ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.05.2024, 08:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 30 31 32 33 34 ... 51 52 »

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողություն, որի ժամանակ Ցեղասպանության նահատակները հռչակվել են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սրբեր՝ հիմնվելով հայոց եկեղեցական ավանդության, եպիսկոպոսաց ժողովի կայացրած որոշման վրա եւ օրհնությամբ Ամենայն հայոց հայրապետի եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի։
Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասմանն առնչվող արարողությունները մեկնարկել էին նախօրեին երեկոյան՝ Էջմիածնի Մայր տաճարում, նախագահությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, երբ կատարվել է հսկման կարգը։ Հսկումն իրենից ներկայացնում է աղոթքի հղում առ Աստված, որին մասնակցել են ՀԱԵ—ի քույր եկեղեցիների ներկայացուցիչներն ու հավատավոր ժողովուրդը։ Օծվել են մասունքարանները, որտեղ զետեղվել են Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, կնքվել հայրապետական կնիքներով։ Մասունքարանները ներկայացվել են սրբադասման կարգին՝ երկրպագության համար։
Մասունքները դեռեւս 1965 թվականին բերվել էին Դեր Զորից ու պահվել Մայր Աթոռի տարածքում Ուխտի խաչքարի տակ, վերցվել են նաեւ Կիլիկիո կաթողիկոսության Սրբոց Նահատակաց մատուռի մասունքները։
Ցեղասպանության նահատակների վկայաբանությունն ընթերցեց բարձրաստիճան հոգեւոր հայրերից մեկը, ով նշեց, որ նահատակներն աննկարագրելի տառապանքներով, ինչպես Քրիստոս էր խաչն ուսին բարձրանում Գողգոթա, այնպես էլ նրանք, մեծաձայն գոչումով վկայեցին իրենց անխախտ հավատքը։
«Նրանք Պողոս առաքյալի հետ հայտարարեցին, թե ոչ ոք չի կարող մեզ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացումը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, թանգարանային հանձնախմբի անդամների եւ բարերարների հետ շրջայց է կատարել թանգարան—ինստիտուտում, ծանոթացել նոր ցուցադրության նյութերին, թանգարանում դրանց պատշաճ ներկայացման համար ստեղծված ժամանակակից պայմաններին։ Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ «Ցեղասպանության թանգարան—ինստիտուտի նոր ցուցադրությունը, որ նվիրված է Մեծ եղեռնի 100—րդ տարելիցին, իսկապես տպավորիչ է թե՛ նյութի ընդգրկման, թե՛ մատուցման տեսանկյունից։ Ծավալուն եւ արդյունավետ աշխատանք է կատարված։
Թվում է, թե մենք՝ հայերս, Հայոց ցեղասպանության մասին գիտենք գրեթե ամեն ինչ, բայց նման ցուցադրությունները վեր են հանում նոր շերտեր, տալիս նոր գիտելիք նույնիսկ ամենատեղեկացվածին։
Որպես այցելու, ես դուրս եմ գալիս թանգարանից՝ վերահաստատելով այն, ինչ բոլորիս մտքում է եւ բոլորիս շուրթերին. «Հիշում եմ եւ պահանջում»,–գրել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացման կապակցությամբ հանրապետության նախագահը թանգարանին նվիրել է «Գրիգորի Նարեկայ Վանից վանականի Մատեան Ողբերգութեան, Ի Կոստանդնուպօլիս, 1850» գիրքը, որը փրկվել է 1915 թվականին տեղահանության ժամանակ։ Թանգարանի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Որքան աշխարհում մեծանում է այն երկրների, տարածքային միավորների, կառույցների թիվը, որոնք ճանաչում, դատապարտում են Հայոց ցեղասպանությունը կամ քրեականացնում դրա ժխտումը, այնքան ավելանում են Թուրքիայի ջղաձգման նոպաները, այնքան նրա ղեկավարն ավելի դժվարությամբ է տիրապետում իրեն։ Այն, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցն իր հետ բերելու է ցեղասպանության փաստի նոր ճանաչում, ակնկալելի է, այնպես, ինչպես թուրքական սադրանքներն ու ժխտողականության հիստերիկան։ 
Դեռ տարիներ առաջ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիային քաղաքակիրթ ապաշխարանքի հնարավորություն էր տվել. երբ 2009թ. Ցյուրիխում ստորագրվեցին հայ—թուրքական արձանագրությունները, դրանք շրջադարձային էին դիվանագիտական կապեր չունեցող երկու երկրների հարաբերությունների կարգավորման առումով, ավելի ճիշտ՝ կարող էին լինել, եթե թուրքական իշխանությունները բավականաչափ խոհեմություն եւ խիզախություն ունենային։ Անշուշտ, դրանք լուրջ փորձություն էին եւ Հայաստանի, եւ Թուրքիայի իշխանությունների ու նախագահների համար։ Սակայն եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատվով անցավ այդ փորձության միջով, ապա եւ Աբդուլլահ Գյուլը, եւ նրան հաջորդած Ռեջեփ Էրդողանն այդպես էլ չկարողացան իրենց դրսեւորել որպես խոհեմ ու համամարդկային արժեքներով առաջնորդվող ղեկավարներ եւ իրենց գործողություններով եւս մեկ անգամ միջազգային հանրությանն ապացուցեցին, որ այդպես էլ ի վիճակի չեն հաղթահարել մարդկության դեմ մեծագույն հանցագործություն՝ ցեղասպանություն իրականացրած երկրի իմիջը, ապաշխարել, ճանաչել ու դատապա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մարտի 18–20—ը Երեւանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5—րդ միջազային եռօրյա մեդիա խորհրդաժողովը։ Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արեւմտյան Հայաստանի եւ կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը։
Խորհրդաժողովն անցնում է «Հիշում եմ եւ պահանջում» խորագրի ներքո։ Նրա թեմատիկ ուղղություններն այն չորս սկզբունքներն են՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար ցեղասպանությունների ճանաչման համար, Վերածնունդ, որոնց տրամաբանության ներքո անց են կացվում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները։
Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է հավաքել տարբեր երկրներից միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական եւ քաղաքական գործիչների։ Մասնակիցների թվում են Թուրքիայից, Լիբանանից, Չինաստանից, Գերմանիայից ժամանած բազմաթիվ լրագրողներ։
Ֆորումի առաջին օրը ելույթ են ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Լրագրողների համագործակցություն» մեդիակոնգրեսի նախագահ Աշոտ Ջազոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը։
Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցը հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 371 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը թեւակոխեց քաղաքական քննարկման փուլ

ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալուց եւ դրա շնորհանդեսից հետո ընթացքի մեջ է քննարկման փուլը։ Իսկ քննարկման ենթակա հիմնական հարցերից մեկը կառավարման մոդելն է։ Երեկ հնարավոր փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել քաղաքական գործիչները։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումները իշխանափոխության հնարավորություն են ստեղծում։ «Իշխանափոխության ամենալավ տարբերակը կառավարման մոդելի փոփոխությունն է, դուք խոսում եք մարդափոխության մասին, իսկ իշխանափոխությունը հենց մոդելի փոփոխությունն է»,– լրագրողներին ասել է նա։
Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը լինի երկուսը՝ կիսանախագահական եւ խորհրդարանական մոդելների առաջարկություններով, իսկ ընտրությունն արդեն կկատարի Ազգային ժողովը. «Մոդելների մեջ վատն ու լավը չկա, պետք է հատուկ մոտեցում ցուցաբերել, թե որն է մեզ ավելի հարմար։ Դա պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ ինչ հարեւաններ ունես, մենթալիտետի խնդիր կա»։
Վ. Բաղդասարյանի խոսքով ներկա կառավարման ձեւի վերաբերյալ շատերն իրենց դժգոհություններն են արտահայտել, սակայն հիմա նրանք դեմ են արտահայտվում փոփոխություններին։ «Օրինակ՝ սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու ԲՀԿ—ի միակ պատճառը եղել է այն, որ նրանք ունեին նախագահի թեկնածու, եւ այդ պահին մոդելի փոփոխություն չեին ուզում։ Երբ հայտնի խորհրդակցություններից հետո նախկին առաջնորդը հասկացավ, որ քա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրանեսթ ԽՎ—ի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգի նախագծի հաստատումից հետո նիստը նախագահողը՝ Վրաստանի ներկայացուցիչ Գիգլա Ագուլաշվիլին, տեղեկացրել է պատգամավորներին, որ հանձնաժողովի՝ 2014 թ. նոյեմբերի 4—ին Բրյուսելում կայացած նիստի արձանագրության վերաբերյալ խորհրդարանականները մինչ դրա վերջնական հաստատումը կարող են առաջարկներ ներկայացնել մինչեւ մարտի 18—ը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, բացման խոսքում անդրադառնալով ՀՀ—ԵՄ տնտեսական համագործակցության ուղղություններին, նշել է, որ ԵՄ—ն հանդիսանում է Հայաստանի կարեւորագույն առեւտրատնտեսական գործընկերներից մեկը, եւ մեր երկիրը մեծապես կարեւորում է ԵՄ—ի հետ տնտեսական համագործակցության ներկա մակարդակի պահպանումն ու շարունակականությունը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում։ Պարոն Ճշմարիտյանը տեղեկացրել է, որ ներկայումս փորձագետների մակարդակով քննարկումներ են իրականացվում ՀՀ—ԵՄ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության նոր ձեւաչափի եւ իրավական շրջանակների համագործակցության խորացման հնարավորությունների ու դիրքորոշումների հստակեցման ուղղությամբ։ Քննարկումներ են ընթանում նաեւ ավիացիայի ոլորտում համագործակցության խորացման հնարավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 374 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստի մասնակիցները երեկ ԽՎ—ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի եւ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Եվրախորհրդարանի անդամ, Լատվիայի Հանրապետությունը ներկայացնող Տատյանա Ժդանոկան ասել է, թե ուսանողական տարիներին է լսել Հայոց ցեղասպանության մասին։ Նա նշել է, որ այստեղ մարդը համակվում է զայրույթով ու ցասումով եւ մտածում՝ ինչպե՞ս կարելի է մոռանալ Աստծո պատվիրանը՝ սիրիր մերձավորիդ։
Տատյանա Ժդանոկան նշել է նաեւ, որ Ռիգայում տեղադրված է Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար—հուշարձան, որի մոտ ամեն տարի ապրիլի 24—ին Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իրենք էլ հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Չեխիայի Հանրապետությունը ներկայացնող Յարոմիր Շտետինան նշել է, որ բազմիցս եղել է Հայաստանում եւ ամեն անգամ այցելել է Ծիծեռնակաբերդ։ Եվ քանի որ կիսում է հայ ժողովրդի վիշտն ու ցավը, պատրաստ է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող որոշումներին ու փաստաթղթերին։
Նա իր գոհունակությունն է հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 340 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ մեկտեղ երկրի ղեկավարը լրացուցիչ խնդիր է առաջադրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ հայեցակարգի դրույթների կենսագործման նպատակով կազմակերպել քննարկումներ քաղաքական կուսակցությունների հետ։ 
Քննարկումների արդյունքների ամփոփումը հնարավորություն կտա բարելավելու կամ լրացուցիչ մոտեցումներ մշակելու։ Այս մասին ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ երեկ լրագրողներին ասաց ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ հանձնաժողովն ընդունել է մի հայտարարություն, որով դիմում է քաղաքական բոլոր կուսակցություններին՝ հանդես գալ իրենց նկատառումներով՝ հայեցակարգում առկա մոտեցումների կենսագործման վերաբերյալ։
«Այս պահին մեր ձեռքի տակ կան միայն ՀՅԴ ուղարկած նկատառումները։ Հնարավոր է, այս ընթացքում լրացուցիչ նկատառումներ ունենանք։ Կհամաձայնեցնենք հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցը, իսկ մյուսների դեպքում սպասում ենք առաջարկությունների»,–ասաց հանձնաժողովի նախագահը։
Գ. Հարությունյանի խոսքով, նախագահի բացարձակ իրավասությունն է՝ որպես նախաձեռնության սուբյեկտ, ընդունել կամ մերժել հայեցակարգը, ընդունել որոշակի վերապահումներով կամ նկատառումներով. «Այս դեպքում հայեցակարգն ընդունել է ամբողջությամբ՝ երկու նկատառումով. ներկայացված հայեցակագը դեռեւս համոզիչ լուծում չի պար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14—ին հավանություն է տվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ համաձայն ՀՀ նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4–ի «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ—207—Ն հրամանագրի 4—րդ կետի, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի եւ կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ եւ կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները։


Նախագահը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ
 

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14—ին հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ։ Ընդլայնված ձեւաչափով այդ հանդիպմանը ներկա ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) պատասխանատուները հանրապետության նախագահին ներկայացրել են ծրագրի երկրորդ փուլի՝ 2013թ. հուլիսից 2015թ. փետրվարն ընկած ժամանակահատվածի արդյունքները, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։
Հաշվետվությունը ներառել է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի յոթ հիմնական ուղղությունները՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականներին գիտական սարքերի եւ/կամ նյութերի ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում եւ մրցանակաբաշխության կազմակերպում։
Սերժ Սարգսյանը երիտասարդ գիտնականներին ուղղված իր խոսքում կարեւորել է իրականացված աշխատանքը, ընդգծել, որ պետությունը շարունակելու է աջակցել գիտությանը, այդ թվում՝ երիտասարդ գիտնականներին եւ հնարավորության սահմաններում խրախուսել զբաղվելու գիտությամբ, զարգացնելու մեր երկրում գիտությունը, առանց որի, նախագահի համոզմամբ, անհնար է պատկերացն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ավելի մաքուր քաղաքական դաշտ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած ներքին գործընթացներն ի վերջո հանգեցնելու են դրան։ Փետրվարի 12—ին ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած գնահատականները, որոնք սառը ցնցուղ եղան բոլորի համար, ազդարարել են այդ գործընթացի մեկնարկը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չափն անցել է, իսկ մարդն ընդունելի է չափավորության մեջ, նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստից առաջ կուսակցությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Նա խոսել է նաեւ «քաղաքական զավեշտների» մասին. «Եռյակ, ընդդիմություն, հետո՝ «Բարգավաճ», «Բարգավաճի» շուրջը հավաքվել, երբեմն՝ ողորմություն խնդրել, հետո առաջ գնալ, հետո հայտարարություն տարածել, որ մեծ գործ են կատարում, որ «շտաբներ ենք բացում», հետո ամիսներն անցնում են, ամփոփում են, որ շտաբները բացեցինք, եւ մի փոքր ճայթյուն, ու 100 հազար ժողովուրդ կհավաքվի»։
Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ ԲՀԿ քաղաքական ուժը պետք է լավ իմանա, որ ՀՀԿ–ն այսօր միայն 2000 սկզբնական կազմակերպություն ունի, չհաշված շրջանային եւ տարածքային կազմակերպությունները։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստի ընթացքում ընդգծել է ներքաղաքական պայքարում տեղ գտնող գործընթացների անթույլատրելիության մասին. «Ուժեղ եւ պատերազմ տեսած մարդը չի կարող լինել թուլամորթ։ Հակառակը, ուժեղ եւ պատերազմ տեսած մարդը կարող է լինել հանդուրժող եւ ներողամիտ։ Բայց վայ այն մարդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը եւ ՀՀ ներկայիս տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, ինչպես նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Կառավարության ղեկավարը նշել է, որ 2014 թ. շարունակվել է տնտեսության զարգացման աճի միտումը, եւ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.9 տոկոսով (ծառայությունների, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներ)։ Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է քայլերը եւ բարեփոխումները՝ տնտեսական աճի ապահովման, գործարար միջավայրի բարելավման, արտահանման խթանման եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ։
Մարկ Հորթոնը կարեւորել է տնտեսական աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը՝ մարտահրավերներին դիմակայելու եւ նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում։
Կողմերն անդրադարձել են ԱՄՀ–ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերին եւ քննարկել դրանց շրջանակում տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հեռանկարները, ԱՄՀ–ի կողմից լրացո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024