ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 9 » Ճապոնացիներից թաքցրել են «Ֆուկուսիմայի» վթարի հետևանքների մասին տեղեկությունը
17:22
Ճապոնացիներից թաքցրել են «Ֆուկուսիմայի» վթարի հետևանքների մասին տեղեկությունը

Ճապոնիայի իշխանությունները թաքցրել են երկրի բնակիչներից մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով առաջացած ռադիացիայի տարածման մասին տվյալները։ Ինչպես հաղորդում է The New York Times ամսագիրր, ատոմակայանի մոտ գտնվող Նամիե քաղաքի բնակիչներին չեն հայտնել, թե որ ուղղությամբ է տարածվելու ռադիացիան, չնայած այդպիսի տվյալներ եղել են արտակարգ իրավիճակի պայմաններում կանխատեսումներ անելու համար ստեղծված հատուկ համակարգչային համակարգում։ Ենթադրելով, որ քամին ռադիացիան կքշի ատոմակայանից հարավ, քաղաքի իշխանությունները որոշել է բնակիչներին տեղափոխել ատոմակայանից հյուսիս։ Սակայն քամին փչել է հենց դեպի հյուսիս։ Երկու ամիս անց քաղաքի իշխանությունները պարզել են, որ համակարգչային համակարգը կանխատեսել էր իրադարձությունների հենց այդպիսի զարգացում։Պարբերականը նշում է, որ այդ համակարգի տվյալները չեն հրապարավել, քանի որ պաշտոնյաները փորձում էին խուսափել պատասխանատվությունից։ Երկրի քաղաքական ղեկավարությունը սկզբում չի իմացել, որ այդ տվյալները թաքցրել են, իսկ հետո թերագնահատել է դրանց նշանակությունը՝ չցանկանալով մեծացնել տարհանման գոտին։ Մասնավորապես, պարբերականը նշում է, որ երկրի ղեկավարությունը վախենում էր խոստովանել, որ աղետի չափերը թերագնահատված են։ Բացի այդ, պաշտոնյաները փորձել են կանխել քննադատությունը ատոմային էներգիայի ճյուղի հասցեին, որի ներկայացուցիչները երկրում քաղաքական ազդեցություն ունեն։Associated Press-ի անցկացրած հետազոտությունը նույնպես հաստատել է, որ ճառագայթման մասին տվալները թաքցվել են։ Հաղորդվում է, որ երկրի վարչապետ Նաոտո Կանը և նրա գլխավոր խորհրդականները չեն ստացել այդ տեղեկությունները։ Կանի խոսքերով՝ ինքը չի հասկացել, թե ինչպես է աշխատում համակարգը, և թե որքան արժեքավոր կարող է լինել դրա տրամադրած տեղեկությունը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 555 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024