ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 16.12.2017, 03:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [455]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [369]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [522]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 6 » Համակարգը հետզհետե կատարելագործվում է /Աշխատանքային հանդիպում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ/
11:56
Համակարգը հետզհետե կատարելագործվում է /Աշխատանքային հանդիպում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ/

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաեւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները։
Մասնավորապես, հանրապետության նախագահին ներկայացվել է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի թիվս այլ միջոցառումների, գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման համակարգի վերլուծական բաղադրիչը, որի շրջանակներում ապահովվել է առանձին տեղեկատվական բազաներին հանձնաժողովի առցանց հասանելիությունը, էականորեն ընդլայնել է հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրը, ինչպես նաեւ մշակել եւ իրավասու մարմինների քննարկմանն է ներկայացրել համակարգի կատարելագործմանն ուղղված մի շարք օրենսդրական առաջարկություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում 2017 թվականի փոփոխություններով թելադրված միջոցառումների կատարման ընթացքը։
Հանրապետության նախագահը կարեւորել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում 2018 թվականին ձեւավորվելիք նոր մարմնի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է մինչեւ նոր մարմնի ձեւավորումը շահերի բախմանն առնչվող օրենսդրական դրույթների կատարելագործման եւ անթերի իրավական կարգավորումների սահմանման, շահերի հայտարարագրման համար էլեկտրոնային համակարգի վերազինման, տեղեկատվական բազաների կապակցման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության ապահովման, ինչպես նաեւ հանձնաժողովին տրված նոր՝ հայտարարագրեր վերլուծելու եւ դրանց արժանահավատությունը ստուգելու լիազորության գործնական իրացման անհրաժեշտությունը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 23 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017