ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 24.07.2017, 22:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [427]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [616]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [478]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 24 » Տարածաշրջանային շուկայի նոր ծրագրեր /Երեւանում քառակողմ հանդիպում կայացավ/
15:13
Տարածաշրջանային շուկայի նոր ծրագրեր /Երեւանում քառակողմ հանդիպում կայացավ/

Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ էլեկտրաէներգետիկ ոլորտում համագործակցությունը նոր թափ ստացավ։ Երեկ Հայաստանի, Իրանի, Վրաստանի էներգետիկայի նախարարների եւ «Ռուսական ցանցեր» ԲԲԸ գլխավոր տնօրենի մասնակցությամբ քառակողմ հանդիպում կայացավ՝ տարածաշրջանային համագործակցության հարցերին առնչվող, որի ավարտին հուշագիր ստորագրվեց։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության «Ռուսական ցանցեր» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բուդարգինը։
Հուշագրի համաձայն՝ ըստ ռուսական ընկերության տնօրենի, կբարձրանան էներգիայի փոխհոսքերի կառավարման մակարդակը, էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի արդյունավետությունը, անվտանգությունը, հուսալիությունը։
Այս նախաձեռնությամբ, ըստ Երվանդ Զախարյանի, նոր որակ է ստանում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգետիկական ոլորտի համագործակցությունը։ Դրա համար բարենպաստ միջավայր է ստեղծում մի կողմից այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էներգահամակարգերն իրար հետ աշխատում են զուգահեռ համաժամանակյա ռեժիմներով, մյուս կողմից՝ իրականացման կամ նախապատրաստման փուլում են մի շարք ներդրումային ծրագրեր՝ էներգետիկ համակարգի թողունակության եւ հզորությունների ավելացման նպատակով։
Այս վերջին ծրագրերի մասով, ինչպես տեղեկացրեց նախարարը, նախատեսվում է մինչեւ 2018թ. շահագործման հանձնել Հայաստան—Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծը ու հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը։ Դրա արդյունքում կապահովվի Վրաստանի էներգետիկ համակարգի հետ զուգահեռ համաժամանակյա ռեժիմում աշխատանքի հնարավորությունը։ Էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը առաջին փուլում կկազմի 350 Մվտ, մինչեւ 2021թ.—ն հասնելով 700 Մվտ—ի։
Ի միջի այլոց, դարձյալ 2018թ. նախատեսվում է շահագործման հանձնել Իրան—Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երկշղթա գիծը։ Սա էլ իր հերթին, ինչպես ասաց Հ. Չիթչիանը, թույլ կտա Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հասցնել մինչեւ 1200 Մվտ հզորության։
Նկատենք, որ այս միջոցառումների նպատակն այն է, որ իրագործվի հյուսիս—հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծման նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա աշխատել ԵԱՏՄ եւ ԵՄ էներգահամակարգերի հետ։ Հայաստանի ու Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի զարգացմանն աջակցել են եւ պատրաստ են շարունակել աջակցությունը ԱՄՆ—ն ու ԵՄ—ն։ Հարավային Կովկասում էլեկտրաէներգետիկական ոլորտում փոխգործակցության հարցերով այս տարվա հուլիսին Վրաստանի էներգետիկայի նախարարության եւ Միջազգային էներգետիկ խարտիայի նախաձեռնությամբ քննարկումներ կազմակերպվեցին նաեւ Թբիլիսիում։
Ինչեւէ, հիշյալ չորս երկրների՝ Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էներգահամակարգերի միջեւ փոխգործակցության խորացումն ու ընդլայնումը հնարավորություն կտան ձեւավորելու էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկան։ Հաշվի առնելով ծրագրի արդյունավետ կազմակերպման կարեւորությունը՝ կողմերը պատրաստակամություն հայտնեցին համակարգելու աշխատանքները՝ ծրագրի առաջխաղացման նպատակով։
Շեշտենք նաեւ, որ վթարների, արտակարգ իրավիճակների դեպքում փոխադարձ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություն է ստեղծվում երկրների համար. «Նախատեսվում է արագ ժամկետներում ձեւավորել աշխատանքային խումբ, որը մինչեւ 2018 թվականը ստեղծի տեխնիկական ու նորմատիվ իրավական դաշտ նշյալ ծրագրերի աշխատանքները կազմակերպելու համար»։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ հանդիպումն անցկացվի եկող տարվա ապրիլին։
Հնարավո՞ր է, որ նշված ներդրումային ծրագրերը սակագների վերանայման հարց առաջ քաշեն։ Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Ե. Զախարյանը համառոտեց. «Այդ նախագծերը երկարաժամկետ հեռանկարի համար են, եւ ներկայումս էլեկտրաէներգիայի սակագների հարց չի քննարկվում։ Այսօր գների հարց օրակարգում չկա, նոր հզորությունների ստեղծման մասին է խոսքը։ Կայուն գներ մենք չենք կարող այսօր ֆիքսել»։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 77 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017