ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 07:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 28 » Նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի / Արմեն Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ Սենատում կազմակերպված ընդունելությանը/
11:47
Նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի / Արմեն Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ Սենատում կազմակերպված ընդունելությանը/

Եռօրյա այցով ԱՄՆ—ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26—ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100—ամյակին նվիրված ընդունելությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ ԱՄՆ—ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արեւելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի առաջին հանրապետության 100—ամյակի տոնակատարությունների շարքը։
Միջոցառմանը հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի առաջին հանրապետության դերին ու նշանակությանը, կարեւորել Հայաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը, խոսել հզոր ու զարգացած երկիր ունենալու մասին, որով աշխարհի բոլոր հայերն իրենց հպարտ կզգան։ «Մեր այսօրվա ուղերձը հստակ է։ Մենք պետք է հաղթենք։ Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք ու աշխարհում մեզ հպարտ կզգանք, որ հայ ենք»,–մասնավորապես նշել է նախագահը։
Ընդունելությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի՝ ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարյուր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 390 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024