ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 14:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 07

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա։
Սենդայ քաղաքում նախագահն այցելել է «Յուրիագե—Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների հիշատակին։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք եւ Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ։
Նախագահն իր եւ պատվիրակության անունից ողջունել է աղետից տուժած Սենդայի բնակիչներին եւ նրանց փոխանցել հայ ժողովրդի համակրանքը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մոտ մեկ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից Հայաստանում ցնցված էին եւ ուշի ուշով հետեւում ու աղոթում էին Ճապոնիայի ժողովրդի համար։ «Այդ ժամանակ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան պատարագ մատուցվեց։ Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթքներին միացան հազարավոր հայեր եւ աղոթեցին բոլոր զոհերի հիշատակի համար։
Մենք գիտակցում եւ ընկալում էինք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը։ Դուք բազմաթիվ հարազատներ ու մտերիմներ եք կորցրել, եւ ես գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի առջեւ»,—ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել բարեկամ Ճապոնիայի օգնությունն ու ջերմ վերաբերմունքը, երբ 1988թ. Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում՝ միաժամանակ հաղթահարելով ավերիչ երկրաշարժի հետեւանքները։ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պատմության ընթացքում մեծ արհավիրքների դիմակայած ճապոնացիներն այս դժվարությունն էլ կհաղթահարեն, եւ Ճապոնիայի կառավարությունը ժողովրդի հետ միասին կկարողանա լիովին վերացնել աղետի հետեւանքները։
«Ճ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024