Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 05
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա: Սենդայ քաղաքում Նախագահն այցելել է «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք և Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ: «Այդ ժամանակ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան պատարագ մատուցվեց: Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքներին միացան հազարավոր հայեր և աղոթեցին բոլոր զոհերի հիշատակի համար: Մենք գիտակցում և ընկալում էինք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը: Դուք բազմաթիվ հարազատներ ու
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ճիշտ ժամանակին է: Ինչպես հաղորդում է Inopressa-ն, այս մասին International Herald Tribune-ի էջերում գրում են Հայաստանում ու Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Կորբոյը, Ղազախստանում և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին և Բելառուսում ու Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քեննեթ Յակովիտցը: Նրանք պարզաբանել են, որ Կովկասում առճակատման սպառնալիքը վտանգավոր է ԱՄՆ–ի և ԵՄ–ի շահերի համար: Հեղինակները թվել են այնպիսի վտանգներ, ինչպիսիք են Հյուսիսային Կովկասում ահաբեկչությունները և ապստամբ շարժումները, «Աբխազիայի, Հարավային Օսիայի ռուսական օկուպացիան», հայ-ադրբեջանական պատերազմի աճող հավանականությունը»: «Պուտինի վերադարձը նախագահի պաշտոնին հավելյալ բարդացնող հանգամանք է: Նա ձգտում
...
Կարդալ շարունակությունը »
|
Ս.թ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, ԱՀ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում: ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է: Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներ: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները և վիրավորներին: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
|
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետով, հունիսի 2–ին հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին։
Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ երեկ նշանակել է կառավարության անդամներից երեքին. Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում։ ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
Կարծիքներ սահմանային միջադեպի վերաբերյալ Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր ներխուժելու ադրբեջանական դիվերսիոն խմբի փորձը հրադադարի ռեժիմի հերթական կոպիտ խախտումն է, որը հանգեցրեց զոհերի եւ վիրավորների, ընդ որում նաեւ հարձակվողների կողմից։ «Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ պետական մակարդակով իրականացնում է ահաբեկչության եւ հայաֆոբիայի քաղաքականություն։ Դրա վառ ապացույցն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի նախօրեին Ադրբեջանն իրականացնում է ռազմական ավանտյուրա եւ որը, ավելի քան համոզված եմ, պլանավորված է ամենաբարձր մակարդակով»,–անդրադառնալով ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններին՝ ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ Է. Շարմազանովի՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու նրանց կողմից հռչակված սկզբունքները։ «Կարծում եմ, ժամանակն է, որ թե ԱՄՆ—ը եւ թե մյուս երկու համանախագահ երկրներն ամենաբարձր մակարդակով հստակ պատասխան տան նմանատիպ գործողություններին։ Ինչքան դու չես դատապարտում հանցագործությունը, այնքան հանցագործն ավելի լկտի է դառնում։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ նմանատիպ գործողություններն անպատասխան չեն մնա։ Ադրբե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հունիսի 4—ին, ըստ նախնական տվյալների, հայ—ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը՝ փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը եւ ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը։ ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում՝ իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին։ «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը նշեց, որ վիրավորների կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ Հաղորդվում է, որ վիրավորները տեղափոխվել են Երեւան. նրանց կյանքը փրկելու համար կգործադրվեն բոլոր հնարավորությունները։ Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, վիրավորները ավագ լեյտե
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5–7—ը պաշտոնական այցով մեկնում է Ճապոնիա։ Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ—ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագե—Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Հանրապետության ղեկավարը հունիսի 8—ին պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն։ Վիետնամում Սերժ Սարգսյանը հանդիպումներ եւ քննարկումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Նախատեսվում է նաեւ հայ—վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Հանոյում նախագահը հանդիպում կունենա նաեւ հայկական բուհերի շրջանավարտների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
Երեկ ֆինանսական շուկայում դոլարի ամրապնդման միտումների մասին խոսել են ԱԺ ՀՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր Գագիկ Մինասյանը եւ Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Գ. Մինասյանը նշել է, որ դոլարի նկատմամբ թուլացել են նաեւ այլ արտարժույթներ, մասնավորապես ԱՊՀ տարածքում, նաեւ եվրոյի նկատմամբ է ուժեղացել դոլարը։ Գ. Մինասյանի խոսքով, դրամ—դոլար փոխարժեքը շուրջ երկու տարի անփոփոխ էր, հետեւաբար հենց այս տրամաբանությամբ էլ պայմանավորված է ներկայիս վիճակը։ «Դոլարի թանկացումը դրական գործընթաց եմ համարում, քանի որ դա կօգնի, որպեսզի արտահանման ծավալները մեծանան»,–ասել է Վ. Սաֆարյանը։ Ըստ նրա՝ այսօր ներկրողները պետք է լարված աշխատեն, որպեսզի ապրանքների գները չբարձրացնելով փորձեն իրենց շահույթը պահել նույն մակարդակի վրա։ Իսկ դրա համար, նրա խոսքերով, պետք է ՏՄՊՊՀ—ն լուրջ ուսումնասիրություններ կատարի՝ հատկապես շաքարավազի շուկայում, որը գտնվում է մոնոպոլ կարգավիճակում, ինչպես նաեւ այլ ներկրվող ապրանքների շուկայում, որպեսզի հնարավորինս մեղմեն ներկրողների շահութաբաժինը եւ ապրանքների գների թռիչք թույլ չտան։ Գ. Մինասյանը խոսել է նաեւ այս տարվա առաջին չորս ամիսների տնտեսական ցուցանիշների մասին՝ բավականին դրական գնահատելով դրանք։ «Հուսադրող են առաջին չորս ամսվա ցուցանիշները։ Դա վկայում է այն մասին, որ տարին կփակենք բավականին հաջող, կուն
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 2–ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին, ով Սերժ Սարգսյանին է փոխանցել Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը։ Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Նամջուի այցը Հայաստան եւ ընդգծել, որ մեր երկիրը կարեւորում է փոխշահավետ համագործակցությունը հուսալի հարեւան եւ լավ բարեկամ Իրանի հետ։ Երկուստեք ողջունելով Հայաստանի եւ Իրանի միջեւ վերջին տարիներին ապրանքաշրջանառության ծավալների աճը եւ ընդգծելով դրանք ավելի մեծացնելու առկա ներուժը՝ զրուցակիցները հույս են հայտնել, որ հատկապես էներգետիկայի բնագավառի առանցքային նախագծերի իրականացումը կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին։ Իրանի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ շուտով կմեկնարկեն Մեղրիի ՀԷԿ—ի եւ Հայաստան—Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3—րդ գծի շինարարության ուղղությամբ աշխատանքները։ Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն երկուստեք կարեւորել եւ բարձր են գնահատել հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը նախատեսված է մոտակա օրերին անցկացնել Երեւանում։
|
Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը ի զորու է լուծելու ՀՀ տնտեսության առջեւ ծառացած խնդիրները։ Անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։ «Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում որոշակի աշխատանք է կատարել եւ հույս է ներշնչում, որ առավել արդյունավետ աշխատանք կատարվելու դեպքում նա կկարողանա ավելի բարձր արդյունքների հասնել։ Նրա ընտրությունը անցել է միաձայն, իհարկե, եղել են տարբեր անհանգստություններ՝ կապված ՀՀ սոցիալ—տնտեսական վիճակի հետ, սակայն այլ թեկնածություն չի քննարկվել։ Մենք կարծում ենք, որ նա ֆինանսատնտեսական ոլորտի լուրջ մասնագետ է, ում շնորհիվ մեր երկում բանկային համակարգը կայացավ։ Այս տարի մեր տնտեսության զարգացման ուղղությամբ որոշակի ծրագրեր կան, որոնց շնորհիվ նախատեսվում է տնտեսական աճը հասցնել 7 տոկոսի»,— նշել է Մկրտիչ Մինասյանը։ «Տեսության մեջ, իհարկե, ոչինչ բացառված չէ, եւ չեմ կարող ասել՝ ինչ կլինի վարչապետի փոփոխության հարցում հետագայում։ Այս պահին ամենաճիշտը նրան բեղմնավոր աշխատանք մաղթելն է։ Նա նախորդ չորս տարիների ընթացքում լավ հիմքեր է դրել, եւ հույսեր կան, որ կշարունակի լավ աշխատել»,— հավելել է նա։ Պատգամավորի կարծիքով, նոր ձեւավորված Ազգային ժողովում քաղաքական բաղադրիչը շատ ավելի մեծ է, քան թե նախորդ՝ չորրորդ գումարման խորհրդանանում։ «Քաղաքական բաղադրիչն այս խորհրդարանում ավելի մեծ է։ ՀՀԿ կազմում կան մարդիկ, որ նախկինում էլ են եղել, եւ 26 նոր պ
...
Կարդալ շարունակությունը »
|
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Բելգիայի Թագավորություն, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը նախ այցելել է Լուվեն քաղաքում տեղակայված Այ Բի Էյ (IBA) մոլեկուլյար ընկերություն, որը գործունեություն է ծավալում միջուկային բժշկության ոլորտում եւ զբաղվում է այդ բնագավառի սարքավորումների արտադրությամբ։ Այ Բի Էյ (IBA) ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Պիեր Մոտեի ուղեկցությամբ Տիգրան Սարգսյանը շրջայց է կատարել ընկերությունում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին։ Վարչապետի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Այ Բի Էյ (IBA) ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Այ Բի Էյ (IBA) ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Պիեր Մոտեն։ Համագործակցության արդյունքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում հիմնվող ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնին մինչ 2013 թվականի փետրվարի մեկը կմատակարարվեն 2,5 մլն եվրոյի համապատասխան սարքավորումներ, եւ կիրականացվի տեխնիկական աջակցություն։ Գերժամանակակից կենտրոնը հիմնվում է Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) եւ բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում եւ կողմերի համագործակցությամբ։ Կենտրոնի համալ
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱՄՆ—ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայաստանյան վերջին այցից երկու տարի է անցել։ Այդ ընթացքում եւս Քլինթոնը հայաստանցի իր պաշտոնակցի հետ արդյունավետ հանդիպումների շատ առիթներ է ունեցել։ Քլինթոնի հերթական աշխատանքային այցը Երեւան նշանավորվեց Հայաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակի հետ։ Այն համընկավ նաեւ տխուր միջադեպի հետ. հայ—ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով 3 հայ զինծառայող զոհվեց։ Պետքարտուղարը տխրությամբ է լսել սահմանային այս միջադեպի մասին լուրը։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նա ասաց. «Ինձ մտահոգում է հայ երիտասարդների անիմաստ մահը. ուժը պետք է բացառվի։ Մենք կոչ ենք անում բոլոր մասնակիցներին զերծ մնալ ուժի կիրառումից եւ դաժանությունից»։ Նա խոստացավ ուժի չկիրառման կոչը հնչեցնել նաեւ Բաքվում։ Քլինթոնը նշեց, որ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, սակայն կա վտանգ, որ վիճակը կարող է սրվել։ ԱՄՆ—ն եւ Մինսկի խումբը նվիրված են իրենց գործին՝ ամեն ինչ անել այդ վտանգը կանխելու համար։ «ԱՄՆ—ն հավատացած է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքով՝ ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշում եւ հավասար իրավունքներ։ Այս սկզբունքներից որեւէ մեկը չպետք է գերակայի»,–ասաց Հ. Քլինթոնը։ Քլինթոնը միեւնույն ժամանակ անհրաժեշտ է համարում, որ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ—ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։ Ողջունելով հյուրին՝ հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Դուք Հայաստանում, իրոք, մշտապես ցանկալի հյուր եք։ Մենք այս տարի նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակը, եւ ուրախ եմ, որ մենք կարող ենք խոսել այն մասին, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում, եւ այսօր գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա։ Իհարկե, մեր ժողովուրդների կապերը շատ ավելի խոր պատմություն ունեն, եւ ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք խոսել այն մասին, որ մեր լավ հարաբերությունների ստեղծմանը նպաստել են ինչպես մեր երկու ժողովուրդների այդ կապերը, Միացյալ Նահանգներում բնակվող հոծ հայկական համայնքը, այնպես էլ ազատության, արդարության, ժողովրդավարության գաղափարները։ Ուրախ եմ, որ մեր հարաբերությունները մշտապես կառուցվում են փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, եւ մշտապես կարող ենք անկեղծորեն քննարկել ցանկացած հարց, որ հետաքրքրում է կողմերից մեկին։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունը մեր տարածաշրջանում։ Եվ ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել այս 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար։ Բարով եք եկել»։ ԱՄՆ—ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է. «Պարո՛ն նախագահ, ինձ համար պատիվ է կրկին գտնվել այստեղ մեր դիվանագիտ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|