ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 23:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 18 » Երկու երկրների դիրքորոշումները համընկնում են շատ հարցերում /Հայաստանում է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարը/
09:54
Երկու երկրների դիրքորոշումները համընկնում են շատ հարցերում /Հայաստանում է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային։
Ողջունելով հյուրին եւ բարձր գնահատելով հայ եւ բրազիլացի ժողովուրդների պատմական բարեկամության եւ մշակութային ու բազմաթիվ այլ ընդհանրությունների ամուր հենքի վրա խարսխված միջպետական հարաբերությունները՝ նախագահն այդ բարեկամության ամրապնդման գործում մեծապես կարեւորել է Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի անձնական ներդրումը։
Հանրապետության նախագահը ջերմությամբ է հիշել 2016թ. օգոստոսին Բրազիլիա կատարած իր այցը եւ արդյունավետ, բովանդակալից հանդիպումը նախագահ Միշել Թեմերի հետ։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող ու ծանրակշիռ դերակատարություն ունեցող Բրազիլիայի հետ։
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաեւ միջազգային կառույցներում Հայաստանի եւ Բրազիլիայի փոխադարձ աջակցությունը։ Բրազիլիայի արտգործնախարարը նշել է, որ շատ հարցերում երկու բարեկամ երկրների մոտեցումները համընկնում են կամ մոտ են։ Արտգործնախարար Նունյես Ֆեռեյրան վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը։
Բրազիլիայի արտգործնախարարը հանդիպման ժամանակ դրվատանքով է խոսել բրազիլահայ մեծաթիվ համայնքի մասին՝ ընդգծելով, որ հայերն իր երկրում մեծ հարգանք են վայելում եւ, լինելով Բրազիլիայի քաղաքացիներ, միաժամանակ սերտորեն կապված են իրենց արմատներին ու շատ հայրենասեր մարդիկ են, ովքեր զգալիորեն նպաստում են հայ—բրազիլական կապերի ամրապնդմանը։
Արտգործնախարար Նունյես Ֆեռեյրան հույս է հայտնել, որ իր այցը Հայաստան նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու մինչ այժմ բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման, ստորագրված փաստաթղթերի կյանքի կոչման գործին, կուրվագծի նաեւ փոխգործակցության նոր հորիզոններ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Դիտումներ: 325 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024