ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 20.03.2019, 05:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [582]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [458]
Մշակույթ [14]
Հասարակություն [762]
Սպորտ [1]
Տեսակետ [47]
Տարածաշրջան [73]
Զանազան [175]
Քաղաքականություն [607]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 11

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում կազմվել եւ վավերացվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեկտեմբերի 9—ի կայացած քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները։
Ըստ այդմ՝ 7—րդ գումարման ԱԺ—ում, ըստ նախնական արդյունքների, ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողներին ասաց, որ նախնական տվյալներով՝ խորհրդարան անցած ուժերի միջեւ մանդատների բաշխման հաշվարկ դեռ չի կատարվել։
«Մանդատների բաշխման վերաբերյալ ձեռնպահ կմնամ որեւէ թիվ ներկայացնելուց, բայց պետք է նկատի ունենալ, որ դեռ կան իրականացվելիք գործառույթներ, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի նաեւ այդ հարցերին։ Այդ գործառույթների իրականացումից հետո նոր կընդունվի որոշում ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ ու կնշվի նաեւ ուժերի ստացած մանդատների թիվը։ Այդ կապակցությամբ ընտրական օրենսգիրքը հստակ ժամկետներ է սահմանել»,—ասաց Մուկուչյանը։
Մուկուչյանի խոսքով՝ հաշվարկների վերաբերյալ այժմ հնչող տեսակետները կարող են տարբերվել վերջնական հաշվարկներից։ ԿԸՀ նախագահը նշեց, որ մանդատների հաշվարկման համար հստակ կարգավորված համակարգ կա։
«Առաջին քայլով որոշվում է կուսակցությունների ու դաշինքների ցուցակը, որոնք հաղթահարել են շեմը, դրանից հետո 105 մանդատները համամասնորեն բաժանվում են նրանց միջեւ, որից հետո այդ մանդատների կեսը կտրվի համամասնական ցուցակին, կեսը տարածքային ընտրական ցուցակներին, բայց նախ որոշվելու է յուրաքանչյուր տարածքին տրվելիք մանդատների թիվը, նոր դրանից հետո կորոշվի, թե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 8 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում դիմել է ժողովրդին. «Երեկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության եւ ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան։ Այսօր ընտրություններին հետեւած միջազգային դիտորդները բացառիկ եւ աննախադեպ բարձր գնահատական են տվել մեր ընտրությունների արդյունքներին՝ ըստ էության արձանագրելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական լինելու փաստը։ Սա աննախադեպ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Սա իսկապես Հայաստանի քաղաքացու կարեւորագույն նվաճումն է։ Այս ընտրությունները կարեւոր եւ բացառիկ էին ապրիլ—մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները արձանագրելու առումով։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ընտրություններում կրկին իրենց վստահության քվեն տվեցին մեզ, իրենց վստահության քվեն տվեցին «Իմ քայլը» դաշինքին։ Այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, եւ մենք գիտակցում ենք, որ եկել է օր ու գիշեր աշխատելու, եւ ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը։ Որեւէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը։
Առաջիկայում տեղի կունենա ԱԺ—ի, նրա մարմինների, նոր կառավարության ձեւավորումը, եւ մեծ թափով կսկսենք այն բոլոր նախընտրական ծրագրերի իրագործումը, որոնցով հանդես ենք եկել այս ընտրություններում նախընտրական քարոզարշավի ընթացքում»,–ասել է նա։
Փաշինյանը շնորհավորել է նաեւ խորհրդարան անցած մյուս երկու քաղաքական ուժերին. «Ես ուզում եմ շնորհավորել նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 8 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարանը կձեւավորվեն այս ուժերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում կազմվել եւ վավերացվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեկտեմբերի 9—ի կայացած քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները։
ՀՀԿ՝ 59 068 ձայն կամ 4.7 տոկոս
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ՝ 8533 ձայն կամ 0.68 տոկոս
ՀՅԴ՝ 48 822 ձայն կամ 3.89 տոկոս
«Իմ քայլը»՝ 884 849 ձայն 70.44 տոկոս
«Լուսավոր Հայաստան»՝ 80 049 ձայն կամ 6.37 տոկոս
«Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ»՝ 6460 ձայն կամ 0.51 տոկոս
«Ազգային առաջընթաց»՝ 4122 ձայն կամ 0,33 տոկոս
«Մենք» դաշինք՝ 25 174 ձայն 2 տոկոս
ՕԵԿ՝ 12 390 ձայն կամ 0.99 տոկոս
«Սասնա ծռեր»՝ 22 868 ձայն կամ 1.82 տոկոս
«Բարգավաճ Հայաստան»՝ 103 837 ձայն կամ 8.27 տոկոս։
Քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 262 հազար 164 ընտրող կամ ընտրողների 48,67 տոկոսը։
Անվավեր քվեաթերթիկների թիվը 4675 է։
Այսպիսով, 7—րդ գումարման ԱԺ—ում, ըստ նախնական արդյունքների, ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։

ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 16—ին։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 13 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում դեկտեմբերի 9—ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին, անակնկալ ոչինչ չկար, կարծում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Ունենք խորհրդարան, որտեղ կա երեք քաղաքական ուժ, որից դոմինանտ է «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ՝ ընդդիմություն։ Թե որքանով այս քաղաքական ուժերը կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը, սակայն ես միշտ ասել եմ, որ ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից»,–ասել է Կարեն Քոչարյանը։
Նա առանձնապես հետընտրական զարգացումներ չի ակնկալում, քանի որ այս ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան։
Անդրադառնալով խորհրդարան չանցած ավանդական քաղաքական ուժերին՝ Կարեն Քոչարյանը նշել է, որ դրանք ներսում փոփոխությունների անհրաժեշտություն ունեն։ 
«Այն, որ ավանդական կուսակցությունները չհաղթահարեցին անցողիկ շեմը, խոսում է այն մասին, որ եթե իրենք իրենց հոգնած դեմքերին չեն մերժում, ապա իրենց մերժում է հասարակությունը»,—հավելել է քաղտեխնոլոգը։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցված արդյունքները արտացոլեցին երկրում առկա հետհեղափոխական իրավիճակը։ «Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ձեռք է բերելու բավական մեծ քանակով ձայներ, խնդիրն այն էր, թե որքան մեծ։ ԿԸՀ—ի տվյալների համաձայն՝ պարզ է դառնում, որ «Իմ քայլը» բավական մեծ աջակցություն ունի, այդ ձայները պարունակում են բավական մեծ սոցիալական ու քաղաքական կապիտալ, որն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել՝ ի նպաստ պետության, սոցիալ—տնտեսական, քաղաքական զարգաց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 10 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ մասնակցել է Երեւանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջույնի խոսքում հայերենով «բարի լույս» մաղթելով միջազգային ֆորումի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայերենում «բարի լույսը» ոչ միայն «բարի առավոտ» է նշանակում, այլեւ՝ «բարի» կամ «լավ լույս», եւ մարդկության պատմության ընթացքում ունեցել ենք ինչպես լույսի հաղթանակներ, այնպես էլ չարության ապացույցներ։ «Պայքարը լույսի ու խավարի միջեւ մինչ օրս արդիական է։ Այս համաժողովը միտված է պայքարելու հենց այդ խավարի ու չարի դեմ։ Բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնցով արտահայտվում է այդ չարությունը. այն, թե ինչպես ենք վերաբերվում մեր սիրելի տանը, մեր մոլորակին, ռասսայով, սեռով, կրոնով տարբերվող մարդկանց իրավունքներին։ Ցավոք, խավարը միշտ չէ, որ պարտվում է։
21—րդ դարում՝ չափազանց արագ զարգացող իրադարձությունների կիզակետում, ամեն բան, ինչ տեղի է ունենում այս մոլորակի վրա՝ չար կամ բարի, շատ արագ է տարածվում, ձեւավորում արմատներ, ունենում հետեւորդներ։ Ես սա չեմ անվանում հեղափոխություն, արդյունաբերական հեղափոխություն։ Մենք հիմա այլ դարաշրջան ենք մտնում, որը սրընթաց էվոլյուցիա է։ Դրանում ամենամեծ չարությունը՝ ցեղասպանության հանցագործությունը, ցավոք, նույնպես գտնում է սնուցման աղբյուրներ։ Ակնհայտ է, որ այն չի դադարի գոյատեւել, եթե չպայքարենք դրա դեմ։
Մինչեւ լուսավոր կողմին անցնելը՝ կցանկանայի խոսել այս համաժողովի մասին։ Հավանաբար, աշխարհում 2—3 տեղ կա, որտեղ կարելի է նման համաժողով անցկացնել։ Ցավոք, Հայաստան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 7 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ամենամոտն են ժողովրդավարական, ազատ եւ արդար ընտրություններին, արձանագրում են տեղական դիտորդական կազմակերպությունները, ընդգծելով՝ ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ եւ եղել են օրենքին համահունչ։
«Ընտրակաշառք, կուտակումներ տեղամասերի առաջ, ուղղորդումներ, մարդկանց տանել—բերել, վարչական ռեսուրսի ուժով ճնշել ընտրողների վրա, պարտադրել եւ իրավապահ մարմինների աշխատանքի անգործություն կամ համակարգային անգործություն այս անգամ չենք նկատել, ինչը ահռելի ծավալներ է ունեցել եւ արձանագրվել է մեր՝ նախկինում ունեցած «Քաղաքացի դիտորդ» եւ ուրիշ առաքելությունների ժամանակ դիտարկած համապետական ընտրությունների ժամանակ։ Ահռելի ծավալի զանգեր ենք ունեցել նախկինում, շունչ քաշելու րոպե չեն ունեցել մեր օպերատորները եւ իրավաբանները։ Այս անգամ, ինչպես եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, կարող եմ ասել, որ համեմատած նախորդի հետ՝ բացարձակ անդորրի միջավայր է եղել»,–նշել է «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Լեւոն Բարսեղյանը։
Ընտրություններում խախտումների մեծ մասը պայմանավորված է եղել հանձնաժողովների անդամների եւ նախագահների՝ ընտրական գործընթացներին ոչ լիարժեք տիրապետմամբ, նշել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։
«Վերստին պնդում ենք, որ հանձնաժողովների նախագահներն ու անդամները պետք է բավական լուրջ ուսուցում եւ դասընթացներ անցեն, խոսքը վերաբերում է եւ օրենսդրության, եւ կազմակերպական՝ մենեջմենթի, ընդհանրապես կառավարական հմտություններին, որպեսզի ընտրական պրոցեսները որակյալ անցնեն, եւ խախտումները, որոնք պայմանավորված են զուտ չիմացությամբ կամ չկարողությամբ, տեղի չունենան»,–ըն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 16 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019