ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 20


Մեր քաղաքում ապրում են մարդիկ, որոնք իրենց կյանքն ու գործը նվիրաբերել են հասարակության կարգ ու կանոնի և օրինականության պահպանմանը, մարդիկ որոնք իրենց ծառայությամբ վայելում են համընդհանուր սեր և հարգանք: Նրանցից մեկն էլ ՆԳՆ Մեծամորի ոստիկանության բաժնի տեղամասային տեսուչ, ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանն է:
Հունիսի 10-ին տեղատարափ անձրևից հետո Մեծամորի ամառանոցի 4-րդ թաղամասում առաջացավ կործանարար հեղեղ, որը սպառնում էր Մարգարյանների ընտանիքին: Տարեց մարդիկ հողագործական աշխատանքներից հետո գիշերել էին տնակում: Ահագնացող հեղեղը սրբելով ամեն ինչ իր ճանապարհին հասել էր Մարգարյանների տնակին և քշում էր հորձանքի ուղղությամբ, սպառնալով նրանց կյանքին:
00:15-ին Մեծամորի ոստիկանության բաժին ահազանգ ստացվեց: Դեպքի վայր գործուղված ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանը անձնազոհ ու խիզախ որոշում կայացրեց` նետվելով հեղեղատը, հաղթահարելով հորձանքի ուժն ու ջրի սառնությունը, կոտրեց տնակի լուսամուտի ապակին և դուրս հանեց Մարգարյան ընտանիքի երեք անդամներին` փրկելով նրանց կյանքը:
Մարգարյանները իրենց խորին շնորհակալությունն են արտահայտում ՆԳՆ Մեծամորի բաժնի ոստիկանության պետ` գնդապետ Մ. Օհանյանին կազմակերպչական հմուտ գործողություններ դրսևորելու և ճիշտ հրահանգներ տալու համար: Արարատ Մարգարյանը ընտանիքի անունից իրենց երախտագիտությունն է հայտնում նաև ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանին անձնազոհ ու խիզախ արարքի համար, ավելացնելով, -մեր ընտանիքը պարտական է նրան վճռական որոշման ու աներկյուղ քայլերի համար:
 Մենք ևս մեր հիացմունքն ենք արտահայտում Մեծամորի ոստիկանության աշխատակիցներին անձնազոհ ծառայության համար, ցանկանալով ամենայն բարիք իրենց դժվարին բայց պատվաբեր աշխատանքում:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության  բաժին< ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 659 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (1)

Ադրբեջանական համացանցային ագրեսիայի քայլերը սկսել են նվազել։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար Մհեր Հովհաննիսյանը։ «Էլեկտրոնային պատերազմում» մենք ադրբեջանցիներից ավելի առաջ ենք. այստեղ մենք տանուլ չենք տվել, քանի որ պատերազմը դեռ շարունակվում է։ Եթե տարեկան փակվում է չորսից հինգ ադրբեջանական կայք եւ բացվում է երկուսը, ապա հայկական որեւէ կայք չի փակվել, ընդհակառակը, դինամիկ կերպով բացվում են»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նկատել է Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ սփյուռքում եւս այդ գործընթացը բավականին ակտիվ է, ընդ որում՝ հայագիտական բնույթի կայքերը բացվում են ոչ հայերի կողմից։
Փորձագետը հայագիտական կայքերի առկայությունը կարեւորում է, քանի որ թեմային անծանոթ մարդը, համացանցով տեղեկանալով հակամարտության մասին, փորձում է ծանոթանալ նրա արմատներին եւ գտնել այնպիսի ռեսուրս, որտեղ խնդիրը գիտական ձեւով է ներկայացված։
«Նմանատիպ կայքեր ստեղծելը բավականին աշխատատար է։ Հայկական կողմը եւ հայագիտական այլ կառույցներ իրենց տեսակետները ներկայացնում են բավականին լավ՝ փորձելով բացթողումներ չանել»,–տեղեկացրել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է փորձի հասկանալ ադրբեջանցիների գիտական պոտենցիալը։ Նրանց առաջին քայլերից էր, որ Բաքվում բացվեց հայագիտական կենտրոն, որը ապատեղեկատվություն է տարածում հայագիտության վերաբերյալ։ Այս աշխատանքները նրանք փորձում են տարածել ոչ միայն հայկական, այլեւ ռուսական ռեսուրսներով։


Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 517 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ գրատպության 500—ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են։ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ս. Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողություն, ներկայացվել է նաեւ հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ թողարկման նամականիշների նոր շարքը։
Հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ նամականիշներ կթողարկվեն նաեւ առաջիկա տարիներին։ 2012 թ. ընթացքում շրջանառության մեջ դրվող նույնատիպ թողարկման նոր շարքի 7 նամականիշների վրա պատկերված են այբուբենի Այբ—ից Է տառերը։ Դրանք 5—10—րդ դարերի մշակված երկաթագիր տառատիպեր են։ Զարդանախշերը վերցված են հին հայկական մանրանկարներից եւ վերարտադրված են ձեռքով։ Նամականիշների յուրաքանչյուր թերթը զարդարված է տվյալ նամականիշի վրայի զարդանախշերով։ Թերթերի վերեւի հատվածում բերված են տողեր Ներսես Շնորհալու «Առաւոտ լուսոյ» շարականից։
Ի դեպ, երեկ մեկնարկել է մշակութային եւս մեկ միջոցառում, որն ընդգրկվել է «Երեւանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումների շարքում՝ «Բացօթյա ընթերցանության փառատոնը»։ Փառատոնի շրջանակում հանրային վայրերում կկազմակերպվի բացօթյա ընթերցանություն։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 1118 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024