ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 19.12.2018, 13:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [446]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [164]
Քաղաքականություն [597]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 14 » Կայուն եւ վստահելի հարաբերություններ /Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն առանձնահատուկ է/
11:19
Կայուն եւ վստահելի հարաբերություններ /Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն առանձնահատուկ է/

Դեկտեմբերի 13—18—ը Հայաստանում անցկացվում է 11—րդ «ՆԱՏՕ—ի շաբաթը»։
ՆԱՏՕ—ի շաբաթ միջոցառումների մեկնարկը տրվել է Հայաստանում ՆԱՏՕ—ի տեղեկատվական կենտրոնում ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ Հայաստան—ՆԱՏՕ գործընկերության վերաբերյալ քննարկման կազմակերպմամբ։
ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը միջոցառման մեկնարկին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ տարին բավական հարուստ էր իրադարձություններով։
«Փետրվարի 27—ին Հայաստանի նախագահը այցելեց ՆԱՏՕ—ի գրասենյակ, հունիսի 13—ին արդեն Հայաստան այցելեց ՆԱՏՕ—ի հատուկ ներկայացուցիչը։ 2006 թվականից Հայաստանը հաջողությամբ իրականացնում է անհատական գործընկերության ծրագիրը։ Այս տարի հաջողությամբ ավարտեցինք բանակցությունները ՀՀ—ՆԱՏՕ Վստահության առաջին հիմնադրամի ստեղծման շուրջ, եւ ստորագրվեց համապատասխան փաստաթուղթը»,–ասաց Արմեն Եդիգարյանը։
«Հայաստան—ՆԱՏՕ հարաբերություններում որեւէ մարտահրավեր չեմ տեսնում»,–նշեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ—ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին՝ հիշատակելով դեռեւս հունիսին Երեւան ժամանած Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի խոսքերը, որ ՆԱՏՕ—Հայաստան հարաբերությունները կայուն եւ վստահելի են։
«Դա նշանակում է, որ մենք գիտենք, թե Հայաստանն ինչ է ցանկանում, եւ մենք գոհ ենք դրանից»,–ասաց նա։
Խոսելով արդեն համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին՝ Ռ. Պուգլիսին նշեց, որ հարցի հասցեատերն առաջին հերթին իր հայաստանյան գործընկերներն են. «Մի օրինակ բերեմ, թե ինչպես է կազմվում անհատական գործընկերության ծրագիրը։ Այդ հիմնական փաստաթղթով է սահմանվում հիմնական գործողությունների ծրագիրը։ Այն կազմվում է փոխադարձ համաձայնությամբ»։
Նա Հայաստան—ՆԱՏՕ համագործակցությունն առանձնահատուկ համարեց. «Նմանատիպ համագործակցություն մենք չունենք մեկ այլ երկրի հետ։ Դա նշանակում է, որ մեր համագործակցությունը հարմարեցված է՝ ըստ իշխանությունների արտահայտած կարիքների։ Մենք դրանով ենք կազմում մեր համագործակցության բուն կորիզը, մենք միասին ենք աշխատում եղած հարցերը պարզաբանելու համար»։
Խոսելով ՆԱՏՕ—ի՝ Հարավային Կովկասում ներգրավվածության մասին, Ռոզարիա Պուգլիսին հիշատակեց, որ իրենց գրասենյակը գործունեություն է իրականացնում Հարավային Կովկասի երեք երկրում՝ Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում։ Առաջինը, ըստ նրա, որոշել է իր համագործակցությունն ընդլայնել ՆԱՏՕ—ի հետ, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս չունեն նման ցանկություն։
«Ինչը նորմալ է»,— ընդգծեց Պուգլիսին։
Հարցին արդյո՞ք ՆԱՏՕ—ի հետ հարաբերություններում հակամարտության առկայությունը որոշակի սահմանափակումներ չի մտցնում, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանն արձագանքեց. «Իրավացի եք, կան որոշակի սահմանափակումներ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, սակայն դա չի նշանակում, որ այդ դաշտն ամբողջությամբ փակ է, եւ հնարավոր չէ ծրագրեր իրականացնել»։
ՆԱՏՕ—ի հետ Հայաստանի առաջնահերթ պլաններն ունեն երկարաժամկետ բնույթ, եւ դրանք տարիների ընթացքում կատարելագործվում են։
«Հայաստանը նույն ծավալով շարունակել է խաղաղապահ առաքելությունները Աֆղանստանում եւ Կոսովոյում։ Մյուս կարեւոր առաջնահերթությունը փոխգործունակ կարողությունների զարգացումն է. ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի ուժերն ու կարողությունները համապատասխանեցվում են ՆԱՏՕ—ի չափանիշներին»,—ասաց նա՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ—ի հետ երկար տարիներ համագործակցում են նաեւ ռազմական կրթության եւ վերապատրաստման ուղղությամբ։ «Պաշտպանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ եւս ակտիվորեն համագործակցում ենք»,–ասաց Լեւոն Այվազյանը՝ հավելելով, որ նաեւ աշխատանքներ են տարվում բարեվարքության ու կանանց ներգրավվածության ուղղությամբ։
Նրա խոսքով, ակտիվ է ոչ միայն ՆԱՏՕ—ի, այլեւ դաշինքի անդամ պետությունների հետ երկկողմ ձեւաչափով համագործակցությունը։ Խաղաղապահների ուսումնական կենտրոն է ստեղծվում. «Ստեղծվելուց հետո այն կարող է հավաստագրվել եւ միջազգային կենտրոնի կարգավիճակ ստանալ»։ Նա հիշեցրեց, որ այս տարի ավարտվել է շինարարության առաջին փուլը։ Մինչեւ վերջնականապես ավարտելը մի քանի փուլեր էլ կան, այդ թվում՝ անհրաժեշտ է տեխնիկապես զինել։ Սակայն արդեն հաջորդ տարի ծրագրվում է կենտրոնում վարժանքներ անցկացնել՝ գնահատելու համար ՆԱՏՕ—ի պատրաստվածության ստանդարտներին խաղաղապահների ունակությունների համապատասխանությունը։ «Կենտրոնի ստեղծման նպատակը միջազգային ստանդարտներին համապատասխանող խաղաղապահների պատրաստության ազգային կենտրոն ունենալն է, որովհետեւ մինչեւ հիմա պատրաստությունն անցկացվում է արտասահմանում»,–նշեց ՊՆ վարչության պետը՝ հավելելով, որ Աֆղանստանում եւ Կոսովոյում մասնակցության ծավալով Հայաստանը առաջին դիրքերում է. «Մենք շարունակելու ենք մասնակցել այս առաքելություններին այնքան, որքան մեր մասնակցության անհրաժեշտությունը կլինի։ Հայաստանի՝ եվրոպական գործընկերների հետ երկկողմ ձեւաչափով համագործակցության օրակարգի հարցերից մեկը նաեւ ռազմատեխնիկական համագործակցությունն է»։
Լ. Այվազյանի խոսքով, ռազմատեխնիկական համագործակցությունը չի սահմանափակվում միայն զենք—զինամթերք գնելով, հիշեցրեց Լեհաստանի ու Հունաստանի հետ համագործակցությունը. «Այս ուղղությամբ բանակցություններ են վարվում տարբեր պետությունների հետ, եւ կարծում եմ՝ ժամանակի ընթացքում տեսանելի արդյունքներ կունենանք»։
Ռոզարիա Պուգլիսին ասաց, որ «ՆԱՏՕ—ի շաբաթը» շատ կարեւոր է իրենց համար, քանի որ հնարավորություն է ընձեռում հասարակության լայն շերտերի իրազեկել ՀՀ —ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ։
«Երախտապարտ ենք Հայաստանին՝ 121 խաղաղապահ Աֆղանստանում եւ 35 խաղաղապահ էլ Կոսովոյում ունենալու համար»,–ասաց ՆԱՏՕ—ի ներկայացուցիչը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի նման ոչ մեծ երկրի կողմից այդպիսի ներդրումը շատ բարձր է գնահատվում։
Ռոզարիա Պուգլիսին տեղեկացրեց նաեւ, որ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը դեկտեմբերի 18—ին կայցելի Հայաստան, հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի եւ արտաքին գործերի նախարարի հետ։
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում մեկնարկում է ՆԱՏՕ—ի հերթական շաբաթը,–ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։–Թեպետ այս տարվա շաբաթն ավելի կարճ է, քան նախորդները, սակայն այն բավականին հագեցած է հետաքրքիր միջոցառումներով, որոնց գագաթնակետը կլինի ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի տեղակալի այցելությունը»։
Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շրջանակում նախատեսվում է Ազգային ժողովում «Խորհրդարանական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ» խորագրով սեմինարի անցկացում։
«Մենք հրավիրել ենք Գերմանիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային՝ մասնակցելու տվյալ միջոցառմանը»,–ասաց նա։


Նախատեսվում է անպիտան սպառազինության ոչնչացում
 

Դեսպանը խոսեց նաեւ Հայաստանի եւ ՆԱՏՕ—ի միջեւ ստեղծվելիք Վստահության հիմնադրամի մասին՝ նկատելով, որ այն Գերմանիայի համար կարեւորագույն հարցերից է։ «Դեռեւս մեկ տարի առաջ Գերմանիան հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն տվյալ Վստահության հիմնադրամը ստեղծելու համար։ Հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրն օրեր առաջ է վավերացվել, եւ արդեն շաբաթներ անց կարելի է խոսել իրականացման գործընթացի մասին»,– ասաց Գերմանիայի դեսպանը եւ հիշեցրեց, որ հիմնադրամն իրականացնելու է երկու ծրագիր, որոնց շրջանակում նախատեսվում է 21 մարտական մեքենաների թվի նվազեցում, շուրջ 140 ոչ պիտանի պայմանական մարտական համակարգերի ոչնչացում, ինչպես նաեւ լրացուցիչ օժանդակություն Հայաստանին ականազերծման մասով։
Լեւոն Այվազյանն ասաց, թե սպառազինությունը, որը ենթակա է ոչնչացման, արդեն իսկ դուրս է բերված զինված ուժերի հաշվեկշռից։ Այն իրենից ներկայացնում է զրահապատ ռազմական մեքենաներ, տանկեր եւ այնպիսի տեխնիկա, որ ենթակա չէ ո՛չ շահագործման, ոչ վերանորոգման, ո՛չ էլ այլ նպատակով օգտագործման։
«Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ոչնչացումը ենթադրում է դրանց կտրատում՝ միջազգային ստանդարտներով, վաճառք, որից առաջացած գումարը պետք է օգտագործվի հումանիտար ականազերծման ծրագրերի իրականացման համար»,– ասաց Լ. Այվազյանը։
Նշենք, որ Հայաստանում հերթական (11—րդ) «ՆԱՏՕ—ի շաբաթ» միջոցառումը անցկացվում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, Կովկասում ՆԱՏՕ—ի գրասենյակի, ՀՀ—ում ԳԴՀ—ի, ԱՄՆ—ի եւ ՄԹ—ի դեսպանությունների, Երեւանում ՆԱՏՕ—ի տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ։

Լ.ԱՍԱՏՐՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 16 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018