ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 22.11.2017, 11:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 15 » Հայաստանը եվրոպական ընտանիքի մաս է / Ամփոփվեց «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» էսսեների մրցույթը/
15:18
Հայաստանը եվրոպական ընտանիքի մաս է / Ամփոփվեց «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» էսսեների մրցույթը/

Եվրոպական միություն—Հայաստան հարաբերությունների շուրջ հայ երիտասարդների տեսլականը, ինչպես նաեւ գլոբալ մարտահրավերներին լուծումներ գտնելու գործում ԵՄ—ի ու հայ երիտասարդների միջեւ համագործակցության հնարավոր եզրերը գտնելու նպատակով ամռանը հայտարարվել էր «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» խորագրով համազգային ոչ ակադեմիական էսսեների մրցույթը։ Այն անց էր կացվում «Հայաստանի մարզերում եվրաակումբներ» ծրագրի շրջանակում, իսկ երեկ կայացավ մրցույթի ամփոփման ու մրցանակների հանձնման արարողությունը։ 74 մասնակիցների թվում հաղթող էին ճանաչվել երկու մասնակիցներ, որոնց մրցանակները հանձնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Ողջունելով մասնակիցներին՝ Պ. Սվիտալսկին նշեց, որ շատ է տպավորվել էսսեներով եւ այն խորը մտքերով, որոնք երիտասարդներն արտահայտել են իրենց շարադրանքներում՝ եւս մեկ անգամ հաստատելով իրենց տաղանդն ու իմաստությունը։
«Ուրախ եմ այս մրցույթի արդյունքներով։ Ես անձամբ ընթերցել եմ հաղթող էսսեները։ Սա ինձ մեծ լավատեսություն է տալիս Հայաստանի ապագայի նկատմամբ, որովհետեւ այս երիտասարդները մարմնավորում են այն ողջ տաղանդը, որ կա։ Ինձ շատ է տպավորել հատկապես երիտասարդներից մեկի այս միտքը, որ Եվրոպան չպետք է ընկալել սոսկ որպես աշխարհագրական միավոր, քանի որ այն ավելին է։ Ըստ էության՝ Եվրոպան սկսում է այնտեղ, որտեղ սկսվում է ժողովրդավարությունը եւ ավարտվում այնտեղ, որտեղ սկսվում է տգիտությունը եւ անհանդուրժողականությունը»,–ասաց դեսպանը։
Նա հավելեց, որ Եվրոպան արժեքների նախագիծ է, եւ քանի մենք կրում ենք այդ արժեքները, կարող ենք ասել, որ եվրոպացի ենք. «Ըստ իս՝ երիտասարդներից Արթուր Բարսեղյանը եւս շատ կարեւոր միտք էր արտահայտել նշելով, որ մենք՝ որպես եվրոպացիներ, մասնավորապես՝ նրանք, ովքեր ավելի փոքրաթիվ ազգի ներկայացուցիչներ են, ունեն պարտավորվածություն անելու այնպես, որ մյուսները տեղյակ լինեն մեր եվրոպական պատկանելության եւ ինքնության մասին»։
Էսսեների մրցույթի գնահատող ժյուրիի կազմում էին ներգրավված Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, «Եվրոպական երիտասարդ դեսպանների», «Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի», «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ—ի եւ «Հայաստանի մարզերում եվրաակումբներ» ծրագրի ներկայացուցիչները։
«Եվրաակումբներ» ծրագրի հիմնական նպատակն է կրթել ու տեղեկացնել Հայաստանի երիտասարդներին ԵՄ կառույցների եւ ԵՄ—Հայաստան հարաբերությունների մասին։ Ծրագրի մեկ այլ առանցքային նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը եւ բարելավել Եվրամիության մասին գիտելիքները եւ եվրոպական իրազեկվածության մակարդակը հայ երիտասարդության շրջանում։ Սույն նախաձեռնության միջոցով եվրոպական երիտասարդական ՀԿ—ների հետ երկարաժամկետ կապ կստեղծվի։ Այս պահին եվրաակումբներ գործում են Հայաստանի բոլոր մարզերում՝ Գորիսում, Եղեգնաձորում, Երեւանում, Դիլիջանում, Արմավիրում, Գավառում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում եւ Աշտարակում։


Հայաստանն ազատ  երկիր է եւ ունի  իրավունք իր ասելիքն ասելու
 

Միջոցառման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում Պ. Սվիտալսկին անդրադարձավ այն հանգամանքին, որ խորհրդարանական «Ելք» խմբակցությունը մտադիր է Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Դեսպանը նշեց, որ միայն ու միայն ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն, թե ինչն է լավ երկրի համար։
«Հայաստանում ես ներկայացնում եմ Եվրամիությունը, հետեւաբար իմ հիմնական պատասխանատվությունն է հոգ տանել մեր հարաբերությունների եւ մեր համագործակցության մասին։ Շատ ուրախ եմ, որ մոտենում ենք այն պահին, որ պիտի ստորագրենք համաձայնագիր Հայաստանի եւ Եվրամիության միջեւ։ Համաձայնագիրը լիովին համադրելի է այն հանձնառությունների եւ պարտավորությունների հետ, որոնք Հայաստանը կարող է ունենալ իր այլ գործողությունների արդյունքներում։ Սա է մեր մեկնակետը եւ սա է վերջնակետը, մնացած ամեն ինչ վերաբերում է արդեն ՀՀ քաղաքացիներին։ Հայաստանն ազատ երկիր է եւ ունի իրավունք իր ասելիքն ասելու. եթե կայացված որոշումները թշնամական չեն Եվրամիության նկատմամբ, ես կատարելապես ուրախ եմ դրանց համար։ ԵՄ նկատմամբ դեռեւս ոչ սիրալիր գործողություն չենք տեսել, չկա որեւէ լուրջ տարաձայնության կետ ԵՄ—ի եւ Հայաստանի միջեւ»,–հավելեց Պ. Սվիտալսկին։
Դեսպանը շեշտեց՝ Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ։ Նրա խոսքով՝ իրենց ռազմավարական նպատակն է ստեղծել Եվրոպայի հարեւանության տարածքում բարգավաճում եւ հարստություն։ «Հետեւաբար, ես ուրախ եմ ասելու, որ որքան շատ հաջողություններ ունենա Հայաստանը՝ իր տնտեսությունը բարեփոխելով, կառուցելով կայուն եւ շարունակական աճ, ստեղծելով աշխատատեղեր, այդքան ավելի լավ կլինի Եվրամիության համար, քանի որ, ինչպես ասացի, մենք Հայաստանը համարում ենք եվրոպական ընտանիքի, մեր հարեւանության կարեւոր մի մաս։ Մենք ցանկանում ենք, որ հայերը, մասնավորապես՝ երիտասարդները, իրենց երկրում գտնեն լիարժեք իրացում իրենց ձգտումներին»,–ասաց դեսպան Սվիտալսկին՝ հավելելով, որ միգուցե ռազմավարական իմաստով շատերի համար Հայաստանն այնքան էլ գրավիչ չլինի, այնուամենայնիվ, այս երկիրն ունի հարուստ մշակույթ, որը եվրոպական պատմության եւ ավանդույթների մի մասն է, տաղանդավոր մարդիկ, ովքեր կարող են լուրջ ներդրում ունենալ եվրոպական ինքնությունը համատեղ զարգացնելու գործում։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 12 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017