ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 14.05.2024, 03:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 66 67 68 69 70 71 »

Տեղական ժողովրդավարության կայացման կարեւորագույն խնդիրը լուծելու ճանապարհին Հայաստանի իշխանություններն ունեն անհրաժեշտություն՝ ուսումնասիրելու մեր համայնքների՝ որպես սոցիալական հանրույթների, հատկությունները կամ մարդկանց տրամադրությունները, քանզի տեղական ժողովրդավարությունը մեծամասամբ պայմանավորված է նաեւ դրանով։ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ՄԱԿ—ի զարգացման ծրագրրի հետ տարբեր առիթներով նման հետազոտություններ կատարել է։ Սակայն առաջին անգամ մեր երկրում խնդիր դրվեց ուսումնասիրել մեր համայնքներում սոցիալական միասնության իրավիճակը, ինչն արտահայտվում է ոչ միայն ընտանիքների մակարդակով համերաշխության ինդեքսով, այլեւ ընդհանուր առմամբ անհատի՝ իր համայնքի նկատմամբ վերաբերմունքով, համայնքի խնդիրների լուծմանը նրա ներգրավվածությամբ։
Լայնամասշտաբ այս ուսումնասիրությունն իրականացվել է ՄԱԿ—ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ՝ Կովկասյան հետազոտությունների ռեսուրսային կենտրոնի ջանքերով։ Հետազոտության հիման վրա մշակվել են սոցիալական միասնության ամրապնդման համար իրականացվելիք միջոցառումների չորս հնարավոր ծրագրեր, որոնք հանրային քննարկումների են դրվել Երեւանում, Գորիսում եւ Ախուրյանում։ Երեկ ներկայացվեցին հետազոտության արդյունքները եւ քննարկումների ընթացքում բնակչության կողմից արտահայտված դիրքորոշումների ամբողջականությունը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե սոցիալական աղճատվածությունը կարող է խոչընդոտել համայնքների զարգացմանը, ապա սոցիալական միասնականությունը, որը մեզ բոլորիս կապող յուրօրինակ սոսինձ է, բացում է նորանոր դռներ, ընդլայնում բարգավաճման հնարավորությունները, աջակցում խոցելի խմբերին։ Սակայն այսօր մարդիկ հաճախ միասնական են միայն ընտանեկան կամ խնամի—ծանոթ—բարեկամական շրջանակներում, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 511 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ գործադիր իշխանությունը երկու օր առաջվա նիստում որոշեց հավանության արժանացնել մեր կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկը։ Երեկ մենք որոշ մանրամասներ ճշտեցինք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից։
Ըստ այդմ, ատոմային էներգիայի հետազոտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համաձայնագիր ստորագրելու առաջարկը ներկայացվել է Հորդանանի ատոմային էներգիայի հանձնաժողովի փոխնախագահ Քարամ Աջաջի կողմից։ ՀՀ եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունները, նշելով, որ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը օժանդակում է տնտեսության բազմակողմանի զարգացմանը, ինչպես նաեւ նպաստում է գիտատեխնիկական նորագույն մշակումների, առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը եւ հնարավորություն է տալիս պահպանելու օրգանական վառելիքի բնական պաշարները, նպատակահարմար են գտել համագործակցել հետեւյալ ուղղություններով՝ 1. իրենց տարածքներում միջուկային էներգաբլոկների կառուցման, դրանց անվտանգ շահագործման եւ տեխնիկական ցուցանիշների բարելավման, 2. ռադիոակտիվ թափոնների վերամշակման եւ պահպանման, 3. ԱԷԿ—ների անվտանգության ապահովման նորմատիվ—տեխնիկական փաստաթղթերի մշակման, 4. միջուկային եւ ճառագայթային անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության, 5. բժշկության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության բնագավառներում միջուկային նյութերի եւ տեխնոլոգիաների կիրառման, 6. փորձի փոխանակման եւ կադրերի պատրաստման ու վերապատրաստման բնագավառներում, 7. գիտության եւ տեխնիկայի բնագավառում հիմնարար ու կիրառական հետազոտությունների զարգացման, 8. ինչպես նաեւ հասարակությանը ատոմային էներգիայի օգտագործմանը տեղեկացնելու հարցերում։
Համաձայնագրի ստորագրումով նախատեսվում է, որ ատոմային էներ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 506 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը բոլորեց իր 10—ամյակը։  Այն անկախ Հայաստանի պատմության վերջին 10 տարիների ուղեկիցն է եւ դարձել է մեր պետականության կայացման ու ամրապնդման հիմնական մեխանիզմներից մեկը։ Այս ընթացքում ստեղծվեցին այնպիսի նախադրյալներ, կառուցակարգեր եւ ավանդույթներ, որոնք այսօր արդեն ապահովում են համակարգի անշրջելիությունը։ Հետագայում ինչպիսի վերափոխումների էլ ենթարկվի համակարգը, այն հիմնված է լինելու արդեն ստեղծվածի վրա։
Քաղաքացիական ծառայության համակարգն իր նոր տասնամյակը սկսում է ապագային ուղղված զարգացման ռազմավարական ծրագրերով, որոնք պետք է բարձրացնեն համակարգը որակական նոր մակարդակի։ Այսօր համակարգն արդիականացման, ընթացակարգերն ու ենթակառուցվածքները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, քաղծառայության համալրման, ուսուցման, քաղծառայողների համար կարիերային առաջխաղացման, հաշվետվողականության բարձրացման նոր մեթոդներ ներդնելու խնդիր է հետապնդում։ Նպատակակետը որակյալ քաղաքացիկան ծառայություն, պրոֆեսիոնալ բարձր մարդկային ու մասնագիտական հատկանիշներ ունեցող քաղաքացիական ծառայող ունենալն է, պետական ծառայողի եւ պետական ծառայության նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը երեկ նշվեց Հայաստանի պետականության համար կարեւորագույն այս կառույցի 10—ամյա հոբելյանը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով քաղծառայողներին, նշեց, որ այս 10 տարիների ընթացքում կատարվել է մեծ եւ ծավալուն աշխատանք, որի նպատակն է եղել ամրապնդել պետականությունը՝ նաեւ քաղաքացիական ծառայության ինստիտուտի միջոցով։ Նա հիշեցրեց, որ առաջին հերթին պետական ծառայության ոլորտը պայմանավորված է այն մասնագետներով, ովքեր ներգրավված են այդտեղ։ Պետությունը հենց քաղա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 532 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արաբական աշխարհում բռնկված ժողովրդական ընդվզումները Թուրքիայի համար, որը ջանք չի խնայում իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնել, առիթ դարձան, որպեսզի կրկին համառորեն իր միջնորդական «ծառայություններն» առաջարկի այդ երկրներին, քարոզչական գործունեություն ծավալի առաջարկությունների ու դրանց ենթադրյալ հաջողությունների շուրջ։
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը 2011թ. փետրվարին Իրան կատարած այցի ընթացքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ համատեղ մամուլի ասուլիսում, անդրադառնալով Հյուսիսային Աֆրիկայի եւ Միջին Արեւելքի զարգացումներին եւ ընդգծելով, որ դրանք բնավ էլ անսպասելի չէին, նշել էր, թե ինքը դեռեւս 2003թ. Թեհրանում կայացած «Իսլամական համաժողով» կազմակերպության նիստի իր ելույթում տարածաշրջանի երկրներից պահանջել էր ճշգրտորեն ուսումնասիրել ներքին հարցերը, ուշադրության արժանացնել ազգաբնակչության պահանջները։ Նա հավելել է, որ դեռ այն ժամանակ էր հայտնել, թե քաղաքական ու տնտեսական պահանջները պետք է համընթաց լինեն ազգաբնակչության ցանկություններին ու պահանջներին, այլապես եթե երկրի ղեկավարությունն ուշադրության չարժանացնի, ապա իրենք իրենց պահանջները բավարարելու նպատակով ասպարեզ կիջնեն։ Քանզի տեղեկատվական տեխնոլոգիաների դարում մարդիկ խիստ տեղեկացված են։
Հատկանշական է, որ արեւմտյան ԶԼՄ—ները խիստ կարեւորել, ցայտուն կերպով էին ներկայացրել եւ քարոզչական բնույթ էին տվել Գյուլի ասածների հենց այդ հատվածին։ Սակայն չէին խոսում այն մասին, թե արդյոք Գյուլը բարոյական իրավունք ունի՞ նման խրատներ տալու, երբ իր երկրի գրեթե 25 տոկոս կազմող մահմեդական քրդերի ոչ միայն պահանջներն են անտեսվում, այլ նրանց եւ ազգային մյուս փոքրամասնությունների շատ իրավունքներ են ոտնահարվում։ Ավելին, թուրքական քաղաքագիտական շրջանակները բնավ էլ չեն հաստատում Թուրքիայի ժողովրդավար լինելու փաստը։ Ըստ Թուրքիայի հետազոտությունների 3 կարեւոր կենտրոնների՝ հասարակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 598 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայկական բանակի 20—ամյակին (հունվարի 28—ին) նվիրված տոնակատարությունները տեւելու են 2 օր։ Այդ մասին երեկ, հունվարի 19—ին կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա տեղեկացմամբ, հունվարի 27—ին ՀՀ նախագահի մոտ տեղի կունենա պարգեւատրման արարողություն, իսկ երեկոյան 19։00—ին հանդիսավոր արարողություն—համերգ (Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում)։ Ըստ Ս. Օհանյանի, համերգին մուտքը լինելու է աստիճանների կողմից, քանի որ յուրաքանչյուր հարթակում կահավորվելու են հատուկ տեսարաններ մեր պատմության, բանակի անցած ճանապարհի վերաբերյալ։ «Դրա համար հրավիրատոմսի մեջ գրելու ենք 1.5 ժամ, քանի որ մոտ 5 հազ. մարդ պետք է մասնակցի մեծ դահլիճում»,— ասաց Ս. Օհանյանը։
Հաջորդ օրը տեղի է ունենալու այցելություն Եռաբլուր, այնուհետեւ՝ գերատեսչական մեդալներով պարգեւատրում։ Երեկոյան 19։00—ին «Փարվանա» ռեստորանային համալիրում լինելու է ճաշկերույթ։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 475 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունվարի 19—ին պոլսահայ խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 5—րդ տարելիցի առթիվ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։ Սգերթի ցուցարարները քայլել են դեպի Շիշլի թաղամաս, որտեղ 2007—ի հունվարի 19—ին թուրք ոճրագործը «Ագօս» շաբաթաթերթի խմբագրատան առաջ հրազենային կրակով սպանել էր Դինքին։
Թուրքական «Milliyet» առցանց օրաթերթի տեղեկացմամբ՝ ցուցարարների թիվը գերազանցել է 20 հազարը։ Խմբագրատան շենքին փակցվել է Դինքի մեծադիր նկարը՝ «Այս դատը չպիտի այսպես ավարտվի» մակագրությամբ։ Սգերթի մասնակիցները լուռ ծածանել են «Արդարության համար, Հրանտի համար», «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» պաստառները՝ այդ կերպ հայտնելով իրենց դժգոհությունը թուրքական դատաիրավական համակարգի նկատմամբ։
«CnnTurk» լրատվական ծառայությունն էլ տեղեկացնում է, որ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ—CHP) երիտասարդները բողոքի միջոցառում են կազմակերպել Անկարայում՝ քննադատելով Դինքի սպանության գործով կայացված դատավճիռը։ Ցուցարարները կրել են «հավասարություն, եղբայրություն, արդարություն» կարգախոսներով ճերմակ հագուստ։
Թուրքիայի վարչապետ Էրդողանը թուրքական «Kanal D» հեռուստատեսության եթերից պատասխանելով հայտնի լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդի հարցերին Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռի վերաբերյալ՝ ասել է. «Վճռաբեկը կարող է բոլորովին այլ վճիռ կայացնել։ Եվ այդ պատճառով էլ ճիշտ չի լինի հիմա դատավճռի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անել։ Հավատում եմ, որ այս գործում արդարացի որոշում կկայացվի»։
Բիրանդի այն հարցին, թե արդյոք այս վճիռը բավարարե՞լ է վարչապետին, Էրդողանը պատասխանել է. «Հասարակության խիղճը հանգիստ չէ, սակայն մեղավորի վերաբերյալ կայացված այս վճիռը չի փոփոխվի։ Ցմահ բանտարկությունը ամենածանր պատիժն է, քանի որ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 545 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ քաղաքական գործիչները շարունակել են տեսակետներ հայտնել ներքաղաքական ամենակարեւոր իրադարձության՝ ընթացիկ տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության եւ գործող ընտրակարգը ամբողջովին համամասնականով փոխարինելու վերաբերյալ։
«Այն հիմնական շեշտադրումը, որ որոշ քաղաքական ուժեր իրականացնում են վերջին ժամանակահատվածում՝ միայն համամասնական ընտրակարգ Հայաստանում ունենալու կապակցությամբ, ոչ թե ժամանակավրեպ է, այլ տեխնիկական իմաստով անիրագործելի, իսկ գաղափարական առումով, այն շահարկումները, թե միայն համամասնական ընտրություններն են ապահովում արդար, թափանցիկ ընտրություններ, մեղմ ասած, չափազանցված են»,–լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։ Նա իր կարծիքը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Մի երկիր, որը չունի երկրորդ պալատ, բնականաբար, ճիշտ կլինի, որ տարածաշրջանների շահերը պաշտպանող պատգամավորներ ունենա Ազգային ժողովում»։
Ապա պատգամավորը պատասխանելով ընտրագրավի ավելացման մասին հարցին, նշել է, որ «նպատակը ընտրությունների համակարգը չէժանացնելն է», այսինքն՝ եթե մի կուսակցություն համապետական ընտրություններին պետք է մասնակցի եւ այդքան հնարավորություն չունի թե անդամավճարների, թե բարերարների միջոցով 8 մլն դրամ հավաքելու՝ այդ վճարումն անելու համար, «չեմ կարծում, թե նա լրջորեն կարող է մասնակցել եւ արդյունքներ ակնկալել»,–նշել է Մ. Մինասյանը։ Անդրադառնալով նաեւ ապագա խորհրդարանի կազմին՝ նա վստահեցրել է. «Նոր դեմքեր կլինեն ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության մեջ»։
Մեկ այլ հանրապետական պատգամավոր՝ Համլետ Հարությունյանը, նկատել է, որ ընտրություններն առանց կրքերի չեն ուղեկցվի, ինչպես եւ ցանկացած երկրում։ «Առանց կրքերի բորբոքման հնարավոր չեն լինի ընտրական պրոցեսներ, բայց կլինեն քաղաքակրթության շրջանակներում։ Կարծում եմ՝ կունենանք մեծ նվաճումներ այս ընտրությունների ընթացքում, իսկ ժողովրդի նվաճումը կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպայի էներգետիկական միջանցքը Ռուսաստանի ձեռքն անցնելու ամենամեծ վնասը Ադրբեջանն է կրելու։ Նման կանխատեսում է արել 1977—1981 թթ. ԱՄՆ նախագահ Ջիմ Քարտերի միջազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին՝ իր կողմից մշակված աշխարհաքաղաքական նոր սցենարի հրապարակման ժամանակ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Տրիբունա» լրատվական կայքը, հայտնի վերլուծաբանի պատրաստած սցենարը հաշվարկված է ԱՄՆ—ի ներկայիս առաջատար դիրքը Չինաստանին եւ Հնդկաստանին «հանձնվելուց» հետո ժամանակաշրջանին։ Բժեզինսկին գտնում է, որ ԱՄՆ—ի՝ աշխարհում առաջատար դիրքը կորցնելուց հետո ամենադժվար օրերն անցկացնելու են Վրաստանը, Թայվանը, Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Աֆղանստանը, Պակիստանը, Իսրայելը եւ Մերձավոր Արեւելքի երկրները։
8 հոդվածներից բաղկացած սցենարում ամերիկացի վերլուծաբանը Հարավային Կովկասի մասով հայտնում է, որ այդ փոփոխությունից ամենամեծ վնասը կրելու է Վրաստանը։ «Այդ փոքրիկ երկիրը ենթարկվելու է Ռուսաստանի կողմից ճնշումների։ 1991 թ. մինչ օրես ԱՄՆ—ն Վրաստանին 3 մլրդ դոլար օգնություն է հատկացրել։ Միայն 2008 թ. օգոստոսին՝ Վրաստանի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Վաշինգտոնը Թբիլիսիին 1 մլրդ դոլարի օգնություն է կատարել»,–հայտնել է նա։ Նշելով, որ աշխարհաքաղաքական այդ փոփոխությունը ազդեցություն է ունենալու նաեւ հարավկովկասյան պետությունների վրա՝ Բժեզինսկին նշել է, որ դրա արդյունքում Ռուսաստանն իր վերահսկողության տակ է առնելու Եվրոպայի հարավային էներգետիկական միջանցքը։ «Արդյունքում Մոսկվան ճնշում է գործադրելու Եվրոպայի քաղաքական շրջանակների վրա։ Միեւնույն ժամանակ, այդ իրադարձությունների ֆոնին դոմինոյի էֆեկտին համապատասխան՝ Ադրբեջանը լուրջ վնասներ է կրելու»,–կանխատեսել է Զբիգնեւ Բժեզինսկին։ hhpress.am

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 556 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փետրվարի 12—ին Հայաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) թվով ամենաշատ նախագահ կունենա հանրապետական կուսակցությունը։ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում կատարվեց հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ։
Ըստ այդմ, հանրապետական կուսակցությունը կունենա հանձնաժողովի 38 նախագահ ու քարտուղար, «Բարգավաճ Հայաստանը»՝ 17 նախագահ, Հ. Յ. դաշնակցությունը՝ 15, «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները՝ 7—ական նախագահ ու քարտուղար։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստում հայտարարեց, որ բաշխումը կատարվում է «բացառապես» ընտրական նոր օրենսգրքի պահանջներով։
ԿԸՀ ընդունած մեկ այլ որոշմամբ անփոփոխ է մնում մեծամասնական ընտրատարածքների թիվը՝ 41, որքան կազմում է Ազգային ժողովում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թիվը։
Հանձնաժողովի մյուս որոշմամբ, Հայաստանի մարզերում ու Երեւանում որոշ ընտրատարածքներ փոխել են իրենց տեղը, ինչը բխել է նոր օրենքի դրույթներից։
«Այս պարագայում միայն մեկ խնդիր է դրված՝ օրենքի պահանջներին լիարժեք համապատասխան դարձնել ընտրատարածքները»,–բացատրեց Մուկուչյանը։ Նա չի բացառում, որ տեղամասերի վայրերի փոփոխությունը ընտրողների համար հավելյալ խնդիրներ առաջացնի։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 484 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանը տեղեկատվական պատերազմում ինչ միջոցների ասես չի դիմում։ Աչք էլ չես հասցնում թարթել, երբ մի գրոհից մյուսին են անցնում։ 
Օրինակ՝ վերջին շրջանում եվրատեսիլյան դատարկաբանությունից հետո ադրբեջանական կայքերից մեկում զետեղվեց Ադրբեջանի նախագահի անունից նրա աշխատակազմի ներկայացուցիչ Ասլանովի պատասխանը 13—ամյա արցախցի աղջնակի՝ Ադելինայի նամակին»՝ «հազարավոր իրեն ուղղված նամակներից» ընտրելով հենց Ադելինայի նամակը, բնականաբար, այն օգտագործելով քարոզչական նպատակներով։ Ընդ որում, պատասխան նամակում չօգտագործելով ոչ մի վիրավորական բառ, այնուամենայնիվ, ադրբեջանական խորամանկությամբ տարել էր ակնհայտ հակահայկական քարոզչություն։ Նամակը պարունակում էր ստահոդ տեղեկություններ, մասնավորապես՝ նշված էր, թե իբր Ստեփանակերտի իսկական անվանումը Խանքենդի է, եւ աղջիկը ապրում է ոչ թե Արցախում, այլ «օկուպացված Ղարաբաղում», ուստի նա Ադրբեջանի լիիրավ քաղաքացի է։ Այս կերպ, ինչպես նկատում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է Ադելինայից կերտել իրենց համար ցանկալի կերպար, թեկուզ եւ ի ցույց է դնում պատմության բնագավառում Իլհամ Ալիեւի աշխատակազմի թերի իմացությունը։
«Ադրբեջանը ներկայումս ակտիվ աշխատանք է տանում, որպեսզի Արցախի բնակչությունը հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկի Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելուն»,–երեկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Դավիթ Ջամալյանը եւ ավելացրեց, որ մԵնք ուղղակի պետք է նկատի ունենանք, որ առաջիկայում ադրբեջանական քարոզչությունը նաեւ այդ ուղղությամբ կաշխատի, այսինքն՝ ինչ—որ մարտավարական հնարքներ է գործադրելու, որպեսզի փախստականների շրջանում հասունացնի Ադրբեջան վերադառնալու, Ադրբեջանում ապրելու գաղափարը։ Ըստ փ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: Mnac | Օր: Дата: 22.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Ճապոնիայի իշխանությունները թաքցրել են երկրի բնակիչներից մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով առաջացած ռադիացիայի տարածման մասին տվյալները։ Ինչպես հաղորդում է The New York Times ամսագիրր, ատոմակայանի մոտ գտնվող Նամիե քաղաքի բնակիչներին չեն հայտնել, թե որ ուղղությամբ է տարածվելու ռադիացիան, չնայած այդպիսի տվյալներ եղել են արտակարգ իրավիճակի պայմաններում կանխատեսումներ անելու համար ստեղծված հատուկ համակարգչային համակարգում։  ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 526 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քանի դեռ Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում չի հրաժարվել վասալի հոգեբանությունից ԼՂ հակամարտությունը չի լուծվելու հօգուտ Բաքվի։ Այս մասին գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը՝ անդրադառնալով օգոստոսի 9-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայանալիք հանդիպմանը։
«Այսօր Սոչիում հերթական հանդիպումն է տեղի ունենալու Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի միջև։ Իսկ Ղազախստանի մայրաքաղաքում օգոստոսի 12-13-ը տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է երկկողմ հանդիպում Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ։ Ընդգծենք, որ Մեդվեդևի և Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու ադրբեջանական կողմի համար ոչ բարենպաստ քաղաքական և հոգեբանական պայմաններում»,– գրում է «Զերկալոն»։
Անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի՝ վերջերս արած այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը լուրջ դասեր քաղեցին 2008թ. տ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024