ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 28.04.2024, 15:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 24

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը կնպաստի, որպեսզի մեր երկրում ապահովվի մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ եւ միատեսակ կիրառում։ Երկամյա ծրագիրը, որի մեկնարկը տրվեց երեկ, պետք է նպաստի նոր որակների ձեռքբերմանը, կներդրվեն եվրոպական չափանիշներ, եւ կպահպանվի «օրենքի առաջ բոլորն են հավասար» սկզբունքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ծրագրի նպատակն է հզորացնել վճռաբեկ դատարանի եւ նորաստեղծ արդարադատության ակադեմիայի կարողությունները, դատավորների, փաստաբանների համար կազմակերպել դասընթացներ, քննարկումներ, որոնք պետք է նպաստեն իրավական հարթակում կարողությունների առաջընթացին։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանությամբ, երկամյա ծրագրի մեկնարկը նպատակասլաց աշխատանքի արդյունք է։ «Եվրոպական կոնվենցիաները մեր ուղեկիցներն են, եւ ժամանակի ընթացքում դատական պրակտիկան պետք է համապատասխանեցվի եվրոպական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Երեւանում տեղի ունեցավ կենսաթոշակային երրորդ միջազգային տարեկան համաժողովը, որին հրավիրված էին միջազգային տարբեր կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ։ 
Կենսաթոշակային ապահովման նոր համակարգի ներդրման անհրաժեշտության, խնդիրների մասին խոսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր ելույթում նա շեշտեց այն գաղափարը, որ այս բարեփոխումը ցավոտ է, քանի որ ստիպում է մեր քաղաքացիներին փոխել իրենց վարքագծային կանոնները։ «Եթե ամեն օր արթնանանք ու անենք այն, ինչ որ անում ենք, մենք կունենանք այն, ինչ որ ունենք, եթե ցանկանում ենք ունենալ այն, ինչ չունենք, ուրեմն պետք է անենք այն, ինչ չենք անում։ 
...Վարքագծային կանոնները փոխելով՝ գնալու ենք առաջ։ Բացի երիտասարդներից՝ մենք փոխում ենք նաեւ պետության վարքագծային կանոնները, ինչո՞ւ, որովհետեւ 270 հազար քաղաքացի յուրաքանչյուր օր հետեւելու է՝ պետությունն իր պարտավորությունն իր նկատմամբ կատարել է, թե՝ ոչ։ 275 հազար երիտասարդ վերահսկելու են կառավարությանը, որ ժամանակին եւ ճիշտ գումարով իր խնայողության կրկնապատկումը կատարվի»,– նշեց Տ. Սարգսյանը (ելույթը տե՛ս էջ 4)։
«Սա լավ մտածված, պարտադիր կենսաթոշակային ապահովման բարեփոխում է, եւ այն կլինի նախանձելի օրինակ բազում երկրների համար՝ ունենալ այսպիսի կենսաթոշակային համակարգ»,–հայտարարեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը՝ հավելելով, որ ՎԶԵԲ—ը միանգամայն սատարում է Հայաստանին կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում։
Անդրադառնալով կապիտալ շուկաների եւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ուկրաինայի առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ փետրվարի 18—ից մինչեւ 20—ի երեկոյան Կիեւի կենտրոնում բախումների հետեւանքով բժշկական օգնություն ստանալու համար դիմել է 500—ից ավելի տուժած։ Նախարարությունը հայտարարում է ուկրաինական բախումների սկզբից մինչեւ այժմ մահացած յոթ տասնյակից ավելի մարդու մասին։
Մայդանի արյունալի դեպքերի հետագա ընթացքը կանխելու համար Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշել է «համաձայնություն» կնքել ընդդիմադիրների հետ։ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում հայտնված հաղորդագրության համաձայն Յանուկովիչը ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ երկրում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն եւ վերադարձ 2004 թվականի Սահմանադրությանը, որը ենթադրում է նախագահի լիազորությունների կրճատում։ Յանուկովիչը նաեւ կոչ Է արել «սկսել ազգային վստահության կառավարության ձեւավորումը»։ Բանակցություններին մասնակցել են ընդդիմության եւ Եվրամիության ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի, Լեհաստանի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, նրանց միացել էր նաեւ Ռուսաստանից ժամանած ՌԴ նախագահի ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը։ Ըստ տեղեկությունների, փաստաթղթի ստորագրումից հետո 48 ժամերի ընթացքում կընդունվի հատուկ օրենք, որով կվերագործարկի 2004թ. Սահմանադրությունը։ Սահմանադրական բարեփոխումը սկսում է անմիջապես գործել ու պետք է ավարտվի մինչեւ 2014—ի սեպտեմբեր։ 10 օրերի ընթացքում խորհրդարանում պետք է ստեղծվի նոր կոալիցիա, որը կձեւավորի ազգային ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1523-Ն որոշման 6.1 կետի ներկայացվում է Մեծամոր քաղաքային համայնքի ընտանեկան նպաստ և հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 500 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024