ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 08:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 18 » Շտապօգնության ամբողջ ավտոպարկը վերազինվեց նոր սերնդի մեքենաներով
10:22
Շտապօգնության ամբողջ ավտոպարկը վերազինվեց նոր սերնդի մեքենաներով

Չինաստանը միջազգային բարեգործական խոշորագույն ծրագիր իրագործեց Հայաստանում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը երեկ ներկա են գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բուժօգնության 200 ավտոմեքենայի հանձնման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը եւ այլք։
«Առողջապահության ոլորտում համագործակցությունը հայ—չինական համագործակցության կարեւոր մասն է, եւ չինական կողմը կարեւորում է Հայաստանի առողջապահության զարգացումը։ 2011 թվականից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության 88 ավտոմեքենաները կարեւոր դերակատարություն ունեցան առողջապահության զարգացման եւ շտապ բուժօգնության ծառայությունը բարելավելու գործում։ Այս ծրագրով այժմ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա ենք նվիրաբերում»,–ասել է Չինաստանի դեսպանը։ Նա տեղեկացրել է, որ հայկական շահառու կազմակերպությունների աշխատակիցներին շտապ բուժօգնության մեքենաներն ու դրանցում տեղակայված սարքավորումները ներկայացնելու նպատակով Չինաստանից Հայաստան է ժամանել մասնագետների խումբ։ Արդյունքում, մոտ 350 բժիշկ, բուժքույր եւ վարորդ անցել են մասնագիտական վերապատրաստում։ «Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր։ Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում, եւ հայ—չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»,–ասել է դեսպանը։
Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված շտապօգնության 200 ավտոմեքենայից 65—ը ռեանիմոբիլ է, 135—ը՝ գծային շտապօգնության մեքենա։ Արսեն Թորոսյանը նշել է, որ նվիրաբերված մեքենաները հագեցած են ժամանակակից սարքերով, օժանդակ պարագաներով, ինչն էլ ավելի կհեշտացնի բուժանձնակազմի աշխատանքը՝ միաժամանակ այն դարձնելով ավելի որակյալ եւ արդյունավետ։ «Մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել բժշկական օգնություն՝ նվազեցնելով մահացության դեպքերը»,–ասել է նախարարի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ կառավարության որոշմամբ շտապօգնության մեքենաները բաշխվել են ամբողջ հանրապետությունով մեկ։ 49 մեքենա տրամադրվել է Երեւանի շտապօգնության ընկերությանը, 10 մեքենա՝ Երեւանի բժշկական կենտրոններին, 131—ը՝ մարզերին։
«Ուզում եմ շեշտել, որ Չինաստանի հետ այս համագործակցությունը ոչ թե պարզապես առողջապահական ոլորտին է առնչվում, այլ խոսում է երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Չինացի մեր գործընկերները ավտոմեքենաների տրամադրման գործընթացը կազմակերպել են մեծ պատասխանատվությամբ՝ նախքան մեքենաների բաշխումը վերապատրաստելով բժիշկներին ու բուժքույրերին»,–հավելել է Արսեն Թորոսյանը։
Պատասխանատուները Նիկոլ Փաշինյանին մանրամասն ներկայացրել են շտապ բուժօգնության ավտոմեքենաների հնարավորություններն ու դրանցում առկա տեխնիկական միջոցները։
Լրագրողների հետ ճեպազրույցում «Շտապ բժշկական օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասել է, որ նվիրատվության շնորհիվ թարմացվել է շտապօգնության ողջ ավտոպարկը։
«Մեքենաներից 49—ը կսպասարկի Երեւանը։ Դրանք բոլորն էլ հագեցած են նորագույն տեխնիկայով, դեֆիբրիլյատորներով»,—ասել է Ստեփանյանը՝ ընդգծելով, որ նոր մեքենաների շնորհիվ կհեշտացվի եւ կարագացվի շտապօգնության աշխատանքը։
«Եթե առաջ սրտի կանգ արձանագրվելու դեպքում պարտադիր անհրաժեշտ էր վերակենդանացման բրիգադ, որը թվով 10—ն էր, ապա այսօր դրա անհրաժեշտությունը չկա։ Նոր մեքենաներից յուրաքանչյուրը կարող է հիվանդին արագ հասցնել բուժհաստատություն»,–նշել է նա։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 376 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024