ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 21.01.2018, 02:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [457]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [375]
Մշակույթ [14]
Հասարակություն [644]
Սպորտ [1]
Տեսակետ [38]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [531]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 15 » Խորհրդակցություն կառավարությունում
11:19
Խորհրդակցություն կառավարությունում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ երեկ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Համակարգի ներդրումն իրականացվում է ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի։
Զեկուցվել է, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծվել է գեոպորտալ եւ ապահովվել է շահառուների՝ համապատասխան կապուղիներով միացումը դրան։ Ստեղծվել է ընդհանուր հարթակ, որը հնարավորություն է ընձեռում կոմունիկացիաները տնօրինողներին, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների ենթակառուցվածքները տեսնել միեւնույն միջավայրում։ Համակարգի միջոցով օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ գազատարների, էլեկտրահաղորդման գծերի, կապի հանգույցների եւ այլ ինժեներական կառույցների առկայության վերաբերյալ։ Գեոպորտալում արդեն իսկ ընդգրկված են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի գծային ենթակառուցվածքների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի առկա տվյալները, եւ շարունակվելու են աշխատանքներն աշխարհագրության ընդլայման ուղղությամբ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու եւ հասանելի դարձնելու ուղղությամբ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է օգտատերերի համար կիրառելի տեղեկատվության ապահովումը։ «Մեզ պետք է, որ գեոպորտալ այցելելուց եւ կոնկրետ հասցեն սեղմելուց օգտատերը կարողանա տեղեկանալ՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա կարող է ստանալ, թե ոչ։ Այս խնդիրը թե ինչ բանաձեւով կլուծեք՝ էական չէ, բայց այդ տեղեկատվությունը պետք է լինի ստույգ եւ կանոնավոր կերպով թարմացվի»,–նշել է գործադիրի ղեկավարը։
Վարչապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում, համագործակցելով ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ, ամփոփել աշխատանքները եւ կիրառական անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 2 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018