ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 19.07.2018, 11:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [526]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [413]
Մշակույթ [14]
Հասարակություն [721]
Սպորտ [1]
Տեսակետ [43]
Տարածաշրջան [69]
Զանազան [152]
Քաղաքականություն [567]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 14 » Հուսահատ պարտքերի համաներում կլինի /Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ խնդիրները կուսումնասիրվեն/
16:24
Հուսահատ պարտքերի համաներում կլինի /Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ խնդիրները կուսումնասիրվեն/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է համարում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնցում գործունեությունն ապահովելու կառավարության առաջարկած մոտեցումը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե հնարավո՞ր է հետագայում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հանել պարտադիր բաղադրիչը, վարչապետը նշել է՝ հետագայում սկզբունքորեն ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ներկայումս գործադիրը խնդիր ունի ճիշտ հասկանալու եւ գնահատելու ստեղծված իրավիճակը։
«Այս պահին ուժի մեջ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ հուլիսի 1—ից բոլորն առանց բացառության պետք է վճարեն պարտադիր կուտակային բաղադրիչը։ Նրանք, ովքեր նախկինում այդ համակարգ մուտք չէին գործել, հուլիսի 1—ից պետք է մասնակցեն համակարգին։ Եթե հիմա մենք որեւէ բան չձեռնարկեինք, հուլիսի 1—ից նախկինում համակարգում ընդգրկված շուրջ 207 հազար քաղաքացիները, ինչպես նաեւ ներկայում համակարգին միացող 80 հազար քաղաքացիները պետք է շարունակեն վճարել նախկին չափով։ Այս իրավիճակում մենք ունեինք մի քանի այլ տարբերակ եւս՝ ոչինչ չձեռնարկել ու թույլ տալ, որ համակարգը նույն տեմպով գործեր։ Սա մեզ համար ընդունելի չէր»,–ասել է վարչապետը։
Ինչ վերաբերում է համակարգի գործունեությունը մեկ տարով հետաձգելու տարբերակին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, դա անարդար եւ ոչ հավասար պայմաններ կստեղծեր մինչ այժմ համակարգին միացած 207 հազար քաղաքացիների նկատմամբ։ Համակարգն ընդհանրապես կասեցնելու դեպքում էլ Հայաստանի հեղինակությունը կվտանգվեր միջազգային ասպարեզում։
Ինչ վերաբերում է պնդումներին, որ Սահմանադրական դատարանի որոշումները՝ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, ամբողջությամբ չեն կատարվել, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կկատարվի ուսումնասիրություն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարելի է անել, որ այլեւս զոհեր չլինեն սահմանին, ասել է. «Ես կիսում եմ ձեր մտահոգությունը, չեմ ասում, որ պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակում ընդհանրապես կարող ենք բացառել զոհերը։ Բայց ես ուզում եմ ունենանք իրավիճակ, որ բոլորս վստահ լինենք, որ մեր պետությունն ու կառավարությունն ամեն ինչ անում են իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը պահպանելու ու պաշտպանելու համար»։
Նա նշել է, որ վերջերս էլ եղել են ցավալի իրադարձություններ, որոնց մանրամասների մեջ մտնելու անհրաժեշտություն չկա, պարզապես իր դիրքորոշումը միանշանակ է՝ պետք է հնարավորինս ամեն բան անել զինվորների կյանքը պաշտպանելու համար. «Ես առաջիկայում այդ թեմայով քննարկում կկազմակերպեմ համապատասխան մարմինների ներգրավվածությամբ, կլսենք պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի, իրավապահ մարմինների հաշվետվությունները, թե ամեն անգամ նման դեպքերից հետո մենք ինչ հետեւություններ ենք անում, եւ ինչ հետեւություններ պետք է արվեն»։
Խոսելով արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ նա տեղեկացրել է, որ մինչեւ այս ամսվա վերջը կլինի օրենսդրական փաթեթ, որը կվերաբերի այդ ոլորտին. «Դրանով մենք հուսահատ պարտքերի համաներում կանենք՝ հետին թվով։ Նաեւ մենք որոշում կկայացնենք տուգանքների չափերը փոքրացնելու մասին, որպեսզի այդ տուգանքները համաչափ լինեն մարդկանց աշխատավարձերին եւ եկամուտներին»։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018