ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 16.12.2018, 12:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 5 » Վթարվել է ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 օդանավը
10:22
Վթարվել է ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 օդանավը

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ

Երեկ առավոտյան լրատվամիջոցները տագնապալի հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ Գյումրիի օդանավակայանից ժամը 10.06—ին թռիչքային երթուղի դուրս եկած՝ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ—25 մարտական ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է։ Օդաչուները չեն արձագանքել կարգավարական կետի հարցումներին։ 
Կազմակերպված որոնողական աշխատանքներից ժամեր հետո հայտարարվեց, որ տեղի է ունեցել ողբերգական պատահար, ինքնաթիռը վթարի է ենթարկվել։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։ Ինչպես տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, «նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ—25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4—ին՝ ժամը 10.20—ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ։ Ավիապատահարի հետեւանքով զոհվել են 1—ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3—րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը»։
Դեպքի առիթով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10—րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378—րդ հոդվածի 2—րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է սեւ արկղը։
Նախընտրական քարոզարշավի նպատակով Արմավիրում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցել է զոհվածների հարազատներին՝ ներկաներին խնդրելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհված օդաչուների հիշատակը։
Զոհված օդաչուների հարազատներին ու ծառայակիցներին ցավակցել են նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ուրիշներ։

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018