ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 15.10.2018, 20:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [546]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [430]
Մշակույթ [14]
Հասարակություն [729]
Սպորտ [1]
Տեսակետ [45]
Տարածաշրջան [71]
Զանազան [155]
Քաղաքականություն [584]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 28

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստում վարչապետը բանաձեւ է առաջարկել.

Գործունեության ցանկացած բնագավառում եթե չկա լավատեսություն, հավատ սեփական ուժերի, գաղափարների, նպատակների հանդեպ, ապա ստացվող արդյունքը անհամեմատ անգամ փոքր է, քան կարելի է ակնկալել։ Ասվածը առավել քան ակներեւ է դառնում շատ մոտիկ անցյալին հետադարձ հայացք ձգելիս։ Այն, որ հասարակության մեջ թեւածող հոռետեսությունը արդեն վերածվել էր ազգային անվտանգության սպառնալիքի, կասկածից վեր է։ 
Հետեւաբար նոր Հայաստանում ձեւավորված մթնոլորտը թույլ է տալիս ոչ միայն տոգորվել լավատեսությամբ, այլեւ ծրագրեր կազմելիս, քայլեր նախաձեռնելիս անհրաժեշտություն է դարձնում իրատես լինել, ավելորդ էյֆորիայի գիրկը չընկնելը։ Եվ հակառակը՝ գործունեության ելակետը պետք է լինի ոչ միայն իրատեսությունը, այլեւ դրված նպատակին հասնելու լավատեսությունը։ Սրանք փոխկապակցված հասկացություններ են, որոնք միասին դառնում են ավելի հզոր առաջ մղող ուժ՝ ներառելով հասարակության սպասումները, համազգային ձգտումները։
Այս համատեքստում ավելի քան տեղին է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորը կառավարության անդամներին՝ ճիշտ գնահատելու ցանկությունների ու հնարավորությունների սահմանները. «Հայաստանում սովորաբար լավատեսությունը եւ իրատեսությունն օգտագործվում են որպես հականիշներ, մեր եւ ընդհանրապես կառավարության հիմնական խնդիրն է լավատեսությունն ու իրատեսությունը դարձնել հոմանիշներ»։
Վարչապետն այս մասին ասել է երեկ կառավարությունում տեղի  ունեցած ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստում։ Քննարկվել են ՀՀ—ում 2019–2021թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները եւ հա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 48 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եռօրյա այցով ԱՄՆ—ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26—ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100—ամյակին նվիրված ընդունելությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ ԱՄՆ—ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արեւելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի առաջին հանրապետության 100—ամյակի տոնակատարությունների շարքը։
Միջոցառմանը հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի առաջին հանրապետության դերին ու նշանակությանը, կարեւորել Հայաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը, խոսել հզոր ու զարգացած երկիր ունենալու մասին, որով աշխարհի բոլոր հայերն իրենց հպարտ կզգան։ «Մեր այսօրվա ուղերձը հստակ է։ Մենք պետք է հաղթենք։ Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք ու աշխարհում մեզ հպարտ կզգանք, որ հայ ենք»,–մասնավորապես նշել է նախագահը։
Ընդունելությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի՝ ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարյուր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ։

 

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 65 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Երեւանում կայացավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38—րդ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ իր խոսքում անդրադառնալով ՍԾՏՀԿ նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին, իրականացված աշխատանքներին, ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային տնտեսական եւ առեւտրային առավել արդյունավետ համագործակցության հնարավորություններին։
«Ձե՛րդ գերազանցություններ,
Պարո՛ն գլխավոր քարտուղար,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ Երեւանում արտաքին գործերի նախարարների խորհրդի 38—րդ հանդիպմանը։ Սա կազմակերպությունում Հայաստանի 5—րդ նախագահությունն է՝ ՍԾՏՀԿ կազմավորումից ի վեր։ Այս նախագահությունը հատուկ է նրանով, որ համընկել է այն շրջանին, երբ մենք նշում ենք ՍԾՏՀԿ կանոնադրության ստորագրման 20—ամյակը։ Այս հոբելյանը պատեհ հիշեցում է կազմակերպության ուղենշային սկզբունքներին եւ նպատակներին մեր հանձնառության մասին։ Ես վերահաստատում եմ Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ լիարժեք կիրառելու ՍԾՏՀԿ ներուժը տարածաշրջանային տնտեսական եւ առեւտրային համագործակցության խթանման ու մեր կազմակերպության կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման նպատակով։
Այս նպատակներն ընկած էին նաեւ մեր նախագահության հիմքում։ Անցած վեց ամիսների ընթացքում մենք անցկացրել ենք Ավագ պաշտոնյաների հանձնաժողովի երկու հանդիպում, աշխատանքային խմբերի 14 հանդիպում եւ կրթության եւ զբոսաշրջության հարցերով երկու նախարարական հանդիպում։ Վերջապես, գրեթե 6 տարվա քննարկումներից հետո, ընդունվել է կանաչ էներգիայի ռազմավարությունը։ Սեւծովյան նախագծերի զարգացման ղեկավար կոմիտեն ընդու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 6 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018