ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 16.05.2024, 12:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 65 66 67 68 69 70 71 »
Ընտրությունների նախաշեմին անընդունելի են ընդդիմության այն հայտարարությունները, թե դրանց արդյունքները կանխորոշված են, եւ ամեն ինչ կեղծվելու է, անդրադառնալով նախընտրական զարգացումներին՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։
«Անընդունելի է այս գլխից հայտարարել, թե՝ կես միլիոն ձայն պատրաստվում եք կեղծել, այսինքն՝ գիտակցում եք, որ ձեր ուզած ձայները չեք ստանալու, ասում եք՝ կեղծեցին»,–նշել է Մ. Մինասյանը։
Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ համամասնական ընտրակարգ սահմանելու կողմնակից քաղաքական ուժերի միավորման վերաբերյալ հայտարարությանը՝ Մ. Մինասյանը նշել է. «ՀՀԿ—ն երբեք պատասխանատվությունից չի խուսափել, մեր կուսակցությունն այն կուսակցությունն է, որ միշտ ինքն է պատասխանատվություն վերցնում՝ անկախ նրանից, թե որ կուսակցության անդամներն են պաշտոններ զբաղեցնում»։
Իր հերթին ՀԱԿ–ի անդամ ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը անդրադառնալով 100—% անոց համամասնական ընտրակարգ մտցնելու վերաբերյալ լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը ԲՀԿ—ի միանալու փաստին, նշել է, թե սույն գործելակերպը ժամանակավրեպ է։
«Չստացվի այնպես, որ որոշ ժամանակ հետո մենք ասենք՝ թատրոն էր։ Մենք նախընտրական շրջանում շատ ենք հանդիպել նման գործընթացների։ Նույն ԲՀԿ—ն ընդունել է Ընտրական օրենսգիրքը, իսկ հիմա ասում են, թե կողմնակից են հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին։ ԲՀԿ—ն բարի լիներ՝ հանդես գար այդ նախաձեռնությամբ, թե չէ հիմա՝ ի՞նչ լսումներ...»,–դժգոհել է Գ. Հարությունյանը։
Մեկ այլ ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն անդրադարձել է ՀՀԿ համամասնական ցուցակի կազմման խնդրին, պատգամավորը նշել է. «Ազգային ժողովը լինելու է շատ ավելի առողջ, քան այ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 478 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Թեև անկախության տոնի առթիվ Ադրբեջանի և Հայաստանի բանակների շքերթները շատ էին տարբերվում իրարից, հատկապես նրանով, որ Ադրբեջանի բանակը փայլում էր հագուստով և տեխնիկայով, դա ընդամենը շոու էր և մարտունակության առումով դեռ ոչինչ չի նշանակում, այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
«Բոլորը գիտեն մեր բանակի առավելությունների մասին: Նախ այստեղ կարևոր է մարդու գործոնը, այսինքն այսօր մեր բանակն ունի հաղթողի տրամաբանություն: Նրանք գիտեն, որ մենք հակառակորդին մի անգամ արդեն հաղթել ենք և երկրորդ անգամ էլ կկարողանանք հաղթել»,- ասաց Տեր-Թադևոսյանը, ով հայտնի է նաև Կոմանդոս մականունով:
«Մեր զինվորը գիտի թե ինչպես է պետք գործածել զինվորական տեխնիկան: Այս ամբողջը կապված է իրար հետ և բարձրացնում է մեր բանակի մարտունակությունը»- ավելացրեց Կոմանդոսը:
Նրա խոսքով` հայոց բանակի մարտունակության մասին գիտեն նաև միջազգային կազմակերպությունները, որոնց հետ համագործակցության ժամանակ մեր զինվորները գրանցել են բարձր ցուցանիշներ:
Անդրադառնալով բանակում շարունակվող սպանություններին՝ նա նշեց, որ պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել, բարեփոխումներ իրականացնել և շտկել իրավ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 497 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Եսայանը համոզված է, որ երկրի իշխանությունները չպետք է հաշվետու լինեն բակային հեղինակություններին:
Այս լրագրողների հետ հանդիպմանը Եսայանն ասաց, որ այսօր պետության համար ամենակարևորը առաջադրանքը թափանցիկ ընտրություններ կազմակերպելն է:
«Մեր իշխանության ներկայացուցիչները չպետք է հաշվետու լինեն քուչի տղերքին, որոնք իրենց համար ձայներ կապահովեն»,- ասաց նա:
Եսայանի խոսքով՝ այսօր անհրաժեշտ է նաև վերականգնել մարդկանց հավատը դատական համակարգի նկատմամբ:
«Խոսեք ժողովրդի հետ, գտեք մարդիկ, ովքեր հավատում են դատական համակարգին և օրենքի առջև բոլորի հավասարությանը: Պետք է անկախացնել դատական համակարգը և չքավորի աշխատավարձով չպահել դատավորներին»- ասաց նա:
Հարցին, թե ինչ արեցին ՀՅԴ պաշտոնյաները երկրում կոռուպցիան կրճատելու ուղղությամբ, երբ ունեին քաղական պորտֆելներ, Բագրատ Եսայանը պատասխանեց` ասելով, որ մեկ կամ երկու պաշտոնյան անզոր են զգալի փոփոխություններ կատարել, եթե ողջ համակարգն է կոռումպացված:
«Մենք երբեք չենք ունեցել այնքան իշխանություն, որպեսզի կա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



«Աշխատելու նպատակով Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների՝ ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներում սովորող երեխաները երկյուղած սպասում են Օտարերկրացիների կացության մասին նոր օրենքին, քանի որ նոր կանոնակարգումները, հնարավոր է, որ հանգեցնեն երկրից շատ օտարերկրացիների վտարմանը»,–գրում է անգլալեզու Hurriyetdailynews պարբերականը։
Hurriyetdailynews–ի հետ զրույցում հայկական մասնավոր Մխիթարյան դպրոցի (գտնվում է Ստամբուլ քաղաքում) տնօրեն Գարեգին Բարսամյանն ասել է, թե այդ «սպասողական վիճակը» «հոգեկան ցնցում է» երեխաների համար։
«Այս երեխաները մեծացել են Թուրքիայում, այստեղ են կրթություն ստանում։ Եթե ետ ուղարկվեն, նրանց կյանքը գլխիվայր շուռ կգա»,–նշել է Բարսամյանը։
Նոր օրենքի համաձայն օտարերկրացիները Թուրքիայում բնակվելու իրավունք կունենան 90 օր միայն. այդ ժամկետը լրանալուց հետո պետք է լքեն Թուրքիայի տարածքը, իսկ վերադառնալ կարող են 3 ամիս անց միայն։ Նախկինում օտարերկրացիները, Թուրքիայում երեք ամիս բնակվելուց հետո, կարող էին մեկ օրով լքել այդ երկրի սահմանը, ապա վերադառնալ՝ ևս 3 ամիս մնալու թույլտվությամբ և այդպես շարունակ։
Բարսամյանը տեղեկացրել է, որ Ստամբուլի հայկական դպրոցներում հայաստանցի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 526 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դուռը փակում են, ծխնելույզից է մտնում. Թուրքիան նման կերպ Մինսկի խումբ է ուզում խցկվել՝ իբրեւ «անաչառ» եւ շահագրգիռ միջնորդ։ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու Ֆրանսիայի մտադրության պատճառով թուրքական կողմը համարում է, որ Փարիզը «կողմնակալ» է Ղարաբաղի կարգավորման հարցում։
«CNN Turk»—ին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե «եկել է ժամանակը», որ քննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից Ֆրանսիայի դուրսբերման հարցը. «Եթե գոյություն ունի երկու ազգ, որոնց մտահոգում է ղարաբաղյան հակամարտությունը, ապա դա թուրքերն ու ռուսներն են։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստանում գտնվել է 2 օր, մինչդեռ Ադրբեջանում՝ ընդամենը մի քանի ժամ։ Նա բացահայտորեն ցույց տվեց իր կողմնակալությունը։ Ես՝ որպես տվյալ ոլորտի մարդ, հայտարարում եմ, որ անհնար է դարձել Ֆրանսիայի կողմից այդ առաքելության շարունակումը։ Մենք քննարկելու ենք այդ հարցը։ Ես անձամբ այդ մասին առաջարկ կուղղեմ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Եկել է դրա քննարկման ժամանակը։ Կա՛մ Թուրքիան այդ սեղանի շուրջ բազմելու է որպես իրավահավասար անդամ, կա՛մ էլ Ֆրանսիան լքելու է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այդպիսին է Թուրքիայի դիրքորոշումը»։
Բաքվում Թուրքիայի դեսպանությունը եւս հայտարարել է, թե ավելի լավ կլիներ, որ Ֆրանսիան հրաժարվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր պարտականություններից։
Թուրքիայի այս հայտարարությունը համահունչ է Ադրբեջանի մոտեցմանը։ Նկատենք, որ Բաքուն եւ Անկարան աղմուկ են բարձացրել Մինսկի խմբի «կողմնակալ» կառուցվածքի շուրջ Սոչիի եռակողմ հայտարարությունից ընդամենը օրեր անց։ Իսկ այդ հայտարարությունում ասված է. «Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ—ը եւ Ֆրանսիան այդ կար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 471 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նույն նպատակներով, բայց տարբեր մոտեցումներով. Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի գործունեությունը հենց այսպես է բնութագրվում։ Արդեն 10 տարի է, ինչ ԲԽ—ն զբաղված է միջմշակութային կապերի ստեղծմամբ։ «Կարեւորվում է ոչ այնքան Հայաստանում ներկայությունը, որքան Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ մշակութային կապերի հաստատումը։ Մշակութային ոլորտի մեր գործունեություն նպաստում է եվրաինտեգրմանը»,— երեկ Հայաստանում ԲԽ—ի գործունեության 10—րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը։
«Եթե մարդիկ մասնակցություն են ունենում մեր ծրագրերին, հասկանում են մեր արժեքները, ուրեմն կարող ենք ասել, որ ընդհանուր մոտեցման կարիք ունեցող հարցերում կարող ենք ընդհանուր լեզու գտնել։ Իսկ եվրաինտեգրման գործընթացին աստիճանաբար ավելի մեծ ուշադրություն է դարձվում»,—նկատեց ՀՀ—ում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին Լիչը։
ԲԽ—ի ներկայացուցիչները հաջողության նախապայմանը համարում են համագործակցությունը։ Արվեստի բնագավառում Բրիտանական խորհուրդը համագործակցում է «Ոսկե Ծիրան», «ՀայՖեստ», «Ռեանիմանիա» փառատոների հետ, կազմակերպվում ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, մշակույթի առաջնորդների վերապատրաստման դասընթացներ եւ սեմինարներ։ Միայն նախորդ տարի արվեստի բնագավառի ծրագրերին մասնակցել, թատերական ներկայացումներն ու ֆիլմերը դիտել է շուրջ 450.000 մարդ։
Խորհուրդն իր ձեռագիրն ունի նաեւ կրթության եւ հասարակության բնագավառներում։ Այստեղ իրականացրած «WoMen in Politics», «EU skills» եւ «Active Citizens» ծրագրերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ։ Տասը տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդը համակարգել է Չիվնինգ եւ Ջոն Սմիթ կրթաթոշակները՝ Միացյալ Թագավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 508 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել իշխող կոալիցիայի հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավար անձինք։
ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ սա սովորական հանդիպում է եղել։ «Որքան ընտրությունները մոտենան, այնքան մեր կոալիցիոն գործընկերների հետ հանդիպումները, կոալիցիոն նիստերը հաճախակի կդառնան, եւ պետք չէ դրանից զարմանալ»,–ասել է նա։
Հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր քննարկվե՞լ են, Շարմազանովն արձագանքել է. «Դեռ ընտրություններին շատ ժամանակ կա, եւ կոալիցիոն հանդիպումներն էլ շարունակական բնույթ կկրեն»։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաները» ամենամյա վարկանշային աղյուսակը, որի ներքո ներկայացվում են Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի առաջատար 30 գործարարները և նրանց գործունեության մասին որոշ մանրամասներ։
Ավանդաբար աղյուսակի բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնող մեր հայրենակից, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը այս տարի պահպանել է նախորդ տարվա դիրքը՝ հանգրվանելով երրորդ տեղում։ 2011-ին Կարապետյանի ընկերության եկամուտը անշարժ գույքի վարձակալությունից կազմել է 565 մլն դոլար։
Առաջին և երկրորդ տեղերում գտնվող ընկերություններն էլ պատկանում են ադրբեջանական ծագումով գործարարների։ Նախորդ տարվա առաջատար՝ Крокус ընկերության սեփականատեր Արաս Աղալարովը իր տեղը զիջել է իր հայրենակիցներ Զարախ Իլիևին և Գոդ Նիսանովին՝ Киевская площадь ընկերության սեփականատերերին։ Киевская площадь-ի եկամուտը 2011-ին կազմել է 780 մլն դոլար, իսկ նրանց «հայրենակից» Крокус-ինը՝ 700 մլն դոլար։
Նկատենք, «առևտրային անշարժ գույք»-ի տակ Forbes-ը նկատի է առնում վարձակալության տրվող անշարժ գույքը։ Ամսագրի վերլուծաբանների գնահատականով 2011թ. այս ոլորտում իրականացված ռուսաստանցիների ներդրումները կազմում են 7 մլրդ դոլար, որից 1.8 մլրդը բաժին է ընկնում առաջատար հնգյակին։ Ի դեպ, 2011-ին ռուսաստանցի ներդրողները կրկնակի ավելի շատ գումար են ներդրել այս ոլորտում, քան նախորդ տարի, և ակտիվության այս միտումը չի նվազում։
Չնայած ներդրումների ակտիվացմանը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանում «զգույշ» չխոսեցին, որպեսզի ամեն գագաթ ու ձոր արձագանք տա, եւ ողջ աշխարհն իմանա՝ հայոց բանակն արդեն 20 տարեկան է։ Իսկ սա նշանակում է, որ տեղին է վերստին հիշել մեր պատմությունն ու դրանում հայոց բանակի դերը։ Այդ նպատակով երեկ Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ բանակի 20—ամյակին նվիրված գիտաժողով։
Գիտաժողովին ներկա էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Տարիներն անցնում են, իսկ բանակաշինության ընթացքը շարունակվում է։ Բայց թե հաջորդ 5 կամ 10 տարիների ընթացքում այն ինչպիսի ընթացք կունենա, մեծապես պայմանավորված է նրանով, թե որչափ իրատեսորեն կգնահատենք եւ կիմաստավորենք մեր այսօրվա կատարած աշխատանքը՝ այդ հիմքի վրա խարսխելու համար պաշտպանության բնագավառում առաջիկա տարիներին մեր իրականացնելիք ծրագրերը։ Դրա համար էլ զինված ուժերի կազմավորման 20—րդ տարեդարձի նախօրեին պաշտպանության նախարարությունը եւ, թերեւս, ամենահին գործընկերներից Երեւանի պետական համալսարանը նախաձեռնեցին հոբելյանական այս գիտաժողովը, որը տրամաբանական շարունակությունն է գիտամշակութային ասպարեզում զինված ուժերի եւ հանրապետության մայր բուհի համատեղ ջանքերի»,—նշեց Ս. Օհանյանը։
Ուսումնակրթական հաստատություն լինելուց զատ համալսարանը համարվում է հայի ապագայի, հայոց բանակի զինվորի կերտման կենտրոն։ Եվ նաեւ այդ առումով այսօր մայր բուհը համարվում է Հայաստանի զինված ուժերի վաղեմի բարեկամ—գործընկերը։ Դա է վկայում նաեւ բուհի նվաճումների ներդրումը ռազմական միջավայրում։ Նախարարը հիշեցրեց, որ արցախյան ազատամարտի տարիներին համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աշխատակիցների ջանքերով պատրաստվեցին գնդակների ձուլման հատուկ կաղապարաներ, իսկ քիմիական ֆակուլտետում Հայաստանում առաջին անգամ սինթեզվեց հրթիռային վառելանյութ։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումն աննախադեպ էր նաեւ այն պատճառով, որ չնայած Թուրքիայի բոլոր ճնշումներին, Սենատը դիմակայեց ու ընդունեց։
Երեկ այս կարծիքը կիսել են տարբեր վելուծաբաններ։ Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ հաճախ են թուրքական ճնշումները թողել իրենց ազդեցությունը, ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագծերը չեն ընդունվել տարբեր երկրներում։ Ընդունված օրինագիծը նաեւ կարելի է դիտել որպես զսպաշապիկ՝ Թուրքիայի հավակնությունների համար։
Վելուծաբանը նշել է, որ Սենատի որոշումը սկսում է օգտագործվել նաեւ Թուրքիայի ներքաղաքական կյանքում, քանի որ ընդդիմադիր կուսակցություններն արդեն սկսել են օգտագործել այդ որոշումը՝ սուր քննադատության ենթարկելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, որը ղեկավարում է վարչապետ Էրդողանը։
Ուշագրավ էր լրատվամիջոցների արձագանքը։ Ըստ թուրքագետի, թեեւ թուրքական լրատվամիջոցները բացասական երանգավորումներով են անդրադարձել Սենատի որոշմանը, բայց կան նաեւ ողջամիտ կարծիքներ՝ «պետք է Թուրքիան մտածի իր սեփական տեսակի մասին, որ Թուրքիան այն երկիրը չէ, որ ժողովրդավարության դասեր տա» կամ «սպառնալիքով ու շանտաժով հնարավոր չէ այլեւս հարցեր լուծել»։
Միջազգայնագետ, փորձագետ Վլադիմիր Վարդանյանը անդրադարձել է ռուսաստանյան ու եվրոպական լրատվամիջոցների կողմից օրինագծի ընդունման փաստի լուսաբանմանը՝ ափսոսանք հայտնելով, որ ընդունված որոշումը ներկայացնում են որպես նախընտրական քայլ, ու որեւէ քայլ չարվեց ցույց տալու նաեւ հայկական համայնքի ազդեցությունը։ «Սա չէր կարող միայն նախընտրական քայլ դիտարկվել, քանի որ ընդդիմադիր սոցիալիստները նույնպես կողմ են քվեարկել օրինագծի ընդունմանը»,–նշել է նա։
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ—ի վարչության անդամ Մանվել Ղումաշյանի տեսակետից՝ սա հայանպաստ որոշում է։
«Թուրքիան ուզում է մտնել մի ընտանիք՝ Եվրամիություն, որի գլխավոր անդամների նկատմամբ՝ Ֆրա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կարո՞ղ է Ֆրանսիան մեղմել թուրքական զայրույթը. Սենատի որոշումից հետո Ֆրանսիան կրկին հանդարտության եւ զգոնության կոչ է անում Թուրքիային։

Մինչ այդ թուրքական մամուլն ու պաշտոնյաները չեն կարողանում ուշքի գալ տեղի ունեցածից. ինչպե՞ս եղավ, որ «մեծ երկիր Թուրքիան» պարտվեց։
Թուրքական «Միլլիյեթ» առցանց օրաթերթի հոդվածագիր Մելիհ Աշըքն իր հոդվածում նշում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Անկարան բավականին ժամանակ ուներ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար։ Բայց ոչինչ չստացվեց ու ոչ մի կանխարգելիչ միջոց ի զորու չեղան ձեռնարկել. «Օրինակ՝ հենց որ խոսք գնաց ֆրանսիական ապրանքների դեմ բոյկոտի մասին, Թուրք արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Ումիթ Բոյները եւ արդյունաբերության նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարեցին, որ նման բոյկոտներն անարդյունք կլինեն եւ, փաստորեն, փարատեցին Ֆրանսիայի անհանգստությունը։ Պետք էր հասկանալ, որ վարչապետ Էրդողանի՝ «այլեւս Ֆրանսիա չեմ գնա» եւ արտգործնախարար Դավութօղլուի՝ «Ֆրանսիան խայտառակություն է անում» արտահայտությունները բավարար չէին լինի՝ հակառակ կողմին սաստելու կամ համոզելու համար»։
Հոդվածի հեղինակի բնորոշմամբ՝ թուրքերը կորցրել են ազգային բնազդները եւ իրենց համընդհանուր պատիվը նսեմացնող վերաբերմունքի դիմաց չխիզախեցին վտանգի ու վնասի գնալ։ Վերջին տարիներին սովորություն է դարձել բավարարվել միայն քննադատական ուղերձներ հղելով, երբ այլ պետություններ ցեղասպանության մասին որոշումներ են ընդունում։
Նա հիշեցնում է, որ երբ 5 տարի առաջ Շվեյցարիան նմանատիպ օրենք ընդունեց, թուրքական իշխանությունները մի քիչ հոխորտացին, հետո տեղի տվեցին։ Դրանով չբավարարվեցին. Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Քալմի Ռեյին դեռ մի բան էլ հրավիրեցին Անկարայում կայանալիք դես ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման օրը մոտենում է։
Հունվարի 23—ը սարերի հետեւում չէ, իսկ հաշվված ժամերն ավելի են ջղաձգում թուրքերի արդեն իսկ պիրկ նյարդերը։ Իրենց հանցանքն ընդունելու փոխարեն նրանք շարունակում են մեղադրանքներ թափել Ֆրանսիայի գլխին։ Իսկ մինչ Թուրքիան բորբոքվում եւ տարբեր որակի կոչեր է անում Ֆրանսիային՝ հետ պահելու «սխալ» քայլերից, Նիկոլա Սարկոզին խաղաղության կոչ է անում՝ պնդելով, որ հարցի միակ լուծումը պատմությանն առերես կանգնելն է։ Ֆրանսիայի նախագահը բազմիցս պնդել է, որ որեւէ երկրից դասեր չի ընդունում, այն էլ այն դեպքում, երբ Թուրքիան դրանց կարիքն ունի։ Նիկոլա Սարկոզին ոչ թե ուսուցանել, այլ պարզապես օրինակ ծառայել է փորձում։ Թուրքիայի վարչապետին հղած իր նամակում նա Ֆրանսիայի պատմության բացթողումներն է նշում, ասելով, որ պատմական սխալներն ընդունելը բարդ, բայց «մեծ» ազգերին վայել արարք է։
«Պարոն վարչապետ։ Ցանկացա Ձեզ գրել ի պատասխան Ձեր վերջին նամակի եւ Ֆրանսիայի Սենատում առաջիկայում քննարկվելիք օրենքի կապակցությամբ, որը կարող է մեծ նշանակություն ունենալ մեր երկրների հարաբերություններում։  Նախեւառաջ կուզենայի ընդգծել, որ այս օրինագիծն ուղղված է դուրս բերելու ժխտողականության ոգին եւ բուժելու 100—ամյա վերքերը։ Սա մի օրինագիծ է, որը վերաբերում է աշխարհի կողմից ճանաչված բոլոր ցեղասպանություններին։ Որեւէ ազգ կամ պետություն չի մատնանշվում այս օրինագծում։
Մենք հասկանում ենք, թե ինչ ցավ է ապրել թուրք ազգը Առաջին համաշխարհային պատերազմի եւ Օսմանյան կայսրության կործանման արդյունքում։ Դյուրին չէ կանգնել դեմ առ դեմ անցած պատմության առջեւ եւ ընդունել անցյալում կատարվածները։ Սակայն Ֆրանսիան ընդունել է շատ դառը մի ճշմարտություն՝ մա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 525 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024