ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.09.2017, 03:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [439]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [632]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [130]
Քաղաքականություն [493]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 1 » Ինչպես կողմնորոշվել շուկայում /Երեխաների անվտանգությունը կարեւորելով՝ պահանջեք որակի հավաստման փաստաթուղթ/
10:52
Ինչպես կողմնորոշվել շուկայում /Երեխաների անվտանգությունը կարեւորելով՝ պահանջեք որակի հավաստման փաստաթուղթ/

Սեպտեմբերի 1—ին ընդառաջ, հաշվի առնելով երեխաների եւ դեռահասների համար նախատեսված որոշակի ապրանքների նկատմամբ պահանջարկի կտրուկ մեծացումը, ինչպես նաեւ ՀԿ—ների կողմից բարձրացված խնդիրը, որ շուկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ վաճառվում է առանց որակի հավաստման եւ մակնշման ապրանք, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հայտնում է՝ խնդիրը գտնվում է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, եւ այն հաշվի է առնվելու ստուգումների հաջորդ տարվա ծրագրի կազմման ժամանակ։
Ուստի ՇՎՏՄ—ն տնտեսավարողներին հորդորում է՝ հետեւել ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին եւ վերացնել բացթողումները։
Կոչով նաեւ դիմում ենք սպառողներին՝ ձեր եւ ձեր երեխաների անվտանգությունը կարեւորելով, վաճառողից պահանջեք որակի հավաստման փաստաթուղթ՝ պետական գրանցում, սերտիֆիկատ, հայտարարագիր։
Ուշադրություն դարձրե՛ք հայերեն մակնշման առկայությանը, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝
–արտադրանքը պատրաստող երկրի անվանումը,
–պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի, դիստրիբյուտորի անվանումը եւ գտնվելու վայրը,
– արտադրատեսակի անվանումը եւ տեսակը (նշանակությունը),
–պատրաստման ամսաթիվը,
–արտադրանքի գործածության ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
–գործածության երաշխիքային ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
–շուկայում շրջանառության միասնական նշանը՝
–ապրանքային նշանը (առկայության դեպքում)։
Արտադրանքի մակնշումը զետեղվում է արտադրանքի, արտադրատեսակին ամրացվող պիտակի կամ ապրանքանիշի, արտադրատեսակի փաթեթվածքի, արտադրատեսակների խմբի փաթեթվածքի կամ արտադրանքի թերթ ներդրակի վրա։
Հատկապես կարեւոր է ուշադիր լինել մակնշման հետեւյալ տեղեկություններին՝ տարիքային որ խմբի համար է նախատեսված տվյալ արտադրանքը, ինչ նյութից է պատրաստված, օգտագործման եղանակը։
Ներկայացնում ենք նաեւ ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգի որոշ պահանջներ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել շուկայում։
Հիշե՛ք, մինչեւ 3 տարեկան երեխաների կոշկեղենի պարագայում չի թույլատրվում՝ բաց կրնկային մաս, 3–7 տարեկան երեխաների համար չֆիքսված կրնկային մաս՝ բացառությամբ կարճաժամկետ կրելու համար նախատեսված կոշիկների։
Աշակերտական պորտֆելները եւ ուսապայուսակները պետք է ունենան դիմային եւ կողային մակերեւույթների վրա լուսարձակող տարրերով դետալներ ու ֆուրնիտուրա եւ պատրաստված լինեն հակադիր գույներով նյութերից։ Ցածր դպրոցական տարիքի երեխաների համար աշակերտական ուսապայուսակները պետք է համալրված լինեն ձեւակայուն մեջքով։ Ուշադրություն դարձրեք նաեւ ներկվածքի կայունությանը։
Հրատարակչական արտադրանքի կենսաբանական անվտանգությունը սահմանվում է տառատեսակային ձեւավորման պարամետրերով եւ տեքստերի ձեւավորման եղանակներով՝ կախված հրատարակության տեսակից, միաժամանակ կարդալու տեքստի ծավալից, օգտագործողի տարիքից եւ երեխաների ու դեռահասների տեսողական օրգանների ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017