ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 19:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 17 » «Ջերմ օջախը» հիմք է ստեղծում /Եվ աջակցում մեր երկրում սոցիալական ու էներգաարդյունավետ բնակարանային ֆոնդի զարգացմանը/
09:58
«Ջերմ օջախը» հիմք է ստեղծում /Եվ աջակցում մեր երկրում սոցիալական ու էներգաարդյունավետ բնակարանային ֆոնդի զարգացմանը/

 

Ազգային հիպոթեքային ընկերությունը իրականացնում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի վերաֆինանսավորում։ 2014թ. հուլիսին մեկնարկել է սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագիրը՝ «Ջերմ օջախը»։ Այն իրականացվում է Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ համատեղ, իսկ ծրագրի նպատակն է բնակարանային պայմանների բարելավման համար մատչելի վարկերի տրամադրումը, ընդ որում՝ այդ վարկերն ունեն նաեւ էներգախնայողության բաղադրիչ։ Այն դեպքում, երբ այդ բաղադրիչն առկա է, Եվրամիության հարեւանության ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվում է վարկի մայր գումարի մարման համար բոնուսների տրամադրում՝ 5 կամ 10 տոկոսի չափով։
Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը երեկ կայացած ասուլիսում ներկայացրեց վարկավորման ծրագրի մանրամասները։ Նա տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսվում է երկու պրոդուկտ՝ բնակարանային վերանորոգման միկրովարկեր եւ էներգախնայողության վարկեր. երկուսն էլ պարունակում են բնակարանի էներգախնայողության ապահովման բաղադրիչներ։
«Միկրովարկերը մինչեւ 2 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով են, որոնք օգտագործվում են բնակարանի վերանորոգման համար։ Առավելագույն տոկոսադրույքը 14 տոկոս է, իսկ վարկի մարման նվազագույն ժամկետը՝ 5 տարի։ Հայտնի է, որ որքան երկար է վարկի մարման ժամկետը, այնքան փոքր են ամսական մարումները։ Հետեւաբար, նվազագույն ժամկետ սահմանելով մեր գործընկերների, եւ, հետեւաբար, նաեւ վերջնական վարկառուների համար՝ մենք ապահովում ենք ամսական մարումների ցածր մակարդակ։ Այստեղ առկա է նաեւ էներգախնայողության բաղադրիչ. եթե նշված վարկատեսակն օգտագործելիս վարկառուն գումարի ավելի քան 50 տոկոսը ծախսում է ջեռուցման համակարգի, նոր էներգախնայող պատուհանների, պատերի ջերմամեկուսացման, արտաքին դռան փոփոխության, ինչպես նաեւ՝ արեւային ջրատաքացուցիչի տեղադրման վրա, այս դեպքում ԵՄ հարեւանության ծրագրի միջոցներով տրամադրվում է 10 տոկոսանոց բոնուս։ Արդյունքում, եթե անձը 2 մլն ՀՀ դրամի չափով վարկ է վերցրել, ապա նշված պայմաններին բավարարելու դեպքում նրա կողմից վարկի մարումը կկատարվի 1 մլն 800 հազար ՀՀ դրամից»,— ասաց Հ. Ոսկանյանը։
Նրա խոսքով, սա հնարավորություն է տալիս վարկավորման էֆեկտիվ տոկոսադրույքը նվազեցնել։ Օրինակ, առավելագույն տոկոսադրույքը 14 տոկոս է, սակայն այն մարդկանց համար, ովքեր կօգտվեն 10 տոկոսանոց բոնուսից, էֆեկտիվ տոկոսադրույքը անմիջապես նվազում է մինչեւ 10,5 տոկոս։ Վարկերն ունեն նաեւ արտոնյալ ժամանակահատված՝ 6 ամսից մինչեւ 24 ամիս. «Հաջորդն էներգախնայողության վարկատեսակն է, որի առանձնահատկությունն այն է, որ վարկառուն վերանորոգման համար վերցրած վարկի ավելի քան 70 տոկոսը պետք է ծախսի էներգախնայող նյութերի կամ սարքավորումների վրա։ Խոսքը 2,2—ից մինչեւ 5,5 մլն ՀՀ դրամ վարկատեսակի մասին է։ Այս դեպքում, եթե բնակարանի վերանորոգման արդյունքում ստացվում է 40 եւ ավելի տոկոս էներգախնայողություն, ԵՄ հարեւանության ծրագրի միջոցներով տրամադրվում է 5 տոկոս բոնուս։ Սա նույնպես էֆեկտիվ տոկոսադրույքի նվազեցման հնարավորություն է տալիս։ Այս վարկատեսակի առավելագույն տոկոսադրույքը 11 տոկոս է, այն պահանջում է գրավ՝ ի տարբերություն միկրովարկերի։ Սակայն երկու վարկատեսակներն էլ շատ ավելի մատչելի պայմաններ են առաջարկում այսօրվա շուկայի տոկոսադրույքների հետ համեմատած՝ հատկապես հաշվի առնելով բոնուսի կիրառումը»։
Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրենի խոսքով, նվազագույն ժամկետ եւ առավելագույն տոկոսադրույք սահմանելով՝ ծրագիրը հնարավորություն է տալիս միջին եւ ցածր եկամուտ ունեցող մարդկանց օգտվել այս ծրագրից ու բարելավել բնակարանային պայմանները, ինչը կապահովի հարմարավետություն, բարեկեցություն, նաեւ՝ էներգախնայողություն։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանն էներգակիրներ ներմուծող երկիր է, դրանց գների փոփոխության դեպքում շատ կարեւոր է, որ բնակարանային ֆոնդն օժտված լինի առավելագույն էներգախնայողությամբ. «1,5 տարվա ընթացքում պրոդուկտը ներկայացնելու եւ առաջխաղացնելու հետ կապված բավականին աշխատանք է կատարվել, այդ թվում՝ մեր խորհրդատուների միջոցով։ Այս պահի դրությամբ 522 մլն ՀՀ դրամի վարկ է տրամադրվել 295 ընտանիք։ Ընդհանուր վարկային ծրագիրը կազմում է 13 մլն ԱՄՆ դոլար, առայժմ ստացել ենք ընդամենը առաջին մասնաբաժինը՝ 3 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այս միջոցներն արագ տեղաբաշխելուց հետո կդիմենք նաեւ երկրորդ եւ երրորդ վարկային տրանշերների համար, ինչը հնարավորություն կտա էլ ավելի լայն զանգվածներ ներառել այս վարկատեսակի համար։ Ընդհանուր թվում միկրովարկերը կազմել են 503 մլն ՀՀ դրամ։ Ունեցել ենք նաեւ չորս հատ էներգախնայողության վարկեր, սակայն հույս ունենք ժամանակի ընթացքում երկրորդ վարկատեսակն ավելի շատ տեղաբաշխել»։
Հ. Ոսկանյանը տեղեկացրեց, որ վարկային միջոցների մոտ 54 տոկոսը տրամադրվել է մարզերում։ Միկրովարկավորումից օգտված 295 ընտանիքից 22—ին արդեն տրամադրվել են բոնուսներ, քանի որ նրանք համապատասխանել են էներգախնայողության ապահովման չափորոշիչներին. մյուսների համապատասխանությունը կստուգվի մոնիտորինգի արդյունքում. «Մշակելով պրոդուկտը Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ համատեղ, ի սկզբանե նպատակը ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին վարկային միջոցները հասանելի դարձնելն էր։ Մատչելի պայմաններ ապահովելու միջոցով կարողացել ենք հասնել այդ թիրախային խմբի ներգրավմանը։ Նախատեսվում է, որ առաջիկա 2—3 տարում ամբողջ գումարը կստանանք՝ աշխատելով այն հնարավորինս արագ տեղաբաշխել։ Միջոցների վերադարձը կատարվելու է մի քանի տարի անց, սակայն դա ոչ մի կերպ չի ազդելու մարդկանց վերջնական վարկավորման վրա»։
«Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանի խոսքով, «Ջերմ օջախ» ծրագիրը հիմք է ստեղծում եւ աջակցում է ընդհանուր առմամբ մեր երկրում սոցիալական եւ էներգաարդյունավետ բնակարանային ֆոնդի զարգացմանը։ Բոնուսային ծրագրից օգտվող 22 ընտանիքը ստացել են շուրջ 40 մլն ՀՀ դրամի վարկային ռեսուրսներ. «Դրանք ավելի ճիշտ է անվանել ֆինանսական ռեսուրսներ, քանի որ այս վարկի ազդեցությունը երկարաժամկետ է՝ պայմանավորված իր ընդհանուր պայմաններով, որոնք մասնակցության հնարավորություն են ստեղծում նաեւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար։ Բոնուսների արդյունքում յուրաքանչյուր ընտանիք, միջինացված չափով, օգտվում է շուրջ 160 հազար ՀՀ դրամի բոնուսից, որը հիմնականում ուղղորդվում է վարկի մայր գումարի մարմանը։ Դրա հետեւանքով կարճաժամկետ ազդեցությունը դառնում է երկարաժամկետ, այսինքն՝ ընտանիքի համար ֆինանսական ծախսերն էլ ավելի են պակասում եւ տնտեսված գումարները ուղղվում են սոցիալական այլ խնդիրների լուծմանը»։
Ա. Նազինյանի խոսքով,  բոնուսային ծրագրից օգտվողների համար վարկի ընդհանուր միջինացված գումարը կազմել է 1,8 մլն ՀՀ դրամ։ 22 ընտանիք, վերանորոգելով բնակարանները էներգախնայող միջոցներով, իրենց կողմից էներգիայի ծախսը խնայել են շուրջ 26 տոկոսով, ինչը նույնպես ֆինանսական միջոցների տնտեսում է. «Ծրագիրն ունի նաեւ զգալի բնապահպանական ազդեցություն։ Բացի այդ, խրախուսվում է ընտանիքների մակարդակով մշակույթի փոփոխությունը, որպեսզի մարդիկ ներդրումներ կատարեն իրենց բարեկեցիկ կյանքի ապահովման համար։ Առկա է նաեւ գիտակցումը, որ հնարավոր է վերանորոգման արդյունքում տնտեսել հետագայում էներգիայի խնայողության ապահովման հաշվին։ Ծրագիրը, բացի սոցիալականից, ունի նաեւ զգալի տնտեսական արդյունք. սա բավականին մատչելի դրամային ռեսուրս է հայկական բանկերի ու ֆինանսական կառույցների համար»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 540 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024