Այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ դեպի Վրաստան զբոսաշրջիկների թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 45%-ով։ Ինչպես հաղորդում է վրացական GHN գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը, այդ ժամանակահատվածում երկիր է այցելել 1 444 299 զբոսաշրջիկ։
Մասնավորապես, ԱՊՀ երկրներից զբոսաշրջիկների թիվը կազմել է 897 616, ԱՄՆ-ից՝ 15 360։
Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաշատը Վրաստան են այցելում Ադրբեջանից՝ 376 327 մարդ, և Հայաստանից՝ 336 326 մարդ։