ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 19.07.2018, 11:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [526]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [413]
Մշակույթ [14]
Հասարակություն [721]
Սպորտ [1]
Տեսակետ [43]
Տարածաշրջան [69]
Զանազան [152]
Քաղաքականություն [567]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 22 » Քննարկված օրինագծերն ընդունվել են / ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանն ավարտեց աշխատանքը/
16:24
Քննարկված օրինագծերն ընդունվել են / ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանն ավարտեց աշխատանքը/

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քննարկել երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել, եւ այն ներկայացված է նույնությամբ։
Նախագծի համաձայն՝ առաջիկա հուլիսի 1—ից ՀՀ քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգին 5 տոկոսի փոխարեն կփոխանցեն իրենց աշխատավարձի 2,5 տոկոսը, 7,5 տոկոս հօգուտ քաղաքացու կփոխանցի պետությունը։ Համակարգում ընդգրկված քաղաքացիների թիվը նույնպես հուլիսի 1—ից կփոխվի. ավելի քան 200 հազար քաղաքացիներին կմիանան եւս 80 հազարը։ Նշենք, որ նախագիծը վերաբերում է 1974 թվականից հետո ծնված անձանց։ Աշխատող մյուս քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգին կարող են միանալ կամավորությամբ։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ 2017 թվականի դեկտեմբերի 21—ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին «ՀՕ—266—ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով։ ՀՀ ԱԺ պատգամավորներն ընդհանուր առմամբ ներկայացրել են յոթ առաջարկ, որոնք ամբողջությամբ կամ մասնակի ընդունվել են։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ առաջարկներ չեն ստացվել։ Փոփոխությունն առնչվում է մարդու իրավունքների պաշտպանությանը։ Սահմանվել է անձին նախկինում ոչ հայտնի՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երեւան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը։ Դատական ակտի՝ նոր երեւան եկած հանգամանքներով վերանայման հիմքերին վերաբերող առկա դրույթները համապատասխանեցվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքի ձեւակերպումներին։
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվել չփոփոխված տարբերակով։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի տեղեկացմամբ՝ այս օրինագծի վերաբերյալ եւս առաջարկներ չեն եղել։
Առաջարկներ չեն ստացվել նաեւ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է հնարավորություն տալ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին աշխատելու դպրոցներում մինչեւ 2023 թվականը։
Քննարկված բոլոր նախագծերին գլխադասային հանձնաժողովները տվել էին դրական եզրակացություններ։ Օրենքների նախագծերը քվեարկությունների արդյունքում ընդունվել են։
Սպառելով օրակարգը՝ արտահերթ նիստն ավարտել է աշխատանքը։
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է նաեւ ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի ավարտը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018