ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 17:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք։ Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 23—ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաեւ ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրանց ջերմ ընդունելության համար եւ նշել, որ շատերին Հայաստանում արդեն իսկ հանդիպել է եւ հույս հայտնել, որ նրանք կվկայեն՝ հայրենիքում այսօր տիրում է բոլորովին այլ տրամադրություն, այլ մթնոլորտ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Երկու օր առաջ նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27—րդ տարեդարձը։ Անկախության տոնակատարությունների այդպիսի տոնական մթնոլորտ ՀՀ—ում անկախության հանրաքվեից ի վեր հաստատված չէր։ Այդ տրամադրությունն, ըստ էության, այսօր հաստատվեց եւս մի փաստով։ Տեղյակ եք, որ այսօր տեղի են ունեցել Երեւանի ավագանու ընտրությունները, եւ հիմա արդեն տվյալների 99 տոկոսն ամփոփված են, «Իմ քայլը» դաշինքն այդ ընտրություններում, որոնք անցել են բացարձակ արդար, ազատ, թափանցիկ պայմաններում, ստացել է ընտրողների 81 տոկոս ձայները։ Սա նշանակում է, որ սին են բոլոր այն պնդումները, խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ—որ ուժերի, որոնք կարող են հակահեղափոխություն անել։ Դա հնարավոր չէ, եւ այսօր դա արձանագրվեց նաեւ ընտրությունների արդյունքներով»,–նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ միակ բանը, որ այլեւս հնարավոր է Հայաստանում՝ դա օրինականությունն է, ժողովրդավարությունը, անկախ դատական համակարգը, ազատ տնտեսական մրցակցությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ի տարբերություն երկար տարիների, այսօր ՀՀ—ում չկան մենաշնորհներ, չկան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 329 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին» (Summit of Minds) եւ հանդես եկել որպես գլխավոր բանախոս, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։Անմիջական մթնոլորտում կառուցողական քննարկում է ծավալվել համաշխարհային տնտեսության զարգացման միտումների, ներդրումային հնարավորությունների եւ ժամանակակից աշխարհի մարտահրավերների, առաջնորդության եւ ռազմավարական որոշումներ կայացնելու շուրջ։ Նախագահ Սարգսյանի մոտեցումներն ու առաջ քաշած գաղափարները ջերմորեն են ընդունվել մասնակիցների կողմից։
Հանրապետության նախագահը գագաթնաժողովի կազմակերպիչների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել նման համաժողով Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։
«Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ երկու տասնյակից ավելի հայտնի ընկերությունների, հիմնադրամների, կազմակերպությունների ու բանկերի (այդ թվում՝ ամերիկյան Google, Nasdaq, Cargyll, McKinsey, Revolution, շվեյցարական Nestlռ, Pictet եւ Lombard Odier, ֆրանսիական Groupe Accor, Publicis, OneRagtime, Sociռtռ Generale, ռուսական «Ալֆա բանկ», բրիտանական Bridgepoint եւ Kleinwort Hambros) ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։
Հանրապետության նախագահը նրանց հետ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրին, ինչպես նաեւ ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի մրցակցային առավելությունները՝ ընդգծելով նրա կամրջող դերը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ, որը օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր ու լու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ստացած բավական բարձր տոկոսով քվեն խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն ունեն բարձր լեգիտիմություն։
«Ընդհանուր առմամբ, արդյունքները կանխատեսելի էին, սակայն ես գնահատում էի, որ «Իմ քայլը» դաշինքի ձայները կլինեն 70 տոկոսի շրջանակում ու մի փոքր ավելի, բայց ոչ 81 տոկոս։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լեգիտիմության բարձր լինելն ամուր կերպով հաստատվեց։ Ակնհայտ էր, որ այս ընտրությունները պարզապես քաղաքային չէին, այլ քաղաքական։ Հռետորաբանությունն այդ համատեքստում էր։ Երեւանցիներն իրենց մասնակցությամբ վստահության քվե տվեցին Նիկոլ Փաշինյանին ու իր կողմնակիցներին»,–«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Խոսելով քվեարկությանը քաղաքացիների մասնակցության մասին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ սպասելի էր, քանի որ ի վերջո քաղաքային ընտրություններ են, իսկ նման դեպքերում սովորաբար քաղաքացիների մասնակցության ցուցանիշը բարձր չի լինում։
Քաղաքագետի կարծիքով, այս ընտրություններն առանձնանում էին նրանով, որ ֆինանսական մեծ ռեսուրսներ չեն կիրառվել, քաղաքացիներին չեն վճարել, քաղաքացիները չեն բերվել։ Ըստ նրա՝ հաղթած քաղաքական ուժի կողմից այսքան բարձր ցուցանիշ ստանալը հիշեցնում է 90–ական թվականների առաջին ընտրությունը։
«Այս ընտրություններն այլ հարցեր էլ բացահայտեցին։ Մնացած քաղաքական ուժերի ստացած ցածր ցուցանիշը խոսում է կուսակցական համակարգի կոլապսի մասին»,–հավելել է քաղաքագետը։ Ըստ այդմ՝ Հայաստանում որքան հնարավոր է շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը շատ տրամաբանական քայլ է։
Երեւանի ավագանու ընտրությունն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները պատրաստ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցի եւ պայմանների վերաբերյալ բանակցությունների։ «Արմենպրեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին խմբակցությունների ներկայացուցիչները՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները։
«Ես, անկեղծ ասած, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հիմքեր չեմ տեսնում, բայց ցանկացած բանակցությունների մենք պատրաստ ենք։ Խորհրդարանն աշխատում է իր բնականոն հունով, ընդառաջում է կառավարության բոլոր օրենքներին եւ ծրագրերին։ Մենք որեւէ խոչընդոտ չենք ստեղծում՝ առավել եւս ներդրումների հետ կապված, ողջունում եւ օժանդակում ենք։ Նախքան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, մենք «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները պետք է ավարտին հասցնենք»,–նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու հավելեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ քաղաքական խնդիրները կարգավորելու մոտեցում չեն։
Բաղդասարյանը այնուամենայնիվ նշեց, որ ցանկացած տիպի բանակցությունների առաջարկ չեն մերժում։ Հարցին՝ հնարավո՞ր է բանակցությունների արդյունքում փոխեն իրենց տեսակետը, նշեց՝ բանակցությունները հենց նրա համար են, որ հասկանան, թե ինչ իմաստ ունի նշված նյութը։ «Այս հարցը միանձնյա որոշման ենթակա չէ, բայց քննարկման առարկա է։ Մենք կքննարկենք ու որոշում կկայացնենք»,–նշեց Բաղդասարյանը։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ իրենք եւս կողմնակից են, որ ձեւավորվի քննարկումների ձեւաչափ, եւ կարողանան համակողմանի որոշում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 370 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՄԱԿ—ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Վարչապետ Փաշինյանը կարեւորել է ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության միջեւ սերտ եւ ամուր համագործակցությունը՝ ՄԱԿ—ի հռչակած արժեքների պաշտպանության եւ ամրապնդման գործում։ Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը նպաստում է մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու հույս հայտնել, որ այդ ծրագրերը ոչ միայն կկրեն շարունակական բնույթ, այլ նաեւ կստանան նոր ազդակներ։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ—ի եւ դրա կառույցների աշխատանքներում եւ հավելել, որ ՄԱԿ—ի թիրախային հետագա աջակցությունը Հայաստանին կխթանի եւ կամրապնդի Հայաստանի զարգացման ներուժը։
Անտոնիո Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա։ Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին՝ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանում իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթացը փայլուն օրինակ է եւ հույս հայտնել, որ մեր երկիրը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով՝ իրականացնելով նորանոր բարեփոխումներ տարբեր ուղղություններով։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ եւ կարեւորել այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք նույնիսկ տեխնիկապես կբացառեն ընտրախախտումների հնարավորությունները։ Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ՄԱԿ—ի կողմից տեխնիկական աջակցության շարունակական անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Վարչապետը շնորհակալություն է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 23—ին տեղի ունեցան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները։ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։ Վերջնական արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30—ին։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ 475 ընտրական տեղամասերում քվեարկությանը մասնակցել է 370365 ընտրող՝ ընտրության իրավունք ունեցողների 43,65 տոկոսը։
Բոլոր տեղամասերում կատարված հաշվարկով «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը։
Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը։
Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է։ «Լույս» դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը։
ՀՅԴ—ի օգտին քվեարկել է 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը։ ՕԵԿ—ի օգտին քվեարկել է 3948 ընտրող կամ 1.09 տոկոսը։ «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 5 հազար 59 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը։ «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ 0.75 տոկոսը։ «Երեւանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2985 քաղաքացի կամ 0.82 տոկոսը։ «Երեւանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 2502 քաղաքացի կամ 0.69 տոկոսը։ «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 692 ընտրող կամ 0.19 տոկոսը։ «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 792 ընտրող կամ 0.22 տոկոսը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 799 քաղաքացի կամ 0.22 ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 293 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024