ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.08.2018, 03:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [535]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [417]
Մշակույթ [14]
Հասարակություն [725]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [69]
Զանազան [154]
Քաղաքականություն [573]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Տարածաշրջան
« 1 2 3 4 5 6 »

Հուլիսի 1—ին Կիպրոսը Դանիայից կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը՝ այսպիսով դրան հաջորդող 6 ամիսներին առաջին անգամ նախագահելով Եվրամիությունում։
Կիպրոսի նախագահությունը համընկնում է կառույցի համար ռիսկային ժամանակահատվածի հետ. ԵՄ երկրների առաջնորդներն այդպես էլ համաձայնության չեն գալիս եվրոգոտուն եւ տնտեսական իրավիճակին առնչվող մի շարք հարցերի կարգավորման մեթոդների շուրջ։ Ֆրանսիայի նոր նախագահի պարագայում տարաձայնությունները սրվել են. Գերմանիան դեմ է արտահայտվում Օլանդի առաջարկած եվրոպարտատոմսերի գաղափարին։
Կիպրոսն իր նախագահության օրոք պետք է նաեւ «մոնիտորինգային» կեցվածք ընդունի Հունաստանի հանդեպ, որին ԵՄ վերջին գագաթնաժողովը որոշեց թողնել եվրոգոտում միայն այն պայմանով, որ Աթենքի ապագա կառավարությունը կշարունակի կառուցվածքային բարեփոխումները։
Կիպրոսի նախագահության ստանձնումից առաջ՝ հունիսի վերջին, ԵՄ երկրների նախագահները կրկին հավաքվելու են Բրյուսելում՝ քննարկելու կառույցի ֆինանսական հայեցակարգը 2014—2020 թվականների համար։ Այս քննարկումները կշարունակվեն նաեւ Կիպրոսի նախագահության ժամանակ։
Կիպրոսի նախագահությունը կառանձնանա նաեւ Թուրքիայի համար. այդ երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կիպրական նախագահության դեպքում դադարեցնելու են ԵՄ—ի հետ բանակցությունները։
Նիկոսիա կատարած իր այցի ժամանակ ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը ելույթ է ունեցել Կիպրոսի պառլամենտում՝ մասնավորապես, ասելով, որ չնայած Եվրոպան ապր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 144 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայի Հոմս քաղաքում հարձակում է եղել հայկական եկեղեցու և «Իսահակյան» հայկական դպրոցի վրա: Այս մասին մայիսի 22–ին հայտնել էր «Nouvelle d'Armenie»–ն։ Հարձակվողները եղել են սիրիական ընդդիմության ներկայացուցիչներ:
Ընդդիմադիրների գրոհած դպրոցը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն և ենթարկվում է Դամասկոսի հայոց թեմին: Հայկական դպրոցը գտնվում է Համիդիա շրջանում, որը բնակեցված է մեծամասամբ քրիստոնյա արաբներով:
Ընդդիմադիր ուժերը, որոնք թալանել են հայկական եկեղեցին, դպրոցը վերածել են հիվանդանոցի և իրենց հանգստավայրի: Սիրիական բանակը զերծ է մնում տվյալ շրջանին հարվածելուց, քանի որ այնտեղ քաղաքացիական մեծ բնակչություն կա:
Ինչպես eMedia.am–ի հետ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 151 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Ադրբեջանի սահմանապահ զորքերը համալրվել են նոր զինատեսակներով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինանոցը համալրվել է նոր զինատեսակներով: Խոսքը գնում է նոր ուղղաթիռների, զրահատրանսպորտների ու այլ զինատեսակների մասին:
Մասնավորապես, Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինանոցը համալրել է ավիացիոն ջոկատը՝ բաղկացած ռուսական արտադրության Ми-35М տիպի 8, Ми-17-v1 տիպի 4 և Ми-8 տիպի 1 ուղղաթիռներից: Բացի այդ սահմապահ զերքերը համալրվել են Թուրքիայից գնված Cobra, VPT 7 Land-ROVER defender զրահատրանսպորտներով:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 173 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 4—ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում տված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Իրանի դեսպանը այդ երկրում հրավիրվել է ԱԳ նախարարություն, որտեղ նրանից բացատրություններ են պահանջվել ապրիլի 1—ին Ստամբուլում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամներ» համաժողովի վերաբերյալ Իրանի պաշտոնյաների արտահայտած տեսակետների առնչությամբ։ Դավութօղլուն հավելել է, որ այդ մասին հեռախոսազրույց է ունեցել նաեւ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ, ով շեշտել է, թե այդ տեսակետներն Իրանի պաշտոնական դիրքորոշումը չեն։ Իրանական «Irna» գործակալությունն ապրիլի 5—ին նշել է, որ Սալեհին հայտնել է, թե երկրի արտաքին քաղաքականության առնչությանբ իրավասու են կարծիք հայտնելու միայն հեղափոխության առաջնորդը, նախագահը եւ ԱԳ նախարարը՝ այս շրջանակից դուրս արտահայտված տեսակետները հավաստի չեն։ Թեեւ Թուրքիայի ԱԳ նախարարը չի նշել, թե խոսքն ում մասին է, սակայն հայտնի է, որ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խորհրդարանում անդրադառնալով «Սիրիայի բարեկամներ» համաժողովին եւ խիստ քննադատելով, շեշտել էր, թե տարածաշրջանի ժողովրդավարացման հարցով մտահոգվածներն ինչու չեն խոսում Բահրեյնում եւ այլ երկրներում տիրող բռնապետական իշխանությունների մասին։ Սա այն դեպքում, երբ մարտի 29—ին Լարիջանին վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո Թեհրան—Անկարա փոխհարաբերությունները սերտ բարեկամական գնահատելով, հույս էր հայտնել, թե Թուրքիայում ՆԱՏՕ—ի հակաօդային համակարգի տեղակայման հարցը եւս կարելի է լուծել կողմերի մտերիմ բարեկամական բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով։
Նշենք, որ Դավութօղլուն մարտի 28—29—ը Թուրքիայի վարչապետ Էրդողանի իրանյան այցի ընթացքում ուղեկցում էր նրան, որտեղ իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների գլխավոր թեման Սիրիայի հիմնահարցը եւ Իրանի միջուկային ծրագրերն են եղել։ Մարտի 29—ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ բանակցելուց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 178 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք» կուսակցության աջակիցներին արդեն մի քանի օր է ինչ զանգվածաբար հարցաքննությունների են հրավիրում` փորձելով պարզել` ինչո՞ւ են այդ մարդիկ որոշել աջակցել նորաստեղծ ընդդիմադիր շարժմանը:
Ընդդիմության կողմնակիցներին հարցաքննում են երկրի Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները, որոնց հետաքրքրում է հատկապես շարքային քաղաքացիների` ընդդիմությանը ցուցաբերած ֆինանսական օգնությունը:
Վրացական աղբյուրների պնդմամբ` հարցաքննության ծանուցագրեր են ուղարկվել Վրաստանի հարյուրավոր քաղաքացիների։
Amnesty International կազմակերպության Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Նատալյա Նոզաձեն «Ազատություն» ռադոիակայանի վրացական ծառայությանը փոխանցել է. - «Մենք կոչ ենք անում Վրաստանի  իշխանություններին շատ զգուշորեն գործել եւ զերծ մնալ մարդկանց արժանապատվությունը ոտնահարելուց: Հայտնի են դեպքեր, երբ հարցաքննությունները տեւում են մի քանի ժամ, եւ դրանց ընթացքում ընդդիմության ակտիվիստին նույն հարցն է տրվում` ինչո՞ւ ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 183 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Վրաստանի ամեն երկրորդ բնակիչը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունն իրական վտանգ ու սպառնալիք է ներկայացնում իր երկրի համար: Սա են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի պատվերով Վրաստանում փետրվարի վերջին եւ մարտի սկզբին անցկացված հարցման արդյունքները:
Չորեքշաբթի օրը Թբիլիսիում հրապարակված այս հետազոտության նպատակն էր պարզել Վրաստանում տիրող տրամադրությունները` հատկապես երկրի քաղաքացիների վերաբերմունքը արտաքին քաղաքականության խնդիրներին:
Հարցման մասնակիցների 30 տոկոսը, անդրադառնալով ռուս - վրացական հարաբերությունների ներկա վիճակին, նշել է, որ պաշտոնական Մոսկվան իրոք վտանգ է ներկայացնում Վրաստանի համար։ Դրա հետ մեկտեղ, այդ սպառնալիքը, հարցվածների այս մի խմբի համոզմամբ, երբեմն չափազանցված է ներկայացվում վրացական հանրությանը:
Հարցմանը մասնակցած վրացիների եւս 8 տոկոսն էլ նշել է, որ Ռուսաստանն ընդհանրապես որեւէ վտանգ վրացական պետականության գոյությանը չի ներկայացնում:
Ինչ վերաբերում է արեւմտյան կառույցների հետ Վրաստանի հարաբերություններին, ապա հարցվածների ճնշող մեծամասնությունը` 74 տոկոսը աջակցում է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության` Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը:
Հարցվածների 70 տոկոսը դրական է վերաբերվում ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին: Հետազոտության մասնակիցների 59 տոկոսը, սակայն, դժվարացել է նշել, թե, իրենց կարծիքով, ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 175 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

33-ամյա Արման Շարոպետրոսյանը, 39-ամյա Կարեն Մարկոսյանը, 28-ամյա Արտուշ Մարգարյանը եւ 28-ամյա Քրիստինե Օհաջանյանը մեղավոր են ճանաչվել մի շարք հոդվածներով: Նրանցից յուրաքանչյուրին ամեն մի ծանր հանցանքի համար 30 տարվա ազատազրկում է սպառնում: Եվ ընդհանուր առմամբ, նշվում է, որ մի քանի հոդվածներով մեղադրվող Շարոպետրոսյանը հնարավոր է դատապարտվի 164 տարվա ազատազրկման, մյուսներին եւս մի քանի տասնյակ տարվա ազատազրկում է սպառնում:
The Washington Post-ը գրում է, որ հանցավոր խումբը 6 տարվա ընթացքում ավելի քան 10 միլիոն դոլար է հափշտակել: Այս  մասին ասել է գլխավոր դատախազի օգնական Լենի Բրյուերը:
Ըստ դատախազության` խմբի պարագլուխը Արման Շարոպետրոսյանն է:
Հանցախմբի հիմնական անդամներից բացի, այս բազմաճյուղ գործում ընդհանուր առմամբ 20 մեղադրյալ է ներգրավված։
Ըստ գործի նյութերի, բանտում նստած Շարոպետրոսյանը` իր հանցակից Անգուս Բրովնի հետ, անօրինական ձեւով մեկուսարան բերված բջջային հեռախոսի միջոցով համակարգել է խմբի աշխատանքների սխեմաները, գողանալու համար տասնյակ մարդկանց սոցիալական անվտանգության համարներ, ծննդյան տարեթվեր, անձնական այլ տվյալներ, որոնց միջոցով գումարներ են հանել նրանց բանկային հաշիվներից, գումարներ կանխիկացրել, կեղծված ստորագրություններով չեկեր են դուրս գրել:
Նրանց հանցագործություններից տուժել են տասնյակ մարդիկ Կալիֆորնիայում, Նեւադայում, Արիզոնայում եւ Թեքսասում:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 189 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերջին ամիսներին արեւմտյան լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են այս թեմային եւ քննարկում, թե որքանով է նպատակահարմար եվրոպական մրցույթի անցկացումը բռնապետական քաղաքականություն որդեգրած  երկրում։
«Նոր կասկածներ են ի հայտ գալիս մրցույթը հյուրընկալելու՝ Ադրբեջանի կարողության վերաբերյալ», - գրում է այսօր բրիտանական «Ինդեփենդենթը» եւ նշում, որ մրցույթից ընդամենը երկու ամիս առաջ իշխանությունները տեղի երաժիշտներին բռնության են ենթարկել ու ազատազրկել՝ նախագահ Ալիեւին քննադատելու համար։
Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը, Բաքվում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ երկու երիտասարդ ադրբեջանցի երաժիշտներ քննադատել են Ալիեւին ու նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո դատարանը նրանց տասնօրյա կալանքի է դատապարտել՝ խուլիգանություն կատարելու համար։ Ավելի ուշ երաժիշտները ասել են, որ ազատազրկումից բացի ոստիկանները նաեւ ծեծել են իրենց ու զրկել հարազատների ու փաստաբանների հետ տեսակցելու իրավունքից։
«Զավեշտալի է, որ «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելուց  ամիսներ առաջ Ադրբեջանի իշխանությունը ուժ է գործադրում՝ երաժիշտներին լռեցնելու ու ազատազրկելու համար», - այս առթիվ հայտարարել է միջազգային «Ամնեսթի» իրավապաշտպան կազմակերպությունը եւ կոչ արել անկախ հետաքննություն իրականացնել միջադեպի վերաբերյալ։
«Ադրբեջանն այս մրցույթը ընկալում է որպես իր տնտեսական աճն ի ցույց դնելու հնարավորություն եւ միլիոնններ է ներդնում, որպեսզի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 187 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Վալեքս» ընկերությունների խմբի անդամ «Բեյզ Մեթըլսը» շարունակում է հանրապետության ամենախոշոր հարկատուն մնալ եւ տնտեսության «հաշվեկշռում» յուրահատուկ դերակատարություն ունենալ։ Սակայն, ինչպես խոստովանում են մասնագետները, Դրմբոնի հանքավայրի պաշարներն անսպառ չեն։ Հետեւաբար չպետք է «հապաղել» այնքան, մինչեւ հանքաքարի արդյունահանման գործընթացը մի օր կանգ կառնի, ու երկրի ամենահսկա ձեռնարկությունը կկանգնի լուրջ խնդիրների առաջ։ Այս ճշմարտությունը քաջ գիտակցում են ինչպես ԼՂՀ իշխանությունները, այնպես էլ «Բեյզ Մեթըլս» ընկերության ղեկավարները։ Եվ պատահական չէ, որ բանակցությունների հիմքում վերջերս հիշյալ հիմնահարցը հաճախ է քննարկումների եւ մտահոգության առկա դարձել։
«Եվս մի քանի տարի Դրմբոնի հանքավայրը կծառայի իր նպատակին ու, բնականաբար, մեր առջեւ նոր խնդիրներ կծագեն,–ասում է «Վալեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը։–Առաջիկայում պահանջվում է լիովին մշակել պոչամբարը։ Հանքաքարի վերամշակման համար կառուցվել է նոր ֆաբրիկա, ուր այսօր արդեն տրվել է աշխատանքի մեկնարկը, եւ ակնկալիքները հուսադրող են։ Արտադրության ծավալների նվազում թուլ չի տրվել։ Միեւնույն ժամանակ չպետք է ձեռքներս ծալած սպասենք, թե ե՞րբ կսպառվեն վերջին պաշարները։ Հենց խնդրահարույց այս հարցի լուծման պատասխանը գտնելու նպատակով էր, որ մի քանի տարի առաջ ներկայիս հանքավայրի հարեւանությամբ գտնվող Ծաղկաշենի տարածքում մեր մասնագետները ձեռնամուխ եղան նոր հանքավայրերի որոնողական—հետազոտական աշխատանքներին։ Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ներկա արդյունքները գերազանցում են մեր սպասելիքները եւ պարզապես մնում է արագացնել պղնձի ու մոլիբդենի նոր հանքավայրերի շահագործման աշխատանքները»։
Ըստ ընկերության խմբի նախագահի, նախնական հաշվարկների համաձայն, Դրմբոնից ընդամենը 2 ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 194 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Սաակաշվիլին զինված խմբեր է ձևավորում». Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արևմտյան Վրաստանի Սամեգրելո շրջանում ստեղծվում են զինված խմբեր՝ իշխանությունների քաղաքական հակառակորդներին ճնշելու համար:
Ալասանիան հավելել է, որ պատրաստ է տվյալ հարցով դիմել Ազգային անվտանգության խորհրդին (ԱԱԽ). «Միխեիլ Սաակաշվիլին ակտիվորեն զինված խմբեր է պատրաստում: Հիմքեր կան կարծելու, որ այդ խմբերը ստեղծվում են հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ այլակարծ քաղաքական գործիչներին, ընդդիմության համակիրներին ու ակտիվիստներին ահաբեկելու, հալածելու, իսկ մի շարք դեպքերում՝ նաև ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար:
Այդ զինված խմբերում ընդգրկվել է մոտ 500 մարդ, որոնք չեն հանդիսանում ռեզերվիստներ: Այդ խմբերի կազմավորմամբ զբաղվում է պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի հայրը: Մենք մանրամասնորեն տեղեկացված ենք այդ խմբավորումների կենտրոնացման վայրի, սպառազինության ու ֆինանսավորման մասին:
Սակայն ելնելով պետական շահերից և հաշվի առնելով այն, որ մենք գործնականում գտնվում ենք (Ռուսաստանի հետ) ռազմական դիմակայության մեջ՝ ես որոշեցի չհրապարակել այդ ողջ տեղեկատվությունը: Ես այսօր դա կուղարկեմ ԱԱԽ-ին՝ այդ ամենին անհապաղ արձագանքելու համար»:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 140 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը». Գերմանիայի արտգործնախարար

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն, որն այսօր ժամանում է Ադրբեջան, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն և Nabucco գազատարի նախագծի իրագործման խնդրին.
«ԵՄ-ի և Գերմանիայի համար ռազմավարական մեծ կարևորություն է ներկայացնում «Հարավային գազային միջանցքի» զարգացումը: Գերմանական ընկերությունները մասնակցում են Ադրբեջանից դեպի ԵՄ կառուցվելիք նախագծերին՝ լինի դա Nabucco-ն թե «Անդրադրիատիկ» գազատարը: Կարևոր է, որ Կասպյան տարածաշրջանի գազային մեծ պաշարները հնարավորություն ունենան փոխադրվելու Եվրոպա:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա նախորդ տարի Գերմանիան առաջատար դեր է խաղացել Բրյուսելում տեղի ունեցած քննարկումները նախաձեռնելու գործում, որոնք առնչվում էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ի ներգրավվածության ամրագրմանը:
Նախորդ ամիս ԵՄ-ի արտաքին հարցերով խորհրդի կայացրած եզրակացությունը և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի մանդատը հանդիսանում են լավ բազա՝ նմանատիպ ուժեղացված մասնակցության համար:
Այդ մասնակցությունն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության աջակցելուն ու լրացնելուն, օրինակ՝ վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում: Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը»:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 154 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանում ստեղծվելու է «ապագայի զինվոր» մարտական հավաքածու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ստեղծվելու է «ապագայի զինվոր» (Future Soldier) մարտական հավաքածու: Ներկայումս Ադրբեջանի համապատասխան կառույցները տվյալ հարցում ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը:
Առաջին փուլում «Ապագայի զինվոր» մարտական հավաքածուով համալրվելու են պայմանագրային զինծառայողների ստորաբաժանումները: Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե երբ է սկսվելու ու ավարտվելու այդ գործընթացը:
Հավաքածուում ներառվելու են կապի ամենաժամանակից միջոցները, օպտիկական սարքեր, ջերմային տեսասարքեր, ստանդարտ սպառազինություն, նանոտեխնոլոգիաների հիման վրա պատրաստված համազգեստ:
Ներկայիս դրությամբ «Ապագայի զինվոր»-ի ստեղծման վրա աշխատանքներ են տանում 20 երկրներ, որոնց թվում են Գեմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Նորվեգիան, Իսրայելը և այլն: Նշվում է, որ «Ապագայի զինվոր»-ի մարտական հագեցվածությունն արժենալու է 30,000-80,000 դոլար:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 186 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Օգոստոս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018