ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 21.01.2018, 02:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [457]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [375]
Մշակույթ [14]
Հասարակություն [644]
Սպորտ [1]
Տեսակետ [38]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [531]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 15 » Համագործակցություն սփյուռքի համայնքների մակարդակով /Հայկական, հունական եւ կիպրական համայնքների միջեւ կապերն ամրապնդվում են/
11:19
Համագործակցություն սփյուռքի համայնքների մակարդակով /Հայկական, հունական եւ կիպրական համայնքների միջեւ կապերն ամրապնդվում են/

Սփյուռքում հայկական, հունական եւ կիպրական համայնքների միջեւ համագործակցությունը թեւակոխում է բոլորովին նոր փուլ. երեք համայնքների միջեւ կապերի ամրապնդման գործին սկսել են աջակցել Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը՝ պետական մակարդակով։ 
Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ եռակողմ հանդիպում նախարար Հրանուշ Հակոբյանի, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար եւ արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի ու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս—Նիկոլաոս Քուիքի միջեւ, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր։
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ սփյուռքում հայկական, կիպրական եւ հունական համայնքների միջեւ սկսվել է ակտիվ համագործակցություն, որի սկիզբը դրվել էր դեռ Կիպրոսի եւ Հայաստանի սփյուռքի համայնքների հարցով կառույցների միջեւ համապատասխան հուշագիր ստորագրելու միջոցով հունիսի 19—ին, իսկ նման ֆորմատով եռակողմ հանդիպումը տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ։ Հ. Հակոբյանը հայտնեց, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ համագործակցության հուշագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 15—ին։
«Մեր համագործակցությունը շարունակվելու է հատկապես սփյուռքների միջեւ փոխգործակցության տեսքով. հայ, հույն եւ կիպրական ժողովուրդների բարեկամությունը սկսվել է դեռ 5—6—րդ դարերում։ Կիպրոսում եւ Հունաստանում ապրում է շատ կազմակերպված եւ հետաքրքիր հայկական համայնք։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Հունաստանի եւ Կիպրոսի կառավարություններին մեր համայնքի ակտիվ կյանքը բարելավելուն ուղղված բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծման համար։ Նաեւ շնորհակալ եմ, որ երկու պետությունները՝ 2014թ. Հունաստանը, 2015թ.՝ Կիպրոսն ընդունեցին ցեղասպանության ժխտողականության դեմ օրենքները»,–նշեց ՀՀ սփյուռքի նախարարը։
Հ. Հակոբյանը հիշեցրեց, որ 2015թ. մարտի 24—ին ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն ընդունեց՝ միաձայն դատապարտելով Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Այսօր, շարունակելով երեք երկրների միջեւ լավագույն հարաբերություններն ամենաբարձր մակարդակով, սփյուռքյան կառույցները ավելի ակտիվորեն են շփվելու թե պետական եւ թե համայնքային մակարդակով. «Եռակողմ բանակցություններում մեր գլխավոր նպատակն է ավելի ակտիվ աշխատանք տանել երիտասարդության հետ, կազմակերպել տարբեր երկրներում երիտասարդական հավաքներ հայերի, հույների եւ կիպրացիների միջեւ, ինչպես նաեւ աշխատանքներ տանել, որպեսզի մեր երիտասարդությունը որեւէ հունական համալսարանում կազմակերպի գիտական քննարկումներ, երեք երկրներում կազմակերպի կրթական, մշակութային եւ ցուցահանդեսային տարբեր միջոցառումներ։ Բանակցությունների ընթացքում անդրադարձ եղավ նաեւ այն հանգամանքին, որ ՄԱԿ—ի գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 9—ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր. պետք է այդ օրը եւս կարողանանք համապատասխան լուրջ միջոցառումներ կազմակերպել երեք սփյուռքների միջեւ»։
Հ. Հակոբյանը հույս հայտնեց, որ եռակողմ համագործակցությունը կարող է կոնկրետ եւ լուրջ արդյունքներ ունենալ։ Նա փաստեց՝ միջազգային ասպարեզում այս համագործակցությունն առաջինն է, երբ երեք երկրների պետական կառույցներ զբաղվում են միասին սփյուռքի հարցերով։
Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար եւ արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն եւս փաստեց՝ նման հանդիպումներով ու բանակցություններով անհրաժեշտ է շարունակել եռակողմ համագործակցությունը։ Նա հիշեցրեց, որ երեք երկրներն ունեն պատմականորեն ձեւավորված բարեկամություն բոլոր ոլորտներում՝ մշակութային, քաղաքական, կրոնական, եւ սփյուռքերի մակարդակում համագործակցությունը նոր էջ է բացում։
«Նիկոսիայում մենք մշակեցինք սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ ռազմավարությունը՝ սահմանելով երկու կարեւոր նպատակ։ Առաջինը՝ պետք է խրախուսենք մեր սփյուռքներին համագործակցել, ճանաչել միմյանց, ակտիվ աշխատանքներ տանել մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում։ Մի շարք երկրներում՝ ԱՄՆ—ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում մեր սփյուռքները բարեհաջող կերպով համագործակցում են արդեն։ Միացյալ Նահանգներում համագործակցությունը առավել ակտիվ է, ստորագրվել է հուշագիր, ինչը ոգեւորիչ է։ Երկրորդ նպատակը երկրների կառավարությունների միջեւ համագործակցությունն է»,–հավելեց Ֆ. Ֆոտիսը։
Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս—Նիկոլաոս Քուիքն ընդգծեց՝ ամենակարեւորը, որ երեք երկրների կառավարությունները կարողանան աշխատել սփյուռքի երիտասարդների հետ, որովհետեւ նրանք ունեն տեսլական, ուժ եւ կարող են մեծապես օգնել ամենակարեւոր խնդիրների լուծման գործում։
«Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի իր գործընկերոջ հետ. այս հանդիպման ընթացքում Հունաստանի արտգործնախարարը առաջարկեց, որ մեր երկրները համագործակցեն նաեւ սփյուռքների մակարդակով։ Մենք այստեղ ենք ու պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ եւ սպասում ենք, որ 2018—ը լի է լինելու ծրագրերով։ Կարեւորը սկսելն է, եթե մենք սկսենք, մեզ ոչինչ չի կանգնեցնի»,–եզրափակեց Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։ 

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 2 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018