Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 01
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարը նիստն սկսել է՝ ընթերցելով մեր երկրի Սահմանադրության 55—րդ հոդվածի պահանջը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետը եւ հաշվի առնելով, որ 2012 թ. մայիսի 31—ին գումարվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, ես հանրապետության նախագահին եմ ներկայացրել կառավարության հրաժարականը,–ասել է Տիգրան Սարգսյանը։–Միեւնույն ժամանակ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք շարունակել կատարել մեր պարտականությունները մինչեւ նոր կառավարության կազմավորումը»։ Հաստատելով օրակարգը՝ կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։
Նախատեսվում է կրկնապատկել արտադրական հզորությունըՀՀ կառավարությունը որոշել է «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. մայիսի 15—ից մինչեւ դեկտեմբերի 31—ը ներառյալ ներմուծվ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հուլիսի 1—ին Կիպրոսը Դանիայից կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը՝ այսպիսով դրան հաջորդող 6 ամիսներին առաջին անգամ նախագահելով Եվրամիությունում։ Կիպրոսի նախագահությունը համընկնում է կառույցի համար ռիսկային ժամանակահատվածի հետ. ԵՄ երկրների առաջնորդներն այդպես էլ համաձայնության չեն գալիս եվրոգոտուն եւ տնտեսական իրավիճակին առնչվող մի շարք հարցերի կարգավորման մեթոդների շուրջ։ Ֆրանսիայի նոր նախագահի պարագայում տարաձայնությունները սրվել են. Գերմանիան դեմ է արտահայտվում Օլանդի առաջարկած եվրոպարտատոմսերի գաղափարին։ Կիպրոսն իր նախագահության օրոք պետք է նաեւ «մոնիտորինգային» կեցվածք ընդունի Հունաստանի հանդեպ, որին ԵՄ վերջին գագաթնաժողովը որոշեց թողնել եվրոգոտում միայն այն պայմանով, որ Աթենքի ապագա կառավարությունը կշարունակի կառուցվածքային բարեփոխումները։ Կիպրոսի նախագահության ստանձնումից առաջ՝ հունիսի վերջին, ԵՄ երկրների նախագահները կրկին հավաքվելու են Բրյուսելում՝ քննարկելու կառույցի ֆինանսական հայեցակարգը 2014—2020 թվականների համար։ Այս քննարկումները կշարունակվեն նաեւ Կիպրոսի նախագահության ժամանակ։ Կիպրոսի նախագահությունը կառանձնանա նաեւ Թուրքիայի համար. այդ երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կիպրական նախագահության դեպքում դադարեցնելու են ԵՄ—ի հետ բանակցությունները։ Նիկոսիա կատարած իր այցի ժամանակ ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը ելույթ է ունեցել Կիպրոսի պառլամենտում՝ մասնավորապես, ասելով, որ չնայած Եվրոպան ապր
...
Կարդալ շարունակությունը »
|
Կառավարությունը որոշեց աջակցել եւս մեկ ընկերության Կառավարությունը երեկվա նիստում, հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքը, որոշեց «Էկոտոմատո» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում 2012թ. մայիսի 15—ից մինչեւ դեկտեմբերի 31—ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ—ի վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2015թ. մայիսի 15—ը։ Մինչ ընկերության ներդրումային ծրագրին հակիրճ անդրադառնալը, նշենք, թե այդ ինչ ապրանքների մասին է խոսքը, որի հետ կապված գործադիրը որոշել է աջակցել ընկերությանը։ Ինչպես տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը (կառավարությունը կշարունակի իր պարտավորություններն իրականացնել՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը), ընկերության կողմից ներմուծվող ապրանքներից են ջերմոցների արտաքին ապակիները (հոլանդական, ռուսական, չինական եւ ուկրաինական ծագման), տաքացուցիչ, օժանդակ սարքավորումներ շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար՝ լրակազմով, բոցամուղներ՝ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ. մեխանիկական հնոցներ, ներառյալ դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները եւ համանման այլ հարմարանքներ, ոռոգման համակարգ՝ իր ամբողջ լրակազմով, սառնարանային սարքավորումներ՝ դարձյալ լրակազմով, օդի խոնավացման սարքավորում՝ լրակազմով, ջրի մաքրման սարքավորում՝ լրակազմով, գազերի մաքրման սարքավորում՝ լրակազմով, փաթեթավորող սարքավորում՝ լրակազմով եւ այլն։ «Է
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային ժողովի առաջին նստաշրջանին չէին ներկայացել «Հայ ազգային կոնգրեսի» եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները։ ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը ափսոսանք հայտնեց այդ կապակցությամբ եւ վստահեցրեց, որ իր նախագահության ընթացքում ԱԺ—ում աշխատանքները կիրականացվեն հանդուրժողականության մթնոլորտում. «Մենք պայմանավորվածություն ունենք, որպեսզի պատգամավորները չբացակայեն նիստերից. դա մեր առաջին պայմանն է»։ Նորընտիր ԱԺ—ի պատգամավորները լրագրողների հետ զրուցեցին տարբեր հարցերի մասին։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը անդրադարձավ ՀԱԿ—ի բացակայությանը՝ նշելով, որ դա իրենց որոշումն է, նրանք հետեւողական չեն. «Եթե բոյկոտում են Ազգային ժողովի նիստը, թող մանդատները վայր դնեն»։ Գեղամյանը կարծում է, որ ՀԱԿ—ի գործունեությանը մեծ թվով ընտրողներ են սպասում, եւ ճիշտ կլիներ առաջին իսկ նիստին ներկայանային եւ իրենց խնդիրները դնեին, որից հետո նոր պահանջներ ներկայացնեին։ «Այդ դեպքում մենք էլ կիմանայինք՝ ՀԱԿ—ի պահանջը որն է»,–ասաց նա։ Գեղամյանը համոզված է, որ պայքարի ՀԱԿ—ի որդեգրած ուղին արդյունավետ չէ. «Ճիշտ կլինի իրենց գիտելիքները ծառայեցնեն այս դահլիճում, ստիպեն, որ յուրաքանչյուրս ավելի զգոն լինենք»։ Պատգամավորը ԲՀԿ—ի դիրքորոշումը հասկանալի է համարում։ Այն ավելի կզգոնացնի մեծամասնությանը, ավելի բարձր մակարդակի հասցնելու մղում կառաջացնի։ Իսկ այն, որ նախկինում Ա. Գեղամյանը սովորաբար հանդես էր գալիս ընդդիմության կողմից եւ քննադատում էր, այլեւս պարզապես քննադատությու
...
Կարդալ շարունակությունը »
|
5—րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը, ԱԺ կանոնակարգ օրենքի 34 հոդվածի 4—րդ կետի համաձայն, նորընտիր պատգամավորները տվեցին նաեւ իրենց երդումը. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ. Բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։ Այնուհետեւ նիստը վարող պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ներկայացրեց բոլոր 131 պատգամավորներին։ Ազգային ժողովի 5—րդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստի ընթացքում, կանոնակարգ օրենքի համաձայն, տեղի ունեցան նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունները։ Համաձայն կանոնակարգ օրենքի՝ քվեարկությունն անցկացվեց փակ, յուրաքանչյուր ներկայացված քաղաքական ուժ հնարավորություն ուներ առաջարկելու ԱԺ նախագահի եւ տեղակալների իր թեկնածուներին։ Առաջին նիստին ներկա էին 111 պատգամավորներ։ Մինչ այդ նիստը վարողը հայտարարեց առաջին նստաշրջանի օրակարգը՝ 1. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն, 2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն, 3. Ազգային ժողովի փոխնախագահների ընտրություններ, 4. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվի, անվանումների եւ գործունեության ոլորտների հաստատում, 5.
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ մինչեւ նորընտիր Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։ Առաջին նիստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հանրապետության ղեկավարը շնորհավորելով բոլորին ՀՀ Ազգային ժողովի 5—րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ նշեց. «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային ժողովի 5—րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին իրենց գործունեության համար։ Անցած հինգ տարիներն օրինաստեղծ աշխատանքի առումով իսկապես արդյունավետ ժամանակահատված էին եւ, կարծում եմ, նաեւ լավ հիմք գալիք հինգ տարիների համար։ Ձեզնից շատերը վաղուց արդեն օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են եւ, բնականաբար, ապահովելու են Ազգային ժողովի աշխատանքների սահուն առաջընթացը։ Ողջունում եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ընտրվել պատգամավոր, եւ մաղթում եմ արդյունավետ խորհրդարանական գործունեություն։ Ինձ համար, կարծում եմ նաեւ այս դահլիճում ներկա շատերի համար դեռ թարմ են նախընտրական հանդիպումների տպավորությունները։ Բոլորս էլ երկրի ողջ տարածքով ակտիվ քննարկումնե
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|