստահություն հայտնեց, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված կոնկրետ հարցեր։
Նշելով, որ երկու երկրներն ունեն ջերմ եւ դինամիկ զարգացող հարաբերություններ, փոխվարչապետը նկատեց, որ տարեց տարի աճում է նաեւ ապրանքաշրջանառության ծավալը, եւ այն մի քանի անգամ ավելացնելու մտադրություն կա։ «Երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք բավականին հավակնոտ ծրագրեր՝ սկսած Արաքս գետի վրա ՀԷԿ—ից մինչեւ Իրան— Հայաստան երկաթգծի կառուցում։ Այդ ծրագրերի իրականացումը երկու երկրներում նաեւ տնտեսական զարգացման լուրջ խթան կարող է լինել, դրանք նաեւ տարածաշրջանային կարեւոր նշանակություն ունեն»,—նշեց փոխվարչապետը։
Անդրադառնալով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությանը՝ Ա. Գեւորգյանը դրական համարեց ձեւավորված փոխգործակցությունը՝ միաժամանակ նշելով, որ առկա է այդ ձեւաչափով կապերի խորացման մեծ ներուժ։ «Հայաստանի կառավարությունը տրամադրված է խրախուսել նման հարաբերությունների զարգացումը, քանի որ այս ձեւաչափը հնարավորություն է ընձեռում կոնկրետ մակարդակում բազմակողմ գործակցություն ծավալել»,—նշեց Ա. Գեւորգյանը։
ԻԻՀ ներքին գործերի նախարարը եւս ընդգծեց երկու երկրների միջեւ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները՝ նշելով, որ առկա են տնտեսական զարգացման լայն հնարավորություններ։ Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում են նաեւ Արեւմտյան եւ Արեւելյան Ատրպատականների նահանգապետերը, ովքեր այցի ընթացքում գործընկեր մարզպետների հետ կքննարկեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Բացի այդ, Հայաստանի մարզերի հետ փոխգործակցելու պատրաստակամություն են հայտնել Իրանի մի քանի այլ նահանգներ։
Երկուստեք կարեւորվեց անհրաժեշտ պայմանների ստեղծումը՝ հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար։ Դրան կնպաստի նաեւ մաքսային ոլորտում համագործակցությունը։
Անդրադարձ եղավ վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում նկատվող ակտիվությանը։ Փոխվարչապետը նշեց, որ կառավարությունը մասնավոր հատվածի հետ համագործակցաբար հետեւողական աշխատանքներ է իրականացնում զբոսաշրջիկների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծման ուղղությամբ՝ ինչպես ենթակառուցվածքների զարգացման, այնպես էլ սահմանային անցակետերի արդիականացման առումով։
Կողմերը փոխգործակցության զարգացման համար հեռանկարային համարեցին նաեւ գյուղատնտեսության, անասնաբուծության, ՏՏ ոլորտում համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում Արեւմտյան եւ Արեւելյան Ատրպատականների նահանգապետերը ներկայացրեցին համագործակցության ներկա մակարդակն ու հեռանկարները, առաջարկ եղավ նաեւ քննարկել Թավրիզ—Երեւան օդային հաղորդակցության հաստատման հարցը։
Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 451 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024