ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.09.2017, 03:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [439]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [632]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [130]
Քաղաքականություն [493]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 8 » Արցախը պատկանում է համայն հայությանը / Նախագահ Բակո Սահակյանը երդում տվեց/
13:09
Արցախը պատկանում է համայն հայությանը / Նախագահ Բակո Սահակյանը երդում տվեց/

Երեկ, Արցախի Հանրապետության Սահմանադրության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված խորհրդարանի կողմից հուլիսի 19—ին ընտրված Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնմանը, հայտնում են ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
Հատուկ նիստին ներկա է եղել 31 պատգամավոր։ Նիստը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը մեկնարկել է՝ դահլիճ բերելով Արցախի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը եւ 17—րդ դարի Ավետարանը։
Այնուհետեւ օրենքով սահմանված կարգով նախագահ Բակո Սահակյանը երդում է տվել ժողովրդին. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության եւ ի բարօրություն Արցախի ժողովրդի»։
Երդմնակալությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որին հաջորդել է ԱԺ նախագահի շնորհավորանքը։
Նախագահին օրհնանքի եւ բարեմաղթանքի խոսք է հղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը. «Դուք ղեկավարում եւ պիտի ղեկավարեք հերոսական ժողովրդի։ Օրհնյալ լինի Ձեր ընտրությունը, օրհնյալ լինի Ձեր առաջնորդությունը ամբողջ հայոց աշխարհի համար, հատկապես պատմական Արցախի համար։ Տա Աստված, որ Ձեր առաջնորդությամբ մենք ավելի ու ավելի հասնենք մեր ազգային իղձերի եւ երազների իրականացմանը։ Թող Աստծո աջը միշտ Ձեզ հետ լինի»։
Շնորհակալություն հայտնելով հատուկ նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է. «Արցախը պատկանում է ոչ միայն արցախցիներին, այլեւ՝ համայն հայությանը։ Անցած տարիների ընթացքում մենք իրականացրել եւ իրականացնում ենք առաքելություն՝ ուղղված հայ ժողովրդի պատիվը բարձր պահելուն։ Ապագայում նույնպես մենք ամեն ինչ անելու ենք հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու համար»։
Ամփոփելով նիստը՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երդմնակալության հանդիսավոր միջոցառմամբ երկրում քաղաքական նոր փուլի սկիզբ է դրվում, որի գլխավոր նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության հետագա բարձրացումն է՝ առկա իրողությունների հաշվառմամբ։ «Խորապես համոզված եմ, որ նախագահ Բակո Սահակյանի փորձառությունը, ժողովրդավարական գործընթացները զարգացնելու վճռականությունը, երկրի տնտեսական, սոցիալական ու հանրային—քաղաքական կյանքում սկսած բարեփոխումները շարունակելու կամքը, անվտանգության ու պաշտպանական համակարգերի հանդեպ նրա ընդգծված ուշադրությունը, Զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման ուղղությամբ հետեւողական ջանքերը, զինծառայողների սոցիալական խնդիրների հանդեպ հոգատարությունը բավարար հիմքեր են՝ քաղաքական ուղեգիծն անշեղ պահելու եւ մեր ժողովրդին հուզող խնդիրներին համարժեք լուծումներ գտնելու դժվարին ու պատասխանատու գործում»,–կարեւորել է Աշոտ Ղուլյանը։
Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի եւ կառավարության անդամները, Գերագույն դատարանի նախագահն ու վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների նախագահները, հանրապետական անկախ կառավարման մարմինների ու հանձնաժողովների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջանային վարչակազմերի ղեկավարները, Արցախի քաղաքական կուսակցությունների պատասխանատուներ, արցախյան շարժման առաջամարտիկներ ու հանրային գործիչներ։
Հ. Գ. Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169—րդ հոդվածի՝ հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ երեկ կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին։
Նույն օրը նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին։
Ըստ հրամանագրի՝ հանրապետության կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը՝ մինչեւ նոր կառավարության կազմավորումը։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 14 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017