ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 16.12.2018, 13:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 1 » «Սիմենսի» առաջատար տեխնոլոգիաները կկիրառվեն Հայաստանում
10:09
«Սիմենսի» առաջատար տեխնոլոգիաները կկիրառվեն Հայաստանում

Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է ընկերության՝ Բեռլինում տեղակայված արտադրություն

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական եւ տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենսի»՝ Բեռլինում տեղակայված արտադրություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը շրջել է գազատուրբինների արտադրությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, որից հետո հանդիպել է ղեկավարության հետ։ 
«Սիմենս» ընկերությունը Հայաստանում ներգրավված է էներգետիկայի բնագավառում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրում. իտալական «Ռենկո» եւ «Արմփաուեր» ընկերությունների հետ «Սիմենսն» իրականացնելու է Երեւանում գազատուրբինային ՋԷԿ—ի կառուցումն ու շահագործումը։ 250 մեգավատտ հզորությամբ ՋԷԿ—ի կառուցման համար օգտագործվելու են «Սիմենս» ընկերության գերարդյունավետ գազային տուրբինները։ Նախատեսվում է, որ ՋԷԿ—ն էապես կբարձրացնի Հայաստանի էներգաարտադրական հնարավորությունները։
Հանդիպմանը նախագահին տեղեկություններ են ներկայացվել ծրագրի իրականացման ընթացքի, օտագործվելիք տեխնոլոգիաների մասին։
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ «Սիմենսի» առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաեւ փորձի կիրառումը կարեւոր դեր կունենան ծրագրի արդյունավետ իրականացման գործում։ 
Նրա խոսքով. «Տուրբինն ինքնին ամբողջովին կառավարվում է նոր տեխնոլոգիաներով։ Հետեւաբար, ունենալով գերժամանակակից տուրբինը Հայաստանում, համագործակցելով «Սիմենսի» հետ, կարող ենք նաեւ մտածել, թե ինչ նոր ծրագրեր են հնարավոր իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ոլորտներում, եւ «Սիմենսի» հետ համագործակցության այլ ճանապարհներ բացենք»։ 

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ «Սիմենսի» հետ համագործակցությունը շարունակական կլինի։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018