ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 18.01.2019, 15:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [571]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [453]
Մշակույթ [14]
Հասարակություն [756]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [166]
Քաղաքականություն [603]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 11 » Օր ու գիշեր աշխատելու ժամանակը
11:37
Օր ու գիշեր աշխատելու ժամանակը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում դիմել է ժողովրդին. «Երեկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության եւ ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան։ Այսօր ընտրություններին հետեւած միջազգային դիտորդները բացառիկ եւ աննախադեպ բարձր գնահատական են տվել մեր ընտրությունների արդյունքներին՝ ըստ էության արձանագրելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական լինելու փաստը։ Սա աննախադեպ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Սա իսկապես Հայաստանի քաղաքացու կարեւորագույն նվաճումն է։ Այս ընտրությունները կարեւոր եւ բացառիկ էին ապրիլ—մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները արձանագրելու առումով։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ընտրություններում կրկին իրենց վստահության քվեն տվեցին մեզ, իրենց վստահության քվեն տվեցին «Իմ քայլը» դաշինքին։ Այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, եւ մենք գիտակցում ենք, որ եկել է օր ու գիշեր աշխատելու, եւ ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը։ Որեւէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը։
Առաջիկայում տեղի կունենա ԱԺ—ի, նրա մարմինների, նոր կառավարության ձեւավորումը, եւ մեծ թափով կսկսենք այն բոլոր նախընտրական ծրագրերի իրագործումը, որոնցով հանդես ենք եկել այս ընտրություններում նախընտրական քարոզարշավի ընթացքում»,–ասել է նա։
Փաշինյանը շնորհավորել է նաեւ խորհրդարան անցած մյուս երկու քաղաքական ուժերին. «Ես ուզում եմ շնորհավորել նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին՝ ընտրություններում իրենց արձանագրած արդյունքների համար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ԱԺ այս ընտրություններում, եւ ուզում եմ հավաստիացնել, որ «Իմ քայլը» դաշինքը կփորձի ներկայացնել նաեւ ՀՀ այն քաղաքացիներին, որոնց նախընտրած քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ—ում հայտնվելու համար անհրաժեշտ արգելքը։ Այս ընտրություններն ազգային միասնության ու համախմբման մի նոր առիթ պետք է դառնան։ Ըստ էության, եկել է Հայաստանում արարման, ստեղծման, Հայաստանը ազատ եւ երջանիկ պետություն դարձնելու, տնտեսական հեղափոխությանը նոր թափ եւ ուժ տալու ժամանակը, եւ ես համոզված եմ, որ մենք իրար հետ միասին՝ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, սփյուռքը, հայ ժողովուրդը, որպես մեկ ամբողջություն, կհասնենք այդ նպատակներին, եւ ազգային երազանքների իրականացմանը։ Եվ այս համատեքստում շատ կարեւոր է, որ մենք պահպանենք ու զարգացնենք Հայաստանում ժողովրդավարության քննարկման, բանավեճի մթնոլորտը, եւ մեր երազանքներն իրար հետ կիսենք, եւ այդ պրոցեսի արդյունքում դուրս բերենք համազգայինը, որը միավորում է բոլորիս»։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ընտրություններին մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 6 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019