ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 06:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 1 » Ովքեր են Սիրիայի թուրքմենները
10:49
Ովքեր են Սիրիայի թուրքմենները

Եվ ինչպես է Անկարան փորձում օգտագործել նրանց

Թուրքիա—Սիրիա փոխհարաբերությունները Բաշար Ասադի իշխանության գալուց ի վեր աստիճանաբար սերտանալով, 2010թ. արդեն սերտ բարեկամական, անգամ ռազմավարական էին գնահատվում։ Անկարան գովեստով էր խոսում նախագահ Ասադի բարեփոխումների մասին, հենց այս հանգամանքով էր պայմանավորված նաեւ այն, որ 2011թ. մարտին, երբ Սիրիա ներթափանցեց «Արաբական գարունը», այդ երկրի իշխանությունների համար անհավատալի էր, որ Անկարան կարող է կանգնել ապստամբների կողքին։ 
Մինչդեռ Թուրքիան «Հայացք դեպի արեւելք» քաղաքականության շրջանակներում, Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական նպատակների շրջանակում կարեւոր քայլ էր համարում Սիրիայում իշխանության բերել «չափավորական» «Մուսուլման եղբայրներին»։ Անկարան փաստորեն հանուն այդ նպատակի ջանք չխնայելով, կարելի է ասել, որդեգրեց «նպատակը արդարացնում է միջոցները» քաղաքականությունը։ Փաստորեն, Իրանի հետ բարեկամական փոխհարաբերությունները հարցականի տակ դնելով, ահաբեկչական խմբերի՝ դաիշականների ու «Ալ Քայիդայի» սիրիական մասնաճյող համարվող «Ալ Նոսրայի» հետ համագործակցեց, կրեց նաեւ տնտեսական վնասներ։ 2010թ. դրությամբ Սիրիայի հետ տնտեսական փոխհարաբերությունների ծավալը՝ տարեկան շուրջ 50—60 միլիարդ դոլար, հօդս ցնդեց։ Երկրի ներսում քրդական հարցը սրվեց, իսկ այժմ էլ Թուրքիան սրեց փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հույս ունենալով, որ Արեւմուտքի եւ ԱՄՆ—ի հովանավորությամբ, ի վերջո, կհասնի իր նպատակներից գոնե մեկին՝ Սիրիայում Թուրքիայի հարեւանությամբ տարածքներում անվտանգության, թռիչքազերծ գոտի ստեղծել, հանուն ինչի 2012—ից ջանք չի խնայել՝ դիմելով տարբեր քայլերի՝ Արեւմուտքին հորդորելով, սպառնալով, զիջումների գնալով, սակայն հաջողություն չունեցավ։ Ռուսական ինքնաթիռը կործանելու նպատակներից մեկն էլ, թերեւս, հենց դա էր, որին գնաց մեծ խաղադրույքով, բայց պարտվեց, քանզի Արեւմուտքը կրկին այդ գաղափարի իրականացմանը լուրջ աջակցություն առ այսօր չի ցուցաբերում։
Սիրիայում իր սահմանակից տարածքներում անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի նպատակները, թերեւս, երկուսն էին. նախ այդ տարածքները բնակեցնել Սիրիայի թուրքմեններով եւ տարանջատել Թուրքիայի եւ երկու հարեւան երկրների քրդաբնակ շրջանները միմյանցից, որոշ չափով ապահովել իր երկրի տարածքային ամբողջականությունը հնարավոր սպառնալիքներից, հետագայում թուրքմենական տարածքները միավորել իր երկրին։ Անկարան նման նպատակներ է հետապնդում նաեւ Իրաքում՝ ձգտելով Քիրքուքը ներկայացել իբրեւ այդ երկրի թուրքմենների մայրաքաղաք։
Անդրադառնալով Սիրիայի թուրքմեններին, որոնց նաեւ Սիրիայի ադրբեջանցիներ են անվանում, նշենք, որ Սիրիան մինչեւ Առաջին աշխարհամարտը գտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Ուստի թուրքերն այդ ընթացքում գաղթել եւ հաստատվել են Սիրիայում։ Սա այն դեպքում, երբ թուրքական կողմը պնդում է, որ եթե Բալկաներում թուրքերը հայտնվել են Օսմանյան կայսրության ժամանակահատվածում, ապա Սիրիայի այսօրվա տարածքում մինչեւ Օսմանյան կայսրության ձեւավորումը թուրքական խանություններ են եղել, ուստի կարելի է նշել, իբր թուրքմենները շատ ավելի վաղ ժամանակներից են բնակվել Սիրիայում։
Եթե Իրաքի թուրքմենների մի զգալի հատվածը շիաներ են, ապա Սիրիայինը գլխավորապես սուննի են, ասել է թե՝ ավելի հոգեհարազատ են Էրդողանին, որոնք «Մուսուլման եղբայրների» իշխանության օրոք կարող էին ավելի ակտիվ դերակատարություն ունենալ, թեեւ կան նաեւ ալավի եւ շիա թուրքմեներ։ 
Սիրիայի թուրքմենները խոսում են թուրքերենի երկու տարբերակով՝ ստամբուլյան (Թուրքիայում խոսվող) եւ ադրբեջանական։ Ինչ վերաբերում է նրանց քանակին, ապա թուրքական ԶԼՄ—ներն ու իշխանամետ աղբյուրները ներկայացնում են խիստ ուռճացված թվեր՝ 750 հազար, 1,5 միլիոն։ Իսկ Թուրքմենների Ազգային խորհուրդը, որը Անկարայի ղեկավարությամբ ձեւավորվել է 2013թ. մայիսին եւ պատվավոր նախագահ է նշանակել գորշ գայլերի՝ «Ազգային շարժում» կազմակերպության փոխառաջնորդ Մեհմեթ Շենդերին, հայտարարել է, թե նրանց թիվը 3,5 միլիոն է։ Այս առնչությամբ հատկանշական են www.trt.net.tr կայքի 2015թ. փետրվարի 6—ի տվյալները, որտեղ նշվում է, թե Սիրիայում 1906թ. ավելի քան մեկ միլիոն թուրքմեններ են բնակվել, ընդ որում՝ 200 հազար Հալեպում, 150 հազար Լաթաքիայում, 100 հազար Գոլանում եւ այլն։ Միաժամանակ նշյալ աղբյուրը շեշտում է, թե Ֆրանսիայի գաղութարարների ու հետագայում Ասադների իշխանության ընթացքում թուրքմենների մի մասը ուծացվել է։ 
Այլ կերպ ասած՝ Անկարան իր արշինով է չափում ազգային փոքրամասնությունների հանդեպ այլ պետությունների որդեգրած քաղաքականությունը։ Նման քաղաքականությունը նպատակամղված է նրանց դերը Սիրիայում բոլոր բնագավառներում մեծացնելուն։ Ահավասիկ, դեռեւս 2012թ. դեկտեմբերի 19—ին Թուրքմենների կոնգրեսի անդամ Բեքիդ Արյելմազը հայտնել է, որ թուրքմենների թիվը քրդերից ավելի մեծ է՝ ավելի քան 3,5 միլիոն, հետեւաբար «Սիրիայի ազգային կոալիցիայում» պետք է ավելի շատ ներկայացուցիչ ունենան, մինչդեռ քրդերը՝ 9—ը, իսկ թուրքմեները 3—ը ունեն։
Սակայն իրականում, ինչպես նշում են մասնագետները, թուրքմենների թիվը 100—200 հազար է, ինչը խիստ տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ 1961թ. վիճակագրության տվյալներով, նրանց թիվը եղել է 30 հազար։ Հետեւաբար, եթե ընդունենք, որ նրանք 6 անգամ աճել են, ապա Սիրիայում նրանց թիվը պետք է 180 հազար լինի։ Թուրքմենները հիմնականում բնակվում են Հալեպում, Լաթաքիայում եւ Ռաքքայում, նաեւ Հոմսում։
Անկարան Սիրիայում ստեղծված ճգնաժամի ընթացքում, մասնավորապես, քրդերի ակտիվանալուն համընթաց, թուրքմեններին զինավարժել եւ զինել է ընդդեմ քրդերի ու Բաշար Ասադի։ Թուրքմենների Ազգային խորհրդի ներկայացուցիչները վարչապետի ու նախագահի հետ բազմիցս դռնփակ հանդիպումներ են ունեցել։ Սիրիայի թուրքերը հիմնովին առաջնորդվում են Անկարայի հրահանգներով, նրանց զինավարժելու ճամբարներ են ստեղծվել Հաթայում եւ Ստաբուլում։ Սիրիայում ձեւավորվել են թուրքմենական գումարտակներ, որոնք անվանակոչվել են թուրք սուլթանների ու հայտնի դեմքերի անուններով՝ սուլթան Մոհամեդ Հաղթող, սուլթան Աբդուլ Համիդ, Նուրըդդին Զանգի, սուլթան Յավուզ, սուլթան Սելիմ, սուլթան Սուլեյման եւ այլն։ Թուրքմենական այդ ուժերը հիմնականում համագործակցելով ծայրահեղականների ու «Մուսուլման եղբայրների» հետ, պայքարում են ընդդեմ քրդական ուժերի, իսկ «Ազատ բանակի» կազմում՝ ընդդեմ իշխանական ուժերի։ Ի դեպ, թուրքական վերոհիշյալ կայքը, խոստովանելով այդ գումարտակների առկայությունն ու ձեւավորումը Սիրիայում, դա պատճառաբանում է ինքնապաշտպանության նպատակներով։ Սա այն դեպքում, երբ Թուրքիայի հարցերով իրանցի հայտնի փորձագետ Ալի Ղայեմաղամիի կարծիքով, Սիրիայի թուրքմենները լիովին Անկարայի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ ձեւավորել են ռազմական եւ քաղաքական կազմակերպություններ, որոնք գործում են Թուրքիայի գաղտնի ծառայությունների՝ «Միթի» հրահանգներով։ 
Անդրադառնալով քաղաքական թեւին՝ ինչպես նշվեց, թուրքմենների Ազգային խորհուրդը ձեւավորվել է Անկարայում, իսկ 2013թ. դեկտեմբերին Թուրքիայի ԱԳ նախարարությունը գումարեց թուրքմենների առաջին համագումարը Ստամբուլում, որտեղ ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան տարածաշրջանում հովանավորելու եւ պաշտպանելու է թուրքերին, որտեղ էլ որ լինեն։ Հավելենք, որ Թուքիան ձեւավորել է թուրքմենական կուսակցություններ եւ խորհրդարան։ hhpress.am
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 459 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024