ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 28.04.2024, 08:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 21

Վիեննայում սկսվել է Իրան—5+1—ի (5 մշտական անդամներն են՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան եւ Գերմանիա) բանակցությունների նոր փուլը։ 
Ներկա փուլում բանակցություններն ընթանալու են համապարփակ եւ վերջնական համաձայնության շուրջ։ Ինչպես նշել ենք, բանակցություններում գլխավոր դերակատարներն Իրանը եւ ԱՄՆ—ն են, որոնք այս բանակցությունները բնութագրել են որպես բարդ ու դժվարին եւ հայտնել, թե դրանցում հաջողության հասնելու համար բավական երկար ժամանակ է պետք։ Ավելին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցությունների հաջողությունը գնահատել է 50 տոկոս, իսկ Իրանի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող, արտաքին քաղաքականության գերակայությունները որոշող, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին բնակցությունների նախօրեին հայատարարել է, որ դրանց արդյունքների առնչությամբ բնավ էլ լավատես չէ, սակայն դեմ չէ, ինչը, անշուշտ, կգոտեպնդի բանակցող պատվիրակությանը, որը գլխավորում է ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը։ Նա միաժամանակ ընդգծել է՝ թող որոշ մարդիկ չշպարեն ԱՄՆ—ի դեմքը եւ այն ներկայացնեն որպես մարդասիրական պետություն, դա ապարդյուն է։
Ի դեպ, ԱՄՆ—ի պատվիրակությունը դարձյալ գլխավորում է քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Վենդի Շերմանը, սակայն տեղի են ունեցել փոփոխություններ. 9 հոգանոց պատվիրակության կազմում ընդգրկվել են պետքարտուղար Ջոն Քերիի միջուկային հարցերով ավագ խորհրդական Բրուք Անդերսոնը, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում միջուկային զենքի չտարածման (NPT) բաժնի տնօրեն Պոլ Այրվինը, պետքարտուղարու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 510 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միջազգային հանրության ուշադրության սլաքը Սոչիից կտրուկ թեքվել է Կիեւի վրա։ Նախօրեին Կիեւի կենտրոնում տեղի ունեցած արյունալի բախումները, Ուկրաինայի տարբեր մարզերում տարածվող բռնությունները սառը ցնցուղ դարձան ինչպես քաղաքական ճգնաժամից ելք փնտրող երկրի քաղաքացիների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Քսանվեց զոհերն ու հարյուրավոր վիրավորներն են այն գինը, որով վճարեց այդ երկիրը խաղաղ բանակցություններով կոնֆլիկտը հարթելու ուղիներ չգտնելու համար։
Ցանկացած իրավիճակից ելք կարելի է գտնել, պարզապես անհրաժեշտ են կողմերի քաղաքական կամքն ու երկրի շահն անձնական հավակնություններից գերադասելու հաստատակամությունը։ Այս մասին են միջազգային տարբեր կառույցների ու պետությունների ղեկավարների հորդորներն ու կոչերը։
Հայաստանում ուշի ուշով հետեւում են իրադարձությունների զարգացմանը, քանզի Ուկրաինան բարեկամ երկիր է եւ մեծ է ցանկությունը, որ կողմերը անհապաղ սկսեն բանակցել՝ վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու համար։

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024