ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 21.10.2019, 15:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [597]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [795]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [78]
Զանազան [183]
Քաղաքականություն [620]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 30 » Ընդունվել է «Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ»
18:14
Ընդունվել է «Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ»

Հունիսի 29-ին տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանի եւ պատվիրակության անդամ Ռուզաննա Առաքելյանի մամլո ասուլիսը, որտեղ ներկայացվեց հունիսի 21-24-ը Փարիզում տեղի ունեցած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի աշխատանքը եւ արդյունքները:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ վեհաժողովում ներկայացված են 28 երկրներ, այն գրանցված է ՄԱԿ-ի կողմից եւ այս տարի համագործակցության պայմանագիր է կնքվել Աֆրիկյան երկրների խորհրդարանական վեհաժողովի հետ: Ըստ պատվիրակության ղեկավարի` վեհաժողովի այս տարվա աշխատանքը ուղղված է եղել քրիստոնեության կրոնական արժեքներին եւ ներկա ճգնաժամի հաղթահարման ճանապարհներին:

Մկրտիչ Մինասյանը տեղեկացրեց, որ վեհաժողովի ընթացքում բոլոր պատվիրակների կողմից միաձայն ընդունվել է Հայաստանի պատվիրակության ներկայացրած «Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ» բանաձեւը: Բանաձեւն ընդունվելուց հետո պարոն Մինասյանը Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել վեհաժողովի պատվիրակներին: Բանաձեւում մասնավորապես նշված է.

«Մենք, 2011թ.-ի հունիսի 21-ից 24-ը Փարիզում կայացած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ Գլխավոր վեհաժողովի մասնակիցներս,

արտահայտելով մեր համերաշխությունը բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են հանուն 19-րդ դարի վերջին- 20-րդ դարի առաջին քառորդում Օսմանյան կայսրությունում  քրիստոնյա ժողովուրդների  նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման,

դատապարտելով այն փաստը, որ Թուրքիան մինչ օրս կտրականապես հրաժարվում է ընդունել Օսմանյան կայսրության բնիկ քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը, ինչպես նաեւ այդ ժողովուրդների պատմա-մշակութային ժառանգության ոչնչացման ցանկացած գործողությունները,

ընդգծելով, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հրեշավոր հանցագործություն է եւ արժանի է դատապարտման` անկախ վաղեմության ժամկետից եւ պետական քաղաքական շահերից,

գիտակցելով, որ բոլոր քաղաքակիրթ երկրների բարոյական եւ պատմական պարտականությունն է ճանաչել ու դատապարտել ցեղասպանությունն իր բոլոր դրսեւորումներով` կոչ անել Թուրքիային, որպես իրավահաջորդ պետության, ընդունել իր պատասխանատվությունը կատարածի համար, ինչը ապագայում նման հանցագործությունների բացառման լավագույն երաշխիքն է,

կոչ ենք անում Թուրքիային նրա կողմից ժողովրդավարության եւ թափանցիկության հասնելու ուղղությամբ արդեն ձեռնարկվող ջանքերի համատեքստում, ընդունել պատմական փաստերը եւ մանրակրկիտ ու քննադատորեն ուսումնասիրել պատմական անցյալի այդ իրադարձությունները:  Կոչ ենք անում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի բոլոր անդամ -երկրներին եւ միջազգային հանրությանը դատապարտել  Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը եւ Թուրքիային` գիտակցել եւ ընդունել իր պատասխանատվությունը հանուն պատմական արդարության վերականգնման»:   

Ռուզաննա Առաքելյանը մեծ հաղթանակ համարեց վեհաժողովում ընդունված բանաձեւը: Նշվեց, որ վեհաժողովի աշխատանքներին չեն մասնակցում Թուրքիան եւ Ադրբեջանը, քանի որ վեհաժողովում ընդգրկված են միայն քրիստոնյա պատգամավորներ:

Ասուլիսի վերջում Մկրտիչ Մինասյանը եւ Ռուզաննա Առաքելյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 301 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019