ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 16.12.2017, 07:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [455]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [369]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [522]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 25 » Հայաստանը եւ Եվրամիությունը ստորագրել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
13:46
Հայաստանը եւ Եվրամիությունը ստորագրել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը

Բրյուսելում երեկ տեղի է ունեցել ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ավարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
Գագաթնաժողովի մեկնարկին մասնակիցներին ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերը եւ ԵՄ խորհրդի նախագահող երկրի՝ Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը։ Գագաթնաժողովին մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաեւ ելույթ է ունեցել (տե՛ս առանձին)։ Ավարտին ընդունվել է 5—րդ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը, որին միացել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի առաջնորդներն ու ներկայացուցիչները, Եվրամիության ներկայացուցիչները, ԵՄ անդամ երկրների առաջնորդները եւ ներկայացուցիչները։
Ի դեպ, Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի ընդունումից առաջ «Ազատության» հարցին ի պատասխան՝ թե Ադրբեջանը կարող է բարդություններ ստեղծել  ձեւակերպումների շուրջ համաձայնության հասնելու հարցում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ գագաթնաժողովը այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան խնդիրը։ «Ադրբեջանը կարող է առաջ մղել, բայց ո՞վ պետք է ընդունի այդ դժվար ձեւակերպումները։ Սա՝ մեկ։ Ես չեմ կարծում, որ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները։ Ղարաբաղի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ Եվրամիությունն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Դա ամբողջովին մեզ բավարարում է»,–ընդգծել է Սերժ Սարգսյանը։ 


Հայաստանը ինքն է որոշում իր քայլերը
 

Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի եւ միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտականություններին։ Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնալով Հայաստան—ԵՄ համաձայնագրին։
«Euractiv»—ին տված հարցազրույցում ԵՄ—ում ՌԴ մշտական ներկայացուցիչ դեսպան Վլադիմիր Չիժովը նշել է, որ ՌԴ—ն Արեւելյան գործընկերության երկրներից որեւէ մեկի կամ ԵՄ—ի հետ հարաբերություններ կառուցող այլ երկրների դեմ ոչինչ չունի։ «Ի տարբերություն ՆԱՏՕ—ի ընդլայնմանը՝ ԵՄ—ի ընդլայնման դեմ մենք ոչինչ չունենք»,–նշել է վերջինս։
Արեւելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն Եվրոպական միության անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ գերմանական DW—ի հետ զրույցում։
Գերմանիայի կառավարության ղեկավարի կարծիքով՝ կարեւոր է, որ ԵՄ—ն Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցացման «աշխատող համաձայնագրեր» ունենա։ Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Մերկելը, նմանօրինակ համաձայնագրեր են նախատեսվում նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Այդ փաստաթղթերը, սակայն, ԳԴՀ կանցլերի շեշտմամբ՝ նշված երկրներում կտրուկ փոփոխությունների չեն հանգեցնի։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հավակնոտ է որակում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Տուսկն այդ մասին հայտարարել է համաձայնագրի ստորագրումից առաջ Բրյուսելում ԱլԳ արդյունքների ամփոփման նպատակով հրավիրված ասուլիսում։
Հայաստանի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ցույց է տալիս Եվրոպական միության կողմից համագործակցության պատրաստակամությունը, ԵՄ ԱլԳ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերը՝ ընդգծելով Հայաստանում գրանցված առաջընթացը։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017