ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.05.2024, 10:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 29 30 31 32 33 ... 51 52 »

Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված ոգեկոչումը չի ավարտվում ապրիլքսանչորսյան միջոցառումներով. երեկ հրավիրված մամուլի ասուլիսին, ամփոփելով արվածը եւ ներկայացնելով անելիքները, հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը, ով հուշեց, որ դրա մասին են վկայում աշխարհի շատ երկրներում ապրիլի 24—ից հետո հաջորդած միջոցառումները։
«Այս միջոցառումները շարունակվելու են մինչեւ տարվա վերջ՝ քաղաքական, մշակութային, սպորտային բովանդակության»,–ասաց նա եւ տեղեկացրեց, որ armeniangenocide100.org կայքը շարունակելու է աշխատել նույն ինտենսիվությամբ՝ տեղեկացնելով աշխարհի ամենատարբեր անկյուններում տեղի ունեցող միջոցառումների մասին։
Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ընթացիկ տարվա հունիսին կկայանա ցեղասպանագետների միջազգային ընկերության 12—րդ կոնֆերանսը։ Երկու տարին մեկ այդ ընկերությունը կոնֆերանսներ է անցկացնում աշխարհի տարբեր մասերում։ Առաջիկա կոնֆերանսին գրանցվել է մոտ 400 մասնակից։
Իսկ մինչ այդ Վիգեն Սարգսյանն ամփոփեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ապրիլքսանչորսյան միջոցառումները՝ ընդգծելով, որ իրենց առջեւ դրված խնդիրը լիարժեքորեն կատարել են։
«Այն միջոցառումները, որ տեղի ունեցան, մեր գնահատմամբ ծառայել են այն հիմնական նպատակներին, որ մեր առջեւ դրել էինք. միջազգային մակարդակում Հայոց ցեղասպանության իրազեկման խնդիրն էր, ցեղասպանությունների, որպես ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 70—ամյակը հայ ժողովրդի համար պատմական իրադարձություն է, քանի որ մեր պատմության ընթացքում միաժամանակ այսքան զինվոր մարտի դաշտ դուրս չենք հանել ու այսքան զոհ չենք տվել։ Հայ ժողովրդի համար Հայրենական մեծ պատերազմը կարեւոր էր նաեւ նրանով, որ հնարավորություն չտվեց Թուրքիային իրականացնել իր պանթուրքիստական ծրագրերը։
Դեռեւս 1939 թ. օգոստոսի 22—ին Օբելզալցբուրգում Երրորդ ռեյխի բարձրագույն հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերը հատուկ ընդգծել էր, որ առաջիկա պատերազմում իրենց խնդիրն է բնաջնջել սլավոն ժողովուրդներին՝ արհամարհելով միջազգային հանրության կարծիքը։ Որպես հիմնավորում նշել էր. «Իսկ այժմ, մեր ժամանակներում ո՞վ է հիշում 1915 թ. Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»։ 
1941 թ. հունիսի 22—ին Գերմանիան, խախտելով ԽՍՀՄ հետ 1939 թ. օգոստոսի 23—ին 10 տարի ժամկետով կնքած խաղաղության պայմանագիրը, հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Պատերազմի հենց առաջին օրվանից հայ ժողովուրդը ոտքի կանգնեց հայրենիքի պաշտպանության համար՝ շատ լավ գիտակցելով, որ պատերազմում Գերմանիայի հաղթանակի դեպքում Թուրքիան իրականացնելու է հայ ժողովրդի արդեն երկրորդ ցեղասպանությունը եւ վերջնականապես զրկելու է մեզ հայրենիքից։ Պատերազմի սկզբից Թուրքիան իր հիմնական զինված ուժերը կենտրոնացրել էր Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով եւ սպասում էր հարմար առիթի Անդրկովկաս ներխուժելու համար՝ նպատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանի կենտրոնում երեկ հիշարժան արարողություն էր։ Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությունն էր, որին ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի։ 
Ս. Աննա եկեղեցին եւ Երեւանի կաթողիկոսական նստավայրը կառուցվել են Հրայր եւ Աննա Հովնանյանների բարերարությամբ, ճարտարապետն է Վահագն Մովսիսյանը։ 
Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2011թ. ապրիլի 30—ին, շինարարությունն ավարտվել է 2015թ. ապրիլին։ 
Օծման կարգն իրականացվեց ձեռամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ի, Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի։
Գարեգին Բ—ն օծման արարողությունից հետո իր երախտագիտությունը հայտնեց բարերարներ Հրայր եւ Աննա Հովնանյաններին։ Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ կաթողիկե եկեղեցին, որը 13—րդ դարի կառույց է, շատ այլ եկեղեցիների ճակատագրին արժանանալով, հանդիպել է խորհրդային իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքին։ «Կաթողիկե եկեղեցում սուրբ պատարագին մասնակցողներն իրենք կարող են վկայել, որ եկեղեցին շատ փոքր էր համայնքի բոլոր անդամներին իր մեջ առնելու համար։ Ուրախ ենք, որ Սուրբ Աննա եկեղեցու կառուցմամբ այլեւս մեր հավատավոր ժողովուրդը պետք է կարողանա մասնակցություն բերել սրբազան պատարագին եկեղեցու լուսեղեն հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 364 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ քննարկվել է ապրիլքսանչորսյան միջոցառումների ընթացքը, ի մի են բերվել կատարված աշխատանքները։ Նա ընդգծել է, որ կուսակցությունը եւս մեկ անգամ ամրագրել է այն դիրքորոշումը, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցով հայ ժողովրդի պայքարը չի ավարտվել, այլ թեւակոխում է նոր փուլ։
Ըստ ՀՀԿ խոսնակի՝ քննարկվել է Արցախի ԱԺ ընտրություններին խորհրդարանական պատվիրակության մասնակցության հարցը։ Պատվիրակությունը կղեկավարի Էդուարդ Շարմազանովը, ընդգրկված կլինեն անդամներ խորհրդարանական բոլոր խմբակցություններից։
Նիստում քննարկվել է նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, եւ արձանագրվել է, որ այն ընթանում է բնականոն հունով։
Հարցին, թե սահմանադրական բարեփոխումների հարցում քաղաքական կոնսոլիդացիա կա՞, Շարմազանովը դրական պատասխան է տվել։
Նա հավաստիացրել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության օրակարգում կառավարության կազմի եւ վարչապետի փոփոխության հարց չկա։
Էդուարդ Շարմազանովը նաեւ հայտնել է, որ ՀՀ նախագահը մայիսի 8—ին Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին, իսկ մայիսի 9—ին կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70—ամյակին նվիրված միջոցառումներին։ Իսկ մինչ այդ ՀՀ նախագահն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ազգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստի ավարտին կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների գրավոր եւ բանավոր հարցերին։
Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն օրերս հայտարարեց, որ Հայաստան ներմուծվող գազի սակագինը սահմանին կնվազի՝ նախկին 189 ԱՄՆ դոլարի փոխարեն կազմելով 165 ԱՄՆ դոլար։ Դա, նրա խոսքով, պայմանավորված է մեր երկրի՝ ԵՏՄ անդամակցությամբ։ Սակայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը արդեն հայտարարել է, որ ներքին սպառման շուկայի համար գազի սակագինն անփոփոխ է մնալու։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ դա երկու երկրների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների եւ ղեկավարների հանձնարարությամբ ընթացող՝ շուրջ 2—2,5 ամիս տեւած բանակցությունների արդյունքն է։
«Գազի սակագնի նվազման հետ կապված փաստաթղթային որեւէ ձեւակերպում առայժմ չկա, այսօր ընթանում են համապատասխան աշխատանքներ, որպեսզի այդ ձեւակերպումն ունենանք։ Ինչ վերաբերում է ներքին սպառողի համար գազի սակագնի պահպանմանը, ապա դրա հետ կապված պետական մակարդակով որեւէ հայտարարություն որեւէ տեղ չի եղել։ Չի ասվել այն մասին, որ գազի սակագինը սպառողի համար անփոփոխ է մնում։ Դրա համար գոյություն ունի հատուկ մարմին՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, եւ, հավանաբար, սահմանին գազի սակագնի նվազման վերաբերյալ համապատասխան փաստաթղթային ձեւակերպումներից հետո հանձնաժողով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ աշխատանքային այցովով Արմավիրի մարզում էր։ Նախարարն այցելեց Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցի՝ ծանոթանալու վերականգնողական աշխատանքների ընթացքին։ Այս բացառիկ հուշարձանը կառուցվել է 7—րդ դարի առաջին կեսին եւ հռիփսիմեատիպ եկեղեցի է, իսկ Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանն այն անվանել է Թարգմանչաց վանք։
Եկեղեցին գրեթե հիմնահատակ ավերվել է, պահպանվել են միայն արեւելյան աբսիդը, հյուսիս—արեւմտյան սենյակը՝ մուտքի երեք քառորդ շրջանաձեւ խորշով, հարավ—արեւելյան սենյակի աննշան մասը։ Այն ունի պարագծային աստիճանավոր պատվանդան, մուտքերը եղել են արեւմուտքից եւ հարավից, ճակատները՝ քանդակազարդ պսակավոր լուսամուտներով, քիվերով մշակված։ Հուշարձանն ունեցել է այնչափ կատարյալ կառուցվածք, որ փլուզվելուց հետո էլ միայնակ կանգնած կամարը երկար ժամանակ կրել է թմբուկի մի մասը։ Հիմնադրման կամ կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։
Նախարարը նշեց, որ եկեղեցու վերականգնողական աշխատանքները մեկնարկել են 2012 թվականին՝ գրատպության 500—ամյակի կապակցությամբ։ Տարածքում թափված բոլոր հուշարձանապատկան բեկորները համարակալվել են, փռվել, իրականացվել են մեծ զանգվածների տեղափոխման աշխատանքներ, հողից բացվել են գետնախարիսխները, որոնց պիտանի քարերը եւ միակոր ու հարթ երեսապատի քարերը վերաշարվել են։
Այս տարի նախատեսված է քանդել եւ վերաշարել մեծ զանգվածների վնասված եւ սրբատաշ երեսապատերը, փոշեզրկել եւ համարակալել հուշարձանապատկան բեկորները, կատարել միջուկի ամրակայում, կցոնել եւ սոսնձ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 442 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայրենական արտադրության ավելի քան 300 ընկերություն, մեկտեղելով իր արտադրանքը, ներկայացավ հայ եւ օտարերկրյա գնորդին։ Ապրիլի 26—ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկեց «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) խորագրով եռօրյա ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամը։
Ցուցահանդեսն անցկացվում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում եւ հիմնական նպատակը ՀՀ արդյունաբերության առկա ներուժի եւ արդյունաբերության զարգացման հնարավորությունների պատշաճ ներկայացումն է, նոր շուկաների բացահայտումը, գործարար կապերի հաստատումը, ներդրումային ծրագրերի իրականացումը եւ այլն։ Այն նաեւ լավագույն հարթակ է հայկական արտադրողների, արտասահմանյան ներդրողների եւ դիստրիբյուտորների համար՝ արդյունավետ երկխոսություն ստեղծելու տեսանկյունից։
Ցուցահանդեսին մասնակցում են եւ շուկայում հայտնի ապրանքանիշ ունեցող հայրենական արտադրողներ, եւ փոքր ու միջին ձեռնարկատերեր։ Ներկայացված ոլորտներն էին սննդամթերքը, բնական հյութերը, զովացուցիչ ըմպելիքները, բնական եւ հանքային ջրերը, գինի, կոնյակ եւ գարեջուր, ծխախոտ, թեթեւ արդյունաբերությունը, փայտամշակումը, կենցաղային քիմիան, շինանյութը, դեղագործությունը, ոսկեգործությունը, ադամանդագործությունը եւ ժամագործությունը, հանքարդյունաբերությունը եւ մետալուրգիան, ճշգրիտ ճարտարագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը եւ այլն։ 
« ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը։
Նիստի մեկնարկին պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Ջերմուկի ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին։
Այնուհետեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, դիմելով պատգամավորներին, նշել է, որ ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները եւ դրանց վերաբերյալ արձագանքները ցույց են տվել, որ ցեղասպանության երեւույթի ընկալումն ու գնահատականները թեւակոխում են վճռական փուլ, եւ պետք է ողջ ազգը լինի միասնական ու հաստատակամ։ Գալուստ Սահակյանի խոսքով՝ այս օրերի ընթացքում ակնհայտ է դարձել, որ միասնական լինելու պարագայում կարելի է հասնել մեծ ձեռքբերումների եւ ունենալ մեծ ակնկալիքներ։ Խորհրդարանի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել ԱԺ պատգամավորներին, քաղաքացիներին, կամավորներին, կազմակերպություններին ու ծառայություններին, որոնց համատեղ ջանքերի եւ գործունեության արդյունքում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումներն անցկացվել են բարձր մակարդակով եւ կազմակերպվածությամբ։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի 25—ին Նեպալում տեղի ունեցած զարհուրելի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատելուց հետո պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«1915 թվականի մայիսից ի վեր Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը հրապարակեցին համատեղ հայտարարություն՝ որակելով այն, ինչ կատարվում է հայ ժողովրդի հետ, մարդկության հանդեպ ցեղասպանություն։ Առաջին անգամ մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված ոճիր հասկացությունը մտավ պատմության մեջ»,–իր ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Նա նշեց, որ Ֆրանսիան ընդունեց մազապուրծ հայերի մի մասին, ովքեր Ֆրանսիա էին հասել՝ ունենալով իրենց հետ իբրեւ միակ իր, գույք, ճամպրուկ՝ իրենց հիշողությունը. «Փնտրում էին նոր հայրենիք։ Այդ նոր հայրենիքը պաշտպանեցին մեծագույն քաջությամբ, երբ ենթարկվում էին նացիզմի հարձակումներին։ Իրենց տաղանդով, հանճարով նպաստեցին Ֆրանսիայի բարգավաճմանը Երկրորդ աշխարհամարտից հետո, սակայն առանց մոռանալու իրենց հիշողությունը, ինքնությունը»։
Ֆրանսիայի նախագահը հիշեց այն գիտնականներին, բանվորներին, բժիշկներին, արվեստագետներին, պետական ու հասարակական գործիչներին, ովքեր որքան հայ են, նույնքան էլ ֆրանսիացի են, միավորում են երկու երկրները, ինչպես Շառլ Ազնավուրն է, ով մեր համատեղ հպարտությունն է։
Ֆ. Օլանդը նշեց, որ Ֆրանսիայում կառուցվել են բազմաթիվ հուշարձաններ՝ հավերժացնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
«2001 թվականից Ֆրանսիան օրենքի ողջ հանդիսավորությամբ հրապարակավ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ 2001 թվականին ընդունված օրենքը ճշմարտության անհրաժեշտ ակտ էր, քանի որ միայն ճշմարտությունը կարող է մեղմել ցավը, հանգստացնել ներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

«Մենք այստեղ ենք շատ առաջատար գործիչների հետ հայ ժողովրդի հետ միասին մասնակցելու Մեծ եղեռնի 100—ամյակի ոգեկոչմանը, եւ բնական է, որ Կիպրոսը եւ Հայաստանը միասնաբար են դատապարտում ցեղասպանության ոճրագործներին»,–իր ելույթում ասաց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։
Նրա խոսքերով՝ Կիպրոսը առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը յուրաքանչյուրի մասնակցությունը նպատակ է հետապնդում կենդանի պահել այս աննկարագրելի արարքի հիշատակը, հարգանքի տուրք մատուցել միլիոնավոր նահատակներին, ովքեր կյանքից զրկվեցին 100 տարի առաջ։
«Մենք խմբով պարտավոր ենք հայտարարել եւ ուղերձ հղել, որ անպատժելիությունը չի կարող անպատժելի մնալ։ Այս լույսի ներքո մենք համերաշխության ուղերձ ենք հղում։ Հայաստանը եւ Կիպրոսը անպատժելիության զոհեր են, մեր պատմությունները փոխշաղկապված են»,–ասաց Կիպրոսի նախագահը։
Նա հիշեցրեց այն փաստը, որ 100 տարի առաջ Կիլիկիայի ջարդերից հետո հայ փախստականների նավերը՝ բեռնված բազմաթիվ անձանցով, ովքեր անխնա հալածանքից էին փախչում, ապահով ապաստան գտան հարեւան Կիպրոսում։
«Կիպրոսցիները հպարտ են այն փաստով, որ այս փախստականների թոռները եւ երեխաները այսօր Կիպրոսի հասարակության կարեւոր եւ աշխույժ անդամներն են, ովքեր իրենց ծա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այս ամսվա սկզբներին մի նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ հայ ժողովրդի բարեկամ, հայագետ Օլեքսանդր Բոժկոյի կյանքում։ Նրան հրավիրել էին Երեւան՝ հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում անցկացվող Հայկական բարեգործական ընդհանուր միության 88—րդ համաժողովին մասնակցելու եւ այդ պատվավոր կազմակերպության «Կարպիս Փափազյան» հեղինակավոր մրցանակը հանդիսավոր պայմաններում շնորհելու առթիվ, մրցանակ, որով պարգեւատրվում են օտարազգի գործիչները՝ հայանպաստ ծառայության դիմաց։
Ուկրաինայի առաջին արտակարգ եւ լիազոր դեսպանը Հայաստանում (1996—2001թթ.), Ուկրաինայի գրողների միության քարտուղար, գրող, թարգմանիչ, հայագետ Օլեքսանդր Բոժկոն շնորհակալական խոսքից հետո հայտարարեց, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ խնդիրը մտցված է Ուկրաինայի Գերագույն ռադայի աշխատանքային գործընթաց, եւ որ ինքը ջանք չի խնայում, որպեսզի Ուկրաինան վերջապես անցյալ դարասկզբին կատարված այդ ոճիրը ճանաչի ու դատապարտի։
... Մենք նստած ենք Երեւանի Կոմիտասի արձանից ոչ հեռու, մարդաշատ սրճարաններից մեկում, եւ սուրճի գավաթի շուրջ զրույցի ընթացքում Օլեքսանդր Բոժկոն ասում է, որ ինքը հոգու եւ մտքի բոլոր թելերով կապված է Հայաստանի հետ եւ որ չէր կարող այս օրերին չգալ Երեւան ու հայ ժողովրդի հետ նրա ցավը չկիսել։ Եվ որ պարտք էր համարում Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի արարողություններին անպատճառ ներկա լինել։
«20—րդ դարի առաջին ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի չսպիացող վերքն է, այլեւ, ըստ իս, ամբողջ հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Այս տարի ոգեկոչման միջոցառումները յուրահատուկ են, քանի որ լրացավ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը։ Այդ նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 60 երկրների պատվիրակություններ, այդ թվում 4 երկրների նախագահներ։ ՀՀ նախագահ, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների եւ պետությունների ղեկավարների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցեց ցեղասպանության 100—րդ տարելիցի հիշատակի արարողությանը։ Ըստ արարողակարգի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ողջունեցին Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրանք ՀՀ նախագահի ու տիկին Ռիտա Սարգսյանի ձեռքը սեղմելուց հետո ծաղիկ ամրացրեցին ցեղասպանության խորհրդանիշի՝ անմոռուկի տեսք ունեցող ծաղկեպսակի վրա։
Անմոռուկը ամբողջացրեց ՀՀ նախագահը՝ տեղադրելով վերջին ծաղիկը։
Այնուհետեւ ելույթ ունեցան Սերժ Սարգսյանն ու հրավիրյալ պետությունների նախագահները։


... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 348 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024