ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.09.2017, 16:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 7 » Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին/
13:07
Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, ով առաջիկայում տեղափոխվելու է այլ աշխատանքի։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հերբերտ Զալբերին պաշտոնավարման ընթացքում ներդրած ջանքերի համար եւ հաջողություն մաղթել նոր գործունեության մեջ։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան—Եվրամիություն հարաբերություններին եւ համագործակցության հետագա զարգացման հեռանկարին։ Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր են գնահատել ՀՀ—ԵՄ հարաբերությունների մակարդակը։ Նախագահ Սարգսյանը հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ԵՄ—ին՝ Միության տարածաշրջանային «Մադադ» հիմնադրամի կողմից Հայաստանում ապաստանած սիրիացի մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար։
Սերժ Սարգսյանը եւ Հերբերտ Զալբերն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին եւ վերջերս ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումներին։ Նախագահը մտահոգիչ է համարել, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը՝ մեծացնելով լարվածությունը եւ չանսալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերին։
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ—ն շարունակում է համարել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ անհրաժեշտ է ջանքեր գործադրել լարվածության մեծացումից խուսափելու եւ դեպի բանակցային գործընթաց ճանապարհ հարթելու համար։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Դիտումներ: 10 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017