ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 00:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 11 » Արդյունավետ եւ կառուցողական /Հայաստանը կարող է խոշոր շուկաներ դուրս գալու լավ հարթակ դառնալ/
11:04
Արդյունավետ եւ կառուցողական /Հայաստանը կարող է խոշոր շուկաներ դուրս գալու լավ հարթակ դառնալ/

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Վարչապետը կարեւորել է արդյունաբերության ոլորտում հայ–ռուսական փոխգործակցության հետագա զարգացումը եւ ընդգծել, որ դրա համար տեսնում է իրական մեծ հեռանկարներ։ «Չնայած նրան, որ ռուսական կապիտալը Հայաստանում ունի մեծ ներգրավվածություն եւ ներկայացվածություն, համոզված եմ, որ հայկական շուկան դեռեւս թերգնահատված է ռուսական ընկերությունների համար, հատկապես երրորդ երկրների՝ Իրանի, Եվրոպական միության շուկաներ դուրս գալու առումով։ Դրան կարող են էապես նպաստել Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ԵՄ–ի հետ գործող «GSP+» համակարգը եւ այլն»,–նշել է վարչապետը։
Գլեբ Նիկիտինն անդրադարձել է հայ գործընկերների, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ունեցած բանակցությունների արդյունքներին եւ դրանք գնահատել արդյունավետ ու կառուցողական։ Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարարի խոսքով՝ ռուսական կողմը լայն հնարավորություններ է տեսնում Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում եւ կարեւորում է «GSP+» համակարգի ու Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու հնարավորությունները ռուսական ընկերությունների համար։ «Մեզ համար հետաքրքիր են Հայաստանում առկա հնարավորությունները եւ այդ առումով տեսնում եմ լայն հեռանկարներ։ Ունենք համագործակցության մեծ ներուժ ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության, գյուղմթերքների արտադրության, արդյունաբերության տարբեր ճյուղերում։ Վստահ եմ, որ արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող է դուրս գալ նոր մակարդակի»,–ասել է Գլեբ Նիկիտինը՝ կարեւորելով նաեւ արտահանման ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացումը։ 
Այդ առումով, վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է բավարարել ռուսական կողմի շահագրգռվածությունը՝ հաշվի առնելով նաեւ տարբեր ոլորտներում մեր երկրի առավելություններն ու կարողությունները։ Գործադիրի ղեկավարի համոզմամբ, Հայաստանը կարող է ռուսական կապիտալի համար միջազգային խոշոր շուկաներ դուրս գալու լավ հարթակ դառնալ։ Կարեն Կարապետյանն ընդգծել է նաեւ հայ–ռուսական ներդրումային ֆոնդերի համագործակցության զարգացման անհրաժեշտությունը եւ նշել, որ ՀՀ կառավարությունն ունի մի շարք ներդրումային հետաքրքիր ծրագրեր, որոնք կարող են կյանքի կոչվել նաեւ համատեղ ջանքերով։ Գործադիրի ղեկավարն ավելացրել է, որ համագործակցության մեծ հնարավորություններ է տեսնում նաեւ տրանսպորտի, ավիացիայի, դեղագործության, զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում եւ շեշտել ՏՏ բնագավառում հայկական ընկերությունների հաջողությունները։ «Ունենք այնպիսի կազմակերպություններ, որոնց դուստր ընկերություններն են գործում Սիլիկոնյան հովտում, ոչ թե հակառակը»,–նշել է վարչապետը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են նաեւ հոկտեմբերին Երեւանում անցկացվելիք հայ–ռուսական արդյունաբերական ֆորումի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է երկկողմ մի շարք համաձայնագրերի ստորագրում։

Դիտումներ: 368 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024