ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 19.12.2018, 14:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [446]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [164]
Քաղաքականություն [597]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 27

Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունում կայացել է «Վարչական արդարադատության ձեւավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով միջոցառումը։ Հանդիպումն իրականացվել է GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, դատավորներ, գերմանացի փորձագետներ, այլք։
Նախարար Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին եւ շնորհավորել վարչական դատարանի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն այսօր շատ բարձր ժողովրդականություն է վայելում. դա պետք է վարակիչ լինի նաեւ դատական համակարգի համար։ «Հայաստանում Սահամադրությամբ, ինչպես նաեւ միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով գործում է իրավունքի գերակայության սկզբունքը։ Հաճախ իրավական ձեւակերպումները հակասության մեջ են մտնում Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, Եվրոպական դատարանի վճիռների հետ։ Եվ մենք ունենք վարչական դատարանի բազմաթիվ դատական ակտեր, որտեղ այդ հակասությունը արձանագրված է, եւ ուղղակիորեն կիրառված է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը։ Այդպիսի դատական ակտերը հպարտության առիթ են դառնում միջազգային ասպարեզներում։ Լավ կլինի, որպեսզի դա լինի օրինաչափություն եւ ոչ թե բացառություն»,–նշել է Արտակ Զեյնալյանը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 24 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները, քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Այսօր, կարծում եմ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաշատը քննարկվող թեման է, եւ այդ ուղղությամբ լուրջ ակտիվություն կա իրավապահ մարմինների ու կառավարության կողմից։ Դա բնական է, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել ենք կառավարության կարեւոր առաջնահերթություններից մեկը։ Այս գործընթացի համատեքստում պետք է շատ խստորեն հետեւել օրինականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները հարգելուն, որպեսզի իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված որեւէ այլ մեկնաբանություն չլինի։ Մենք երբ Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միեւնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների եւ քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը։ Շատ կարեւոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որեւէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան։ Շատ կարեւոր եմ համարում, որ մենք այս ֆորմատով գանք ընդհանուր հայտարարի եւ առաջինը՝ համոզված լինենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի պրոցեսը շարունակվելու է, երկրորդը՝ պրոցեսը շարունակվելու է առավել արդյունավետ եւ այս պրոցեսի ընթացքում երաշխավորվելու են մարդու իրավունքները, օրինականությունն ու ընդհանրապես հանրության շահերը»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետեւ խորհրդակցության մասնակիցները վարչապետին զեկուցել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 14 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24—25—ը Փարիզ կատարած մասնավոր այցի շրջանակում հանդիպում է ունեցել ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց թվում՝ «Dassault systemes»—ի, «Channel»—ի, «Credit Agricole» բանկի, «Aeroport de Paris»—ի, «Lactalis group»—ի, «CNIM»—ի, «Egis—Group»—ի, «Surys»—ի եւ այլ ընկերությունների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպումներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար եւ օրինական գործարար միջավայր ձեւավորելուն ուղղված բարեփոխումների միջոցառումների լույսի ներքո։ Նախագահը հաստատել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու իշխանությունների պատրաստակամությունն ու հանձնառությունը։
Նա շեշտել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի շուկաներ մուտք գործելու ներուժով եւ հնարավորությամբ։
Նախագահ Սարգսյանը անդրադարձել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կայանալիք տնտեսական ֆորումին՝ հրավիրելով ձեռնարկություններին բերել իրենց գործուն եւ ակտիվ մասնակցությունը։ 

 

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 32 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարը կարեւորել է Հայաստան—ԵԽ արդյունավետ համագործակցությունը եւ կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը լինելու է ԵԽ ակտիվ անդամներից՝ բոլոր մակարդակներում մասնակցելով կազմակերպության աշխատանքներին։
Նատալյա Վուտովան ընդգծել է, որ ԵԽ—ն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել մեր երկրում իրականացվող կարեւորագույն բարեփոխումներին ինչպես վարչապետի նշած ոլորտներում, այնպես էլ Հայաստանի կառավարման, դատաիրավական համակարգերի ուղղությամբ։ ԵԽ գրասենյակի ղեկավարը ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերը եւ համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացմանն ու այդ համատեքստում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին։

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ փոխգործակցությամբ իրականացն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 26 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018