ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 14.05.2024, 15:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 67 68 69 70 71 »


Այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ դեպի Վրաստան զբոսաշրջիկների թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 45%-ով։ Ինչպես հաղորդում է վրացական GHN գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը, այդ ժամանակահատվածում երկիր է այցելել 1 444 299 զբոսաշրջիկ։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 494 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Լոսանջելեսաբնակ փոփ երգչուհի, հայուհի Լուսիա Մունի հայաստանյան ներկայացուցիչը «Առավոտ» օրաթերթին տեղեկացրել է, որ երգչուհին ներկայումս աշխատում է իր հեղինակած նոր երգի վրա, որը եվրատեսլային է, և ինքն էլ պատրաստակամ է դրանով Հայաստանը ներկայացնել Ադրբեջանում կայանալիք մրցույթին։ Լուսիան հայտարարել է, թե առանց վախի կարող է փրոմո-տուրերի ժամանակ այլ երգերի թվում հնչեցնել նաև «Deir ez-Zor» երգը։

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 533 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Վանա լճի ընդերքում հայտնաբերվել է 7,5 միլիարդ դոլար ընդահուր արժողությամբ ուրանի հանք:Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, հանքը հայտնաբերվել է թուրք գիտնականների կողմից Վանա լճի ջրի մաքրության հետազոտման աշխատանքների ընթացքում: ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 476 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ակտիվորեն մասնակցել է արցախյան պատերազմին և քաջ գիտակցում է, թե ինչ զոհողություններով է ձևավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության գոտին: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն տեղեկությունը, ըստ որի՝ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներից մեկի ժամանակ խոսել է ազատագրված տարածքները հանձնելու օգտին։

«Ակնհայտ է, որ դա պարզապես ապատեղեկատվություն է: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է և իրականացնում է զինված ուժերի կառավարումը: Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները ոչ թե զինվորական, այլ քաղաքական իշխանությունների իրավասությունն են: Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները սահմանված են Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով»,- ասել է Կարապետյանը:

Tert.am

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 418 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Վերջին մի քանի օրերին Գերմանիայի Քյուհլունգսբորն ավանում վիճակն անհագիստ է։ Պատճառը Գերմանիայի իշխանությունների՝ հայ ընտանիքին արտաքսելու մասին որոշումն է։ Այս մասին տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 10 օր առաջ Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել արտաքսել 13 տարի շարունակ Գերմանիայի Քյուհլունգսբորն ավանում բնակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կամ՝ Սա անձի մասին անավարտ հոդված է
Վիքիփեդիայում՝ ազատ հանրագիտարանում, ի թիվս այլոց, համեստորեն նշված է նաեւ հայ տնտեսագետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս, 1995—ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից Տարվա մարդ, 1998—ին ՄԱԿ—ի եւ Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից հազարամյակի մարդ ճանաչված Հրանտ Բագրատյանի անունը։
Հայազգի պոպ տնտեսագետը ծնվել է 1958 թվականին։ Նշենք, որ նույն թվականին են ծնվել նաեւ նախկին ամերիկաբնակ (ներկայումս երկնքում ապրող) պոպ երգիչ Մայքլ Ջեքսոնը եւ ներկայումս ամերիկաբնակ հայազգի պոպ երգիչ Անդին։ Եթե վերջիններս հայտնի են մասնավորապես երգեր երգելով, Բագրատյանի զենքը նրա խոսքն է, որը հաճախ է աշխատում իր դեմ։
Ըստ Վիքիփեդիայում նշված կենսագրականի՝ 1975—79—ին նա սովորել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտում, 1982—85—ին՝ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1979—81—ին ծառայել է խորհրդային բանակում, աշխատանքային գործունեությունը սկսել է 1990—93—ին՝ ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար։ Ստացվում է՝ եթե Հայաստանը չանկախանար, Բագրատյանը գործազո՞ւրկ էր մնալու, որովհետեւ դատելով նրա կենսագրությունից, 1985—1990 թվականներին նա ոչ սովորել է, ոչ էլ աշխատել (ի դեպ, այդ մասին ոչինչ չկա նաեւ ՀՀ կառավարո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 539 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 03.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վիճակագրությունը չի խոսում զանգվածային արտագաղթի մասին

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ կրկին հայտարարեց, որ Հայաստանից այժմ զանգվածային արտագաղթ չկա։ Նման պնդման հիմքերը երկրի սահմանները հատող քաղաքացիների մասին առկա վիճակագրությունն է, քանի որ 2008թ—ից ի վեր միգրացիոն հոսքերի վերաբերյալ այլ վիճակագրություն հանրապետությունում չի տարվել։ Ըստ այդմ, վերջին երեք տարիների մեկնողների եւ ժամանողների բացասական սալդոն կազմում է մոտ 78 հազար մարդ։ Սակայն սա դեռեւս ապացույց չէ, որ 78 հազար մարդ ընդմիշտ լքել է Հայաստանը, քանի որ դժվար է ասել, թե այդ մարդիկ մեկնել են մշտական բնակությա՞ն, թե՞ նրանք ուղղակի աշխատանքային միգրանտներ են։ Այս հարցերի պատասխանը կտա այս տարվա աշնանն անցկացվելիք մարդահամարը, որի արդյունքները կհրապարակվեն 2012թ. գարնանը։ Ինչեւէ, նույն վիճակագրությունը խոսում է այն մասին, որ անցած տարի Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին շուրջ 30 հազարով, 2009 թ—ին՝ 25 հազարով, իսկ 2008թ—ին՝ 22 հազարով։ Այսինքն՝ խոսքն այս դեպքում տարեկան 3—4 հազար մարդ ավելացող բացասական սալդոյի մասին է, որն, ըստ միգրացիոն պետական ծառայության պետի, չի կարելի արտագաղթի ահագնացող վտանգ բնորոշել։
Ընդ որում, Գ. Եգանյանի խոսքերով, պետք է նկատել, որ անցած տարվանից ավելացել են արտագնա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 553 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրք սերունդը պետք է հասկանա, որ ուրիշի հողերի վրա է ապրում

Ագրեսորն ավելի շատ է ատում իր զոհին, քան զոհը՝ ագրեսորին, քանի որ մշտապես հիշեցնում է ագրեսորի ով լինելը։ Թուրքիան 21—րդ դարում էլ չի կարողանում քաղաքակիրթ աշխարհ մուտք գործելու այցեքարտ ստանալ՝ թոթափելով ագրեսորի բարդույթը։
«Թուրքիան, ավելի ճիշտ թուրքական քաղաքական էլիտան, սովոր չէ, որ մեր երկրից հնչեն նման խոսքեր, որ մեր երկրի պաշտոնատար անձինք, առավել եւս երկրի առաջին դեմքն անդրադառնա ազգային հեռահար նպատակներին, մասնավորապես, պահանջատիրության խնդրին։ Իրենք Հայաստանում կնախընտրեին տեսնել խամաճիկային, թրքահաճո ռեժիմ, որպեսզի ազգային խնդիրները, ցեղասպանության, պահանջատիրության հարցը չշոշափվեին, որ հարեւան Թուրքիայում որեւէ մեկը չվիրավորվեր։ Փառք Աստծո, մեր երկրում այդպիսի ռեժիմ չկա։ Ազգային խնդիրներին հաղորդակից ղեկավար ունենք, եւ սա իրենց դուր չի գալիս։ Թուրքերը պետք է համակերպվեն այն գաղափարի հետ, որ Հայաստանի նախագահը, ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ Հայաստանի ցանկացած նախագահ, լինելու է ազգի հավաքական ցանկությունների, նպատակների կրողը։ Սերժ Սարգսյանի հնչեցրած պատասխանը զուսպ, հավասարակշռված եւ սկանդալային ենթատեքստից զերծ էր։ Թուրքիան պետք է համակերպվի նաեւ այն մտքի հետ, որ ստիպված է հարաբերվել Հայաստանի ոչ միայն կոնկրետ նախագահի հետ. նախագահի թիկունքնին ժողովուրդն է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 574 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հուլիսի 30, 31—ին եւ օգոստոսի 1—ին Արարատյան դաշտավայրում եւ Սյունիքի հովիտներում կգրանցվի առավելագույն՝ 40 աստիճան տաքություն։ Գիշերային ժամերին Երեւանում ջերմաստիճանը կտատանվի 27—28—ի սահմաններում, ինչը նույնպես բարձր է։

Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց «Հայպետհիդրոմետ» օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։
Օգոստոսի 5—ից հետո, ըստ օդերեւութաբանի, սակայն, ջերմաստիճանը կնվազի 4—5 աստիճանով։
Զարուհի Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում նման շոգերն իրենց նախադեպերն ունեն, օրինակ՝ 1935, 1945, 1956, 1977 եւ 1979 թվականներին օդի ջերմաստիճանը հատել է 40—ի շեմը։ Սակայն այս տարվա շոգերի առանձնահատկությունը բարձր ջերմաստիճանի տեւականությունն է եւ օդի հարաբերական խոնավության նվազումը. «Հայաստանում ամենաշոգ շրջանը հուլիսի վերջին եւ օգոստոսի առաջին տասնօրյակն է։ Արդեն սկսվել է բարձր ջերմաստիճանային ֆոնը եւ կպահպանվի մինչեւ ամսի 4—ը։ Այսինքն մենք 8 օր կունենանք 38—40 աստիճան տաքություն։ Իհարկե, 40 աստիճան կդիտվի միայն 3 օր»։
Զարուհի Պետրոսյանը հատկապես բնության գիրկ մեկնել պատրաստվողներին զգուշացրեց, որ հովտային շրջանում հրդեհավտանգ է, հետեւաբար անհրաժեշտ է խիստ զգուշություն ցուցաբերել, հակառակ դեպքում ամենափոքր կայծն անգամ կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ։
Այն մասին, որ առաջիկա օրերին Երեւանի օդի ջերմաստիճանը կհատի 40—ի շեմը, Պետրոսյանի խոսքով, «Հայպետհիդրոմետը» «Ուշադրություն» խորագրով զգուշացումներ է ուղարկել համապատասխան մարմիններին։
Ամփոփելով, Զ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 29—ին Երեւանում կլինի 39, ամս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 481 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները մասնակցեցին Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Հուլիսի 27—ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ—ի անդամ 28 երկրների դեսպանները։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով։
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին. եվրոպական ընտանիքի հետ մերձեցման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։
Անդրադառնալով Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց գործընկերություն հանուն խաղաղության, անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։
Հայաստանի պաշտպանութ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 530 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամերիկայի հայկական համագումարից տեղեկացնում են, որ երեկ աշխատանքային հանդիպման ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կոմիտեն սենատոր Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ քննարկել է Ջոն Հեֆերնի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու թեկնածությունը։

Սենատոր Մենենդեսը հայտարարել է, որ նրան ավելի երկար ժամանակ է հարկավոր վերանայելու համար Հեֆերնի Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու թեկնածության հարցը, ինչպես նաեւ նա նշել է, որ շարունակում է մտահոգվել ԱՄՆ—ի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մոտեցումների առնչությամբ։
«Մենք գնահատում ենք սենատոր Մենենդեսի շարունակական գործունեությունը եւ հաստատակամությունը։ Այս վարչակազմը պետք է ուշադրություն դարձնի Մենենդեսի կոչին եւ իր դիրքորոշումը հաստատելու համար ընդունի հաջորդ տրամաբանական քայլը՝ միանշանակ հաստատելով մարդկության դեմ կատարած այդ հանցագործությունը՝ որակելով որպես ցեղասպանություն։ Ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխել հետագա նմանատիպ երեւույթները եւ բարձրացնել ԱՄՆ—ի վստահելիությունը տարածաշրջանում»,–երեկ այս մասին նշել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
Հեֆերնի թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ սենատոր Մենենդեսը հայտնել է իր վրդովմունքը ԱՄՆ վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած մոտեցումների առնչությամբ։
Նա հայտարարել է, որ սա «ոչ խորամանկ մի պար է, որը մենք պարում ենք»։ «Մենք ունենք պետական վարչություն, որի պատմությունը լի է զեկույցներով, որտեղ նշվում է այն դաժանությունների մասին, որը կատարվել է այդ ժամանակահատվածում։ Մենք ունենք ստորագրված կոնվենցիա, որում այդ բոլոր գործողությունները ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 505 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ո՞րն է վայնասունի պատճառը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ հանդիպել էր հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5—րդ օլիմպիադայի մասնակից երիտասարդների հետ ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Նախագահին ուղղված հարցերից մեկը վերաբերել է Արեւմտյան Հայաստանի (Արարատով հանդերձ) հնարավոր ազատագրությանը։ Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել էր հետեւյալը. «Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից։ Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90—ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը՝ Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել։ Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել։ Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը...»։
Պատմական արդարությունը վերականգնելու համար հայ երիտասարդներին հայրենիքի հանդեպ սրբազան պարտքի գիտակցման կոչած ՀՀ նախագահի խոսքը լայն արձագանք գտավ թուրքական մամուլում, որը հետզհետե վերածվեց, այսպես ասած, վայնասունի։ Առաջինը ահազանգը հնչեցրեց թուրքական մամուլը. առաջատար լրատվամիջոցները (NTV, Hurriyet, Milliyet) Սերժ Սարգսյանի այդ պատասխանի մեջ նկատել տվեցին հետեւյալ ամփոփ ուղերձը՝ «Ղարաբաղը մենք ազատագրեցինք, Արարատը ձեզ թողեցինք»։ Տպագիր եւ էլեկտրոնային մամուլով արագորեն «տագնապ հայտարարվեց»։ Թուրքական լսարանը իրազեկվեց, որ ՀՀ նախագահն Արեւմտահայաստանի վերադարձի հարցը հանձնարարում է գալիք սերունդներին, արթուն պահելով հայոց պա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024