ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 17.11.2018, 10:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [737]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 ... 10 11 12 13 14 »

Միջազգային հանրության ուշադրության սլաքը Սոչիից կտրուկ թեքվել է Կիեւի վրա։ Նախօրեին Կիեւի կենտրոնում տեղի ունեցած արյունալի բախումները, Ուկրաինայի տարբեր մարզերում տարածվող բռնությունները սառը ցնցուղ դարձան ինչպես քաղաքական ճգնաժամից ելք փնտրող երկրի քաղաքացիների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Քսանվեց զոհերն ու հարյուրավոր վիրավորներն են այն գինը, որով վճարեց այդ երկիրը խաղաղ բանակցություններով կոնֆլիկտը հարթելու ուղիներ չգտնելու համար։
Ցանկացած իրավիճակից ելք կարելի է գտնել, պարզապես անհրաժեշտ են կողմերի քաղաքական կամքն ու երկրի շահն անձնական հավակնություններից գերադասելու հաստատակամությունը։ Այս մասին են միջազգային տարբեր կառույցների ու պետությունների ղեկավարների հորդորներն ու կոչերը։
Հայաստանում ուշի ուշով հետեւում են իրադարձությունների զարգացմանը, քանզի Ուկրաինան բարեկամ երկիր է եւ մեծ է ցանկությունը, որ կողմերը անհապաղ սկսեն բանակցել՝ վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու համար։

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 111 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1988—ի փետրվարի 20—ին, արտահայտելով արցախահայության կամքը, ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը 111 պատգամավորների մասնակցությամբ ընդունեց պատմական որոշում՝ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավոր Մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին»։
Փաստաթուղթ, որը ճակատագրական, բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում ու ազդարարեց ազգային—ազատագրական պայքարի սկիզբը։ Պատմական նիստը նախագահել է ԼՂԻՄ գործկոմի անդամ, ժողկրթության մարզային վարչության պետ, հանրապետության վաստակավոր մանկավարժ Վիգեն Հայրապետյանը։ 
Ավաղ, նրա հանկարծահաս մահը շփոթեցրեց եւ խոր ցավ պատճառեց բոլորիս։ Խոնարհվելով նրա պայծառ հիշատակի առաջ, ընթերցողներին եմ ներկայացնում որոշ մանրամասներ Վիգեն Հայրապետյանի հետ վերջերս կայացած զրույցից։
«Այդ օրը, նստաշրջան հրավիրելու պահանջով, հանրահավաքի էր դուրս եկել ավելի քան 70 հազար մարդ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ փետրվարի 20—ից սկսած ժողովուրդը չլքեց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը՝ տեր կանգնելով իր իրավունքներին։ Նա արդար վճիռ էր ակնկալում Մոսկվայից»,— մեր հանդիպման ժամանակ այսպես սկսեց իր խոսքը Վ. Հայրապետյանը։
Ցավոք, երկրում ժողովրդավարություն հռչակած գորբաչովյան հավաստիացումները շուտով հիասթափեցրին մարդկանց։ Ստեփանակերտն այլեւս չէր հավատում Կրեմլին, ուր քար լռություն էր պահպանվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ համաժողովրդական շարժումը մի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 125 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միայն այդ կերպ արհմիությունները կկարողանան կատարել իրենց իրական գործառույթները.
Աշխարհի զարգացած երկրներում աշխատաշուկայի կառավարման համակարգի կարեւորագույն մարմին են արհեստակցական միությունները։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում այս կառույցներն այնքան զարգացած են, ունեն այնպիսի մեծ ազդեցություն երկրի կառավարման բոլոր ոլորտներում, որ ցանկացած քաղաքական գործիչ առաջին հերթին հաշվի է նստում հենց նրանց կարծիքի հետ։ Արհմիություններն ուժ են, որոնք մշտապես կանգնած են աշխատողի թիկունքին, կատաղաբար պաշտպանում են նրա շահերը, ունեն մեծ լծակներ եւ ազդեցություն։
Նորանկախ Հայաստանում, ցավոք, այս ինստիտուտն առայժմ գտնվում է զարգացման սաղմնային վիճակում։ Մեր երկրում գործող արհմիությունների գործառույթները շատ չեն տարբերվում Խորհրդային Միության ժամանակ գործող նմանատիպ կառույցներից։ Բոլոր շահագրգիռ կողմերը՝ պետությունը, հասարակական կառույցները, նույնիսկ՝ գործատուները, հրաշալի գիտակցում են, որ առանց ամուր եւ գործող արհմիություններ ունենալու մեր երկրի աշխատաշուկան չի կարող մրցունակ լինել միջազգային ասպարեզում։ Քայլեր ձեռնարկվում են, սակայն խնդիրը ոչ այնքան օրենսդրությունն է, որքան մարդկանց գիտակցությունը։
«Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով երեկ կայացած խորհրդարանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 165 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Հայաստանցիներն ավելի բարյացակամ են օտարերկրացիների հանդեպ, քան իրանցիները, ավելի անբարյացակամ, քան թուրքերը, վրացիներն ու ադրբեջանցիները: Այս մասին են վկայում «Համաշխարհային տնտեսական ֆորում» միջազգային կազամակերպության (կենտրոնակայանը՝ Ժնև, Շվեյցարիա) անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները:

 Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից, հանրային կարծիքի ուսումնասիրություններն անցկացվել են 2011թ-ի վերջից 2012թ-ի վերջն ընկած ժամանակահատվածում՝ 140 երկրի բնակիչների շրջանում:

 Հարցվածներին ուղղվել է ընդամենը մեկ հարց՝ «Ձեր երկրում որքա՞ն բարյացակամ են վերաբերվում  օտարերկրացիներին»:

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 119 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դրանք մշակվել են գիտության եւ տեխնիկայի արդի մակարդակին համապատասխան
Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց միջուկային նոր էներգաբլոկ(ներ)ի նախագծային անվտանգության պահանջները։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10—րդ օրը։
Ինչպես նիստում ներկայացրեց կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, խոսքը անվտանգության ապահովման սկզբունքների ու նպատակների, համակարգերի, սարքերի եւ բաղադրամասերի ծերացման անվտանգության գործոնների, վթարների կանխարգելման ու տեղայնացման, վթարների հետ կապված միջոցառումների, համակարգերի, սարքերի եւ բաղադրամասերի անվտանգության ապահովման պահաջների, ռեակտորի հովացման համակարգի, մնացորդային ջերմահեռացման, տեխնոլոգիական գործընթացների վերահսկողության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, ճառագայթային պաշտպանության, վթարային պատրաստվածության եւ որակի կառավարման համակարգի մասին է։
Ըստ Ա. Մարտիրոսյանի բացատրության, միջուկային տեղակայանքների նախագծմանը ներկայացվող անվտանգության պահանջները կիրառվում են միջուկային տեղակայանքների կենսական բոլոր ցիկլերի համար՝ հրապարակի ընտրություն, նախագծում, կառուցում, շահագործման հանձնում, շահագործում եւ շահագործումից հանում։ Ի դեպ, պահանջները մշակվել են գիտության եւ տեխնիկայի ժամանակակից մակարդակին համապատասխան՝ հաշվի առնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ԵՄ եւ ԱՄՆ միջուկային եւ ճառագայթային անվտանգության ստանդարտներն ու չափանիշները։
«Անվտանգության հիմնական նպատակն է ապահովել մարդկանց եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից։ Միջուկային տեղակայանքի անվտանգությունը պետք է երաշխավորվի տեղակայանքի շահագործման բոլոր ռեժիմներում, ապահովելու ճառագայթային ազդեցությունը հնարավոր ցածր մակարդակի վրա, ինչպես նաեւ պահպանելով անձնակազմի եւ բնակչության համար սահմանված ներքին ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 173 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.11.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օգոստոսի 26—31—ը Թեհրանում երեք մակարդակով տեղի է ունենալու Չմիավորված երկրների շարժման (ՉԵՇ–Non—Aligend Movement) 16—րդ գագաթնաժողովը. ավագ փորձագետներինը՝ 28—ին, 29—ին՝ ԱԳ նախարարներինը՝ Իրանի ռադիոհեռուստատեսության համաժողովների սրահում, իսկ 30—31—ին՝ Իսլամական համագումարների սրահում առաջին դեմքերի նիստերը։ 
ՉԵՇ—ի գագաթնաժողովները տեղի են ունենում յուրաքանչյուր 3 տարին մեկ, եւ հյուրընկալող երկիրն ստանձնում է կազմակերպության նախագահությունը, սակայն 15—րդն արտահերթ էր՝ նվիրված շարժման 50—ամյակին եւ տեղի ունեցավ Բելգրադում, չնայած որ 1992թ. Սերբիան հեռացել է այդ կազմակերպությունից։
Գագաթնաժողովի խոսնակ Ֆարաղանին նախօրեին հայտնել է, որ ՉԵՇ—ի 120 անդամ երկրներից 105—ը պաշտոնապես հայտնել են իրենց մասնակցության մասին, ընդ որում՝ 45 երկիր ներկայանալու է առաջին դեմքի մակարդակով, որոնց թիվը մեծ հավանականությամբ ավելանալու է եւս 4—ով, 27—ը՝ ԱԳ նախարարի։ Նա շեշտել է, որ նախորդ գագաթնաժողովների համեմատությամբ սա լուրջ ներկայություն է։ Բացի այդ, նա հավելել է, որ գագաթնաժողովը լուսաբանելու են շուրջ 1000 իրանցի եւ 600 օտարերկրյա լրագրողներ։ 
ՉԵՇ—ը ձեւավորվել է սառը պատերազմի ամենաբուռն ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ—ի գլխավորությամբ կապիտալիստական Արեւմուտքի եւ ԽՍՀՄ—ի առաջնորդությամբ սոցիալիստական ճամբարի միջեւ ֆիզիկական բախումների հավանականությունը մեծ էր ավելի, քան երբեւէ։ Արեւմտյան ճամբարի ռազմական գլխավոր դաշինքը ՆԱՏՕ—ն էր, իսկ արեւելյանինը՝ Վարշավայի պայմանագիրը։ Սակայն կային երկրներ, ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 185 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում կարող է բումերանգ դառնալ

Քրդերը Սիրիայում ամենամեծ փոքրամասնությունն են, որոնք երկրի շուրջ 22 միլիոն բնակչության մոտավորապես 11 տոկոսն են կազմում եւ բնակվում են երկրի հյուսիս—արեւելյան՝ Թուրքիայի քրդաբնակ շրջանների հարեւանությամբ։ 
Նրանք Սիրիայում ներմուծված «Արաբական գարնան» հանդեպ ակնհայտորեն պասիվ եւ չեզոք են կամ, ավելի շուտ, հակված են իշխանությանը, քան՝ ընդդիմությանը։ Մանավանդ որ պաշտոնական Դամասկոսը նրանց իր կողքին պահելու նպատակով այդ ընթացքում հօգուտ նրանց որոշ քայլեր կատարել է՝ քաղաքացիություն է տվել եւ զորքերը դուրս է բերել քրդաբնակ շրջաններից։ 
Սակայն վերլուծաբաններից ոմանք քրդերի նման դիրքորոշումը բացատրում են նրանով, որ նրանք ոչ ընդդիմությանն են վստահում եւ ոչ էլ իշխանություններին։ Ավելին, քրդերին խիստ մտահոգում է այն հանգամանքը, որ Անկարան ամբողջ ուժով պաշտպանում է ընդդիմությանը, ուստի եթե իշխանության գա ընդդիմությունը, ապա Թուրքիայի ազդեցության ներքո գտնվելով՝ հնարավոր է, որ վերջինիս օրինակով եւ հորդորներով հակաքրդական քաղաքականություն որդեգրի։ 
Մյուս կողմից Արեւմուտքը քրդերին ակտիվացնելու նպատակով նրանց իրավիճակի բարելավում է խոստանում։ Դեռեւս հունիսի 10—ին լիբանանյան «Ալ Ախբար» օրաթերթը հայտնել է, թե Սպիտակ տունը քրդերին խոստացել է Ասադի վարչակարգի զինված ընդդիմությանը միանալու դեպքում նրանց աջակցել իրենց իրավիճակը բարելավելու եւ Իրաքի օրինակով Սիրիայում դաշնային կարգեր հաստատելու հարցում։ 
Սիրիայի քրդերի նկատմամբ թուրքերի մտավախության հարցի առնչությամբ հատկանշական են Սիրիայի քրդերի դեմոկրատակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 115 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների սեպտեմբերի 3—8—ը Հայաստանում կայանալիք համատեղ զորավարժությունների նախապատրաստական գործընթացը գտնվում է ամենաակտիվ փուլում։ 
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը, «Արմենպրեսի» հարցին ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակը նշել է, որ այս զորվարաժություններն իրենց ծավալներով լինելու են մասշտաբայինը։
«Հրավերներ են ուղարկվել ինչպես մասնակից, այնպես էլ արեւմտյան երկրների դեսպանատների ռազմական կցորդներին՝ զորավարժությունների դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար։ Շատերն արդեն մասնակցության իրենց պատրաստակամությունը հաստատել են»,– նշել է Ա. Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրել է, որ Արմավիրում անցկացվելիք զորավարժությունների համար կառուցվել է իր հարմարություններով եւ հնարավորություններով նախադեպը չունեցող վրանային ավան։
«Մի շարք տեխնիկական սարքավորումներ մեր երկրում առաջին անգամ են կիրառվելու»,–վստահեցրել է ՊՆ մամլո խոսնակը։ Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե որ երկիրը ինչ զորախմբով եւ զինատեսակով է մասնակցելու։ 
«Այս զորավարժություններն իրենց մակարդակով, խորությամբ մոտ են լինելու պատերազմական վիճակին»,—ասել է նա։
«Փոխգործակցություն—2012» զորավարժությունների թեման է «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ»։ 
Զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 159 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամերիկայի Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը, պաշտպանության և էներգետիկայի  նախարարությունները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ մասնակցեցին մի շարք դաշտային վարժանքների հուլիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում: 
 Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, վարժանքների ընթացքում կիրառվել են իրատեսական սցենարներ՝ զանգվածային ոչնչացման զենքին վերաբերող նյութերի անօրինական տեղաշարժի դեպքում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը ցուցադրելու և ուժեղացնելու նպատակով:    
 Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները համագործակցում են զանգվածային ոչնչացման զենքի, զանգվածային ոչնչացման զենքին վերաբերող նյութերի և սովորական զենքերի անօրինական փոխադրումն ու վաճառքը կանխարգելելու գործում: Այս շաբաթվա ընթացքում անցկացված վարժանքները նպատակ են հետապնդում ամրապնդել այս համագործակցությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի կողմից ընդունված պայմանագրերի վրա, որոնք նպատակ են հետապնդում իրականացնելու անդրսահմանային հաղորդակցություն և  գործողությունների համակարգում` միջուկային ու ռադիոակտիվ նյութերի տեղաշարժի հայտնաբերման ու արձագանքման համա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 148 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ առաքելական եկեղեցին օգոստոսի 12—ին մեծ շուքով նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, որը հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Հայ եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք եւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ՝ շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը։ Իսկ հայ կնոջ համար ս. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը համարվում է Մարիամ Աստվածածնի՝ երկինք փոխադրվելու հիշատակի օրը, որը նշվում է օգոստոսի 15—ի մերձակա կիրակի օրը։
Աստվածածնի վերափոխման տոնի օրը, հայստանյայց եկեղեցիներում ս. պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեք։ Օրհնվել է նաեւ տարվա ողջ բերքն ու բարիքը։
Հայ առաքելական եկեղեցին օգոստոսի 13—ին նշել է հանգուցյալների հիշատակությա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 824 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քլինթոնը պետք է հանգստացնի Կովկասին. ԱՄՆ նախկին դեսպաններ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ճիշտ ժամանակին է: Ինչպես հաղորդում է Inopressa-ն, այս մասին International Herald Tribune-ի էջերում գրում են Հայաստանում ու Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Կորբոյը, Ղազախստանում և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին և Բելառուսում ու Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քեննեթ Յակովիտցը: Նրանք պարզաբանել են, որ Կովկասում առճակատման սպառնալիքը վտանգավոր է ԱՄՆ–ի և ԵՄ–ի շահերի համար:
Հեղինակները թվել են այնպիսի վտանգներ, ինչպիսիք են Հյուսիսային Կովկասում ահաբեկչությունները և ապստամբ շարժումները, «Աբխազիայի, Հարավային Օսիայի ռուսական օկուպացիան», հայ-ադրբեջանական պատերազմի աճող հավանականությունը»: «Պուտինի վերադարձը նախագահի պաշտոնին հավելյալ բարդացնող հանգամանք է: Նա ձգտում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 108 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ՊՆ-ն հաստատեց. հայկական կողմի գործողության հետևանքով զոհվել է 5 ադրբեջանցի զինծառայող

Ս.թ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, ԱՀ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում: 
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է: Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներ: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները և վիրավորներին:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 101 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018