ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 06:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 26 » Ընդհանուր ջանքեր անվտանգության ու կայունության ուղղությամբ /Քննարկվել են միջազգային հրատապ խնդիրներ/
11:27
Ընդհանուր ջանքեր անվտանգության ու կայունության ուղղությամբ /Քննարկվել են միջազգային հրատապ խնդիրներ/

Երեկ անվտանգության խորհրդի գրասենյակում կայացավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ընդգծեց. «Առանձնահատուկ հիշատակման է արժանի այն իրողությունը, որ ԱՄՆ այսչափ բարձր մակարդակի պատվիրակությունը ժամանում է Հայաստան հայ ժողովրդի նորագույն պատմության բեկումնային այս ժամանակաշրջանում։ Կուզենայի հատկապես ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Նահանգների հետ երկկողմ քաղաքական, տնտեսական, առեւտրային հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը»։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր պատասխան խոսքում նշեց. «Ուրախ եմ լինել Հայաստանում՝ ընդգծելու մեր երկկողմ հարաբերությունների կարեւորությունը եւ անդրադառնալու այդ հարաբերություններին ու տարածաշրջանին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Ես շատ եմ կարեւորում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ռազմավարական ու անվտանգության հարցերը, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքականությունը Իրանի, Ռուսաստանի եւ Սիրիայի մասով, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությունը մեծացնելու մեր ընդհանուր ջանքերը քննության առնելու այս հնարավորությունը։ Մենք աջակցում ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին, որոնք նախանշում են առավել բարեկեցիկ, ազատ ու անկախ ապագա»։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ եւ երկու երկրների արտաքին քաղաքական գերակայությունները, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։
Երկուստեք առանձնահատուկ կարեւորվեց ԱՄՆ–ում հայկական համայնքի դերակատարությունը հայ—ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 300 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024